Գլխավոր տեղեկություն
Համար
N 1286-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.10.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2018 թվականի N 1286-Ա

 

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել՝

1) «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի հունիսի 21-ի ՀՕ-342-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2018 թ. հոկտեմբերի 1

Երևան

   

  

   

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 1-ի N 1286-Ա

որոշման

    

Ց Ա Ն Կ

 

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտերի վերնագրերն ու տեսակները

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինների անվանումները

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքերը

1

2

3

4

5

6

1.

«Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Արդարադատության նախարարություն

Առողջապահության նախարարություն

2018 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մաս

2.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու մասին» N 550-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Արդարադատության նախարարություն

2018 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ մաս

3.

«Դատական կարգադրիչներին հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Արդարադատության նախարարություն

Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

2018 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 56-րդ հոդվածի 9-րդ մաս

4.

«Դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագիրը սահմանելու մասին» N 43-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավա-րության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Արդարադատության նախարարություն

Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

2018 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մաս

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 1-ի N 1286-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

    

NN
ը/կ

Իրավական ակտերի վերնագրերն ու տեսակները

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինների անվանումները

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքերը

1

2

3

4

5

6

1.

(կետն ճանաչվել է անվավեր 19.12.19 N 1938-Ա)

2.

«Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի ստեղծման, հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2018 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մաս

հավելվածը փոփ. 19.12.19 N 1938-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.12.2019, N 1938-Ա 20.12.2019, N 1286-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան