Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (27.08.2019-17.10.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2017 թվականի N 39-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1264-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1065-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1264-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունվարի 19-ի N 39-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

     

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Գ. Լոռեցյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ն. Սարգսյան

- ՀՀ վարչապետի օգնական

Գ. Մամիկոնյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական

Վ. Գալուստյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ

Է. Ալեքսանյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ

Ա. Հակոբյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ

  

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Վ. Մարկոսյան

- Երևանի N 37 հիմնական դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)

Դ. Ֆահրադյան

- «Հայաստանի ցատկացանցի ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ, Գինեսի ռեկորդակիր (համաձայնությամբ)

Է. Ավանեսով

- «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի «Ֆիզիկական և անձնային զարգացում» աշխատանքային խմբի փորձագետ (համաձայնությամբ)

Ա. Մալումյան

- Բռնցքամարտի աշխարհի և եվրոպայի առաջնությունների մրցանակակիր (համաձայնությամբ)

Ռ. Մուրադյան

- Հայաստանի ըմբշամարտի առաջնությունների մրցանակակիր (համաձայնությամբ)

Ա. Պապիկյան

- «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրի մարզիչ (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ա. Գյոզալյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի որակի ապահովման բաժնի պետ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

Հ. Բաբայան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտի, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ա. Հարությունյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մենեջմենթի և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ռ. Շառոյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ա. Դանիելյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ, դոցենտ (համաձայնությամբ)

Վ. Հասրաթյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

  

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

    

Դ. Ալեքսանյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)

Հ. Աղաբաբյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)

Հ. Գևորգյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)

Ա. Թամոյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)

Ա. Մխիթարյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)

Տ. Ներսիսյան

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)

   (հավելվածը փոփ. 24.03.17 N 297-Ա, խմբ. 28.12.18 N 1689-Ա, 26.08.19 N 1192-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան