Գլխավոր տեղեկություն
Номер
N 303-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.04.2011
Дата вступления в силу
09.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2011 թվականի N 303-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ  2011-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱՏՕ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2011 թվականի ապրիլի 4-9-ը ՆԱՏՕ-ի պատվիրակության (4 մարդ)` Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2010 թվականի գնահատման, ինչպես նաև 2011-2012 թվականների փաստաթղթի քննարկման նպատակով ՆԱՏՕ-ի պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման հետ կապված ծախսերը` 811000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

2. Ընդունել ի գիտություն, որ ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամների կեցության և սննդի հետ կապված ծախսերը կկատարվեն հյուրերի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. ապրիլի 8
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան