ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 27-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով․
«20․Ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի համար` տարեկան |
2022 թվականի հունվարի 1-ից՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով 2023 թվականի հունվարի 1-ից՝ բազային տուրքի 2000-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 9 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: