ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2019 թվականի N 1843-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «մշակել և» բառերից հետո հանել «, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ,» բառերը.
2) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սույն կետի 1-ին ենթակետում ընդգրկված անձանց (բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների) ընտանիքների «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 6-րդ մասով թվարկված անդամներին։».
4) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»» բառերով.
5) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ծրագրի շրջանակներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց ֆինանսավորումը և փոխհատուցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգին համապատասխան:».
6) որոշման N 1 հավելվածի 7-10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
7) որոշման N 1 հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը առանձին դեպքերում ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր կարող է տրամադրել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացված միջնորդագրերի հիման վրա:».
8) որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնի 17-րդ կետի 1-ին ենթակետից հանել «հիվանդանոցային» բառը.
9) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններից հանել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծառայությունների դեպքերի)» բառերը.
10) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը և 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|