Եվրասիական տնտեսական հանձնաժողովԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող Միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի փետրվարի 11-ի թիվ 18 որոշում
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին և «Անասնաբուժասանիտարական միջոցների վերաբերյալ» Մաքսային միության 2009 թվականի դեկտեմբերի 11-ի համաձայնագրի 7-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ՈՐՈՇԵՑ.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող Միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների 37-րդ գլխում «բոտուլինային տոքսինի» բառերից հետո լրացնել «(պահածոյացված կերերի դեպքում)» բառերը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Վ. Խրիստենկո |