«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015177
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
5 մայիսի 2015 թ. |
թիվ 114-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել լողացող տոկոսադրույքով պարտքային արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ հաշվետվությունների լրացման առանձնահատկությունները, արժեթղթերի ծածկագրերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվության լրացման հրահանգը համապատասխանեցնել արժեթղթերի ծածկագրերի շնորհման կարգում կատարված փոփոխություններին, ինչպես նաև ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները համապատասխանեցնել արժեթղթերի հաշվառման համակարգում կատարված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածը և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ը հաստատելու մասին» թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) «Հաշվետու շաբաթ»՝ երկուշաբթի օրվանից մինչև կիրակի օրն (ներառյալ) ընկած ժամանակաշրջան: Ներդրումային ընկերության համար (տվյալ լիցենզիայի մասով) առաջին հաշվետու շաբաթ է համարվում տվյալ ներդրումային ծառայության մատուցման լիցենզիան ստանալու օրվանից մինչև տվյալ շաբաթվա կիրակի օրը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանը: Ներդրումային ծառայություններ մատուցող անձ համարվող բանկի համար առաջին հաշվետու շաբաթ է համարվում ներդրումային ծառայությունների մատուցման վերաբերյալ Կենտրոնական բանկին տեղեկացմանը հաջորդող 15-րդ օրվանից մինչև տվյալ շաբաթվա կիրակի օրը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանը:»,
2) Կանոնակարգի 4-րդ կետի աղյուսակի
ա. 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 18-րդ կետում «շաբաթական» բառից հետո լրացնել «ամսական» բառը,
3) Կանոնակարգի 5.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
4) Կանոնակարգի 8-րդ կետից հանել «, 17» թիվը,
5) Կանոնակարգի 9-րդ կետում «միջոցով» բառից հետո լրացնել «(Կենտրոնական բանկի կողմից տրամադրված հասցեով)» բառերը,
6) Կանոնակարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Թիվ 4 հաշվետվությունը ներկայացվում է մինչև տվյալ ներդրումային ընկերության բաժնետոմսերի (բաժնեմասերի) ռեեստրը վարողի կողմից բաժնետոմսերի (բաժնեմասերի) գրանցմանը հաջորդող աշխատանքային օրվա ավարտը: Նոր ստեղծվող ներդրումային ընկերությունների համար սույն հաշվետվական ձևը ներկայացվում է մինչև ներդրումային ընկերության գրանցման և լիցենզավորման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:»,
7) Կանոնակարգի 22-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
8) Կանոնակարգի 23-րդ կետում «օրը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Այն դեպքերում, երբ հաշվետվության ներկայացման ժամկետի վերջին օրը ներդրումային ծառայություններ մատուցող անձի համար աշխատանքային է, իսկ Կենտրոնական բանկի համար՝ ոչ աշխատանքային, ապա հաշվետվության ներկայացման վերջին օր է համարվում Կենտրոնական բանկի համար ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը, ընդ որում՝ այս դեպքում օրական հաշվետվություններ ներկայացնելիս ներդրումային ծառայություններ մատուցող անձի համար աշխատանքային համարվող հաշվետու օրերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի համար ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա հաշվետվության մեջ:»,
9) Կանոնակարգի 28-րդ կետից հանել «՝ համաձայն «Ֆինանսական հաշվետվողականության հիմունքների» (‘The Conceptual Framework for Financial Reporting’(Դ քընսեփչյուըլ ֆրեյմվորք ֆոր ֆայնենշլ րիփորթինգ)) պահանջների» բառերը,
10) Կանոնակարգի 49-րդ կետում
ա. «նախորդող» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառը,
բ. հանել «՝ ամբողջական միավորներով» բառերը,
11) Կանոնակարգի 52-րդ կետում
ա. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):»,
բ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) «Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը» ոչ ծավալային ֆիքսված տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և(կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով (մեթոդաբանությամբ): Ոչ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված ընթացիկ արժեկտրոնի զեղչման դրույքը (ընթացիկ արժեկտրոնը (առաջիկա վճարվելիք արժեկտրոնը) զեղչելու համար օգտագործովող շուկայական տոկոսադրույքը)՝ հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և(կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով: Սույն սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (օրինակ՝ հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ փաստաթղթերի համար և այլն): Ընդ որում, արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կատարման (վերջնահաշվարկի) օրվա դրությամբ:»,
12) Կանոնակարգի 52-րդ կետի 5-րդ ենթակետում, 75-րդ կետի 3-րդ ենթակետում և 77-րդ կետի 4-րդ ենթակետում «բնակության վայր» բառերը փոխարինել «մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն» բառերով,
13) Կանոնակարգի 54-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետ.
«5) «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է արժեթղթերի առուվաճառքի գործարքի վերջնահաշվարկի ամսաթիվը (օրինակ, 01/01/2015):»,
14) Կանոնակարգի 55-րդ կետում.
ա. հանել «(այդ թվում՝ լոմբարդային ռեպոների)» բառերը,
բ. «տեղեկությունները:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Սույն աղյուսակում անհրաժեշտ է լրացնել բոլոր ռեպո/հակադարձ ռեպո գործարքները (այդ թվում՝ լոմբարդային ռեպո գործարքները), բացառությամբ միջօրյա ռեպո գործարքների: Այն դեպքում, երբ միջօրյա ռեպո գործարքը վերաձևակերպվում է լոմբարդային ռեպո գործարքի, ապա այդ գործարքն անհրաժեշտ է ներառել սույն աղյուսակում, ընդ որում՝ այս դեպքում տվյալ գործարքը ներառվում է հաջորդ հաշվետու օրվա հաշվետվության մեջ: Այն դեպքերում, երբ կնքված ռեպո/հակադարձ ռեպո գործարքների՝ հաշվետվության մեջ ներառման ենթակա տվյալները հայտնի չեն մինչև գործարքի կնքման օրվա ժամը 16:30-ը, ապա նշված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներառվում են հաջորդ հաշվետու օրվա հաշվետության մեջ:»,
15) Կանոնակարգի 56-րդ կետում.
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ ենթակետ.
«1.2) «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է ռեպո/հակադարձ ռեպո գործարքի (առաջնային առքի/վաճառքի) վերջնահաշվարկի ամսաթիվը (օրինակ, 01/01/2015):»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետ.
«3.1) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետ.
«6.1) «Ռեպո/հ. ռեպո գործարքի մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է ռեպո/հակադարձ ռեպո գործարքի մարման վերջնաժամկետը (մասնավորապես՝ 01/01/2015):»,
16) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 56.1-ին կետով.
«56.1. Այն դեպքում, երբ ռեպո/հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած են մի քանի տեսակի արժեթղթեր (մեկից ավելի ծածկագիր ունեցող արժեթղթեր), այդ գործարքները յուրաքանչյուր ծածկագրով արժեթղթի համար լրացվում են առանձին տողով: Ընդ որում` «Արժեթղթերի ծավալն անվանական արժեքով», «Քանակը» և «Ընդհանուր գումարը» սյունակներում լրացվում են յուրաքանչյուր ծածկագրով արժեթղթի համապատասխանաբար ընդհանուր անվանական արժեքը, քանակը (առկայության դեպքում) և յուրաքանչյուր արժեթղթի դիմաց ստացվող/տրամադրվող դրամական միջոցների ընդհանուր արժեքը:»,
17) Կանոնակարգի 71-րդ կետի 5-րդ ենթակետում «գործարքի արժույթով):» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Ընդ որում՝ փոխանակվող արժույթների ծավալն իր մեջ չի ներառում ներգրավված/տրամադրված արժույթների դիմաց վճարվող/ստացվող տոկոսագումարները (արժութային սվոփի դեպքում):»,
18) Կանոնակարգի 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«74. Թիվ 8 հաշվետվությունում լրացվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի արժեթղթերի փաթեթի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների տեսանկյունից սույն հաշվետվական ձևում արտացոլվում են ինչպես հակադարձ ռեպո գործարքի արդյունքում սեփականության իրավունքով ձեռք բերված և դեռևս հետ չվաճառված արժեթղթերի, այնպես էլ ռեպո գործարքի արդյունքում վաճառված և դեռևս հետ չգնված արժեթղթերի մասին տեղեկությունները: Ընդ որում՝ սույն հաշվետվությունը լրացվում է հազար դրամներով: Թիվ 8 հաշվետվությունում տվյալները լրացվում են ամփոփ, այլ ոչ թե ըստ յուրաքանչյուր գործարքի:»,
19) Կանոնակարգի 75-րդ կետում.
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):»,
բ. 6-րդ ենթակետում «լրացվում է արժեթղթի հաշվեկշռային» բառերից հետո լրացնել «(հակադարձ ռեպո գործարքի արդյունքում ձեռք բերված արժեթղթերի դեպքում՝ հետհաշվեկշռային)» բառերը,
գ. 8-րդ ենթակետում ««հակադարձ ռեպո»,» բառերից հետո լրացնել «հակադարձ ռեպո գործարքի արդյունքում ձեռք բերված արժեթղթերի տնօրինման իրավունքի՝ տվյալ գործարքի կնքումից հետո որևէ ձևով սահմանափակման դեպքում՝ «գրավադրված և հակադարձ ռեպո», ռեպո գործարքի արդյունքում վաճառված և դեռևս հետ չգնված արժեթղթերի դեպքում` «ռեպո»,» բառերը,
20) Կանոնակարգի 77-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):»,
21) Կանոնակարգի 79-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«79. Թիվ 10 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.
1) «Հաշվի տեսակը» սյունակում լրացվում է «սեփականատիրոջ արժեթղթերի հաշիվ» կամ «անվանատիրոջ հաշիվ»: Այն դեպքում, երբ միևնույն հաշվի սեփականատեր են համարվում մեկից ավելի սեփականատեր, նշվում է «սեփականատիրոջ արժեթղթերի հաշիվ»:
2) «Հաշվետիրոջ իրավաբանական կարգավիճակը» սյունակում լրացվում է «իրավաբանական անձ» կամ «ֆիզիկական անձ»:
3) «Հաշվետիրոջ ռեզիդենտությունը» սյունակում լրացվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»՝ կախված նրանից, թե արժեթղթերի հաշվի սեփականատերը կամ անվանատերը ռեզիդենտ է, թե ոչ ռեզիդենտ:
4) «Արժեթղթի դասը» սյունակում լրացվում է «բաժնային» կամ «ոչ բաժնային»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե ոչ:
5) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Ծածկագիր չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):
6) «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» սյունակում նշվում է թողարկողի ֆիրմային անվանումը (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը), գտնվելու վայրը (մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն)` արժեթղթի տարբերակիչ ծածկագրի բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե ոչ:
7) «Քանակը» սյունակում լրացվում է տվյալ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներում գրանցված արժեթղթերի ընդհանուր քանակը (ըստ յուրաքանչյուր արժեթղթի դասի)` հատերով, այդ թվում՝ գրավադրված և սառեցված արժեթղթերի քանակը: Սույն սյունակը ծավալային արժեթղթերի դեպքում չի լրացվում:
8) «Ծավալը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշվում առկա արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը, այդ թվում՝ գրավադրված և սառեցված արժեթղթերի անվանական արժեքը (առկայության դեպքում):
9) «Գրավադրված արժեթղթեր» սյունակի «քանակը» կամ «ծավալը» ենթասյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներում առկա գրավադրված արժեթղթերի համապատասխանաբար ընդհանուր քանակը` հատերով կամ ընդհանուր անվանական արժեքը (ըստ յուրաքանչյուր արժեթղթի ծածկագրի), իսկ «այդ թվում` քվեարկելու իրավունքը սահմանափակված արժեթղթերի քանակը» կամ «այդ թվում` քվեարկելու իրավունքը սահմանափակված արժեթղթերի ծավալը» ենթասյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներում առկա միայն այն գրավադրված արժեթղթերի համապատասխանաբար ընդհանուր քանակը կամ ընդհանուր անվանական արժեքը, որոնց նկատմամբ կիրառվել է ընդհանուր ժողովում քվեարկելու իրավունքի ժամանակավոր սահմանափակում: Ընդ որում՝ տարբեր հիմքերով գրավադրված միևնույն արժեթղթերը համարվում են գրավադրված միայն մեկ անգամ: Ընդ որում՝ «քանակը», «այդ թվում` քվեարկելու իրավունքը սահմանափակված արժեթղթերի քանակը» և «այդ թվում` քվեարկելու իրավունքը սահմանափակված արժեթղթերի քանակը» ենթասյունակները չի լրացվում ծավալային արժեթղթերի դեպքում:
10) «Արգելադրված արժեթղթեր» սյունակի «քանակը» կամ «ծավալը» ենթասյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներում առկա այն արժեթղթերի համապատասխանաբար քանակը` հատերով կամ ծավալը (ըստ յուրաքանչյուր արժեթղթի ծածկագրի), որոնցով գործառնությունների իրականացման վրա արգելք (սահմանափակում) է դրվել (բացառությամբ գրավադրման հիմքով արգելանքի): Ընդ որում՝ տարբեր հիմքերով արգելադրված միևնույն արժեթղթերը համարվում են արգելադրված միայն մեկ անգամ: Ընդ որում՝ «քանակը» ենթասյունակը չի լրացվում ծավալային արժեթղթերի դեպքում:»,
22) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 79.1-ին կետ.
«79.1 Այն դեպքում, երբ հաշվի տեսակը, հաշվետիրոջ իրավաբանական կարգավիճակը, հաշվետիրոջ ռեզիդենտությունը, արժեթղթի դասը, արժեթղթի ծածկագիրը, թողարկողի ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը միաժամանակ համընկնում են, ապա Թիվ 10 հաշվետվությունը լրացնելիս տեղեկությունները լրացվում են ամփոփ՝ մեկ տողով:»,
23) Կանոնակարգի 82-րդ կետի 2-րդ ենթակետում «իրականացված գործառնություններ:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Սույն սյունակը կարգավորվող շուկայում կնքված գործարքների դեպքում չի լրացվում:»,
24) Կանոնակարգի գլուխ 17-ը ուժը կորցրած ճանաչել,
25) Կանոնակարգի 127-րդ կետում «հաշվետու շաբաթվա» բառերից հետո լրացնել «հաշվետու ամսվա» բառերը,
26) Կանոնակարգի 128-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«128. Թիվ 18 հաշվետվության սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.
1) «Հաշվի տեսակը» սյունակում լրացվում է «սեփականատիրոջ արժեթղթերի հաշիվ» կամ «անվանատիրոջ հաշիվ»: Այն դեպքում, երբ միևնույն հաշվի սեփականատեր են համարվում մեկից ավելի սեփականատեր, նշվում է «սեփականատիրոջ արժեթղթերի հաշիվ»:
2) «Հաշվետիրոջ իրավաբանական կարգավիճակը» սյունակում լրացվում է «իրավաբանական անձ» կամ «ֆիզիկական անձ»:
3) «Հաշվետիրոջ ռեզիդենտությունը» սյունակում լրացվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»՝ կախված նրանից, թե արժեթղթերի հաշվի սեփականատերը կամ անվանատերը ռեզիդենտ է, թե ոչ ռեզիդենտ:
4) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, դրա բացակայության դեպքում նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը (առկայության դեպքում):
5) «Թողարկողի անվանումը, գտնվելու վայրը» սյունակում նշվում է թողարկողի անվանումը, գտնվելու վայրը` թողարկման պետական գրանցման համարի (արժեթղթի տարբերակիչ ծածկագրի) բացակայության դեպքում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի համար պարտադիր լրացման ենթակա է անկախ այն հանգամանքից արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե ոչ:
6) «Ծավալը» սյունակում լրացվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից պահառության վերցված արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը, այդ թվում՝ գրավադրված և արգելադրված արժեթղթերի անվանական արժեքը: Պահառության վերցված արժեթղթերի անվանական արժեքի վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում սույն ենթասյունակը չի լրացվում:
7) «Գրավադրված արժեթղթերի ծավալը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներում առկա գրավադրված արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը (ըստ յուրաքանչյուր արժեթղթի ծածկագրի): Ընդ որում՝ տարբեր հիմքերով գրավադրված միևնույն արժեթղթերը համարվում են գրավադրված միայն մեկ անգամ:
8) «Արգելադրված արժեթղթերի ծավալը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներում առկա այն արժեթղթերի ծավալը (ըստ յուրաքանչյուր արժեթղթի ծածկագրի), որոնցով գործառնությունների իրականացման վրա արգելք (սահմանափակում) է դրվել (բացառությամբ գրավադրման հիմքով արգելանքի): Ընդ որում՝ տարբեր հիմքերով արգելադրված միևնույն արժեթղթերը համարվում են արգելադրված միայն մեկ անգամ:»,
27) Կանոնակարգում լրացնել հետևյալ բովանդակությամբ 129-րդ կետ.
«129. Այն դեպքում, երբ հաշվի տեսակը, հաշվետիրոջ իրավաբանական կարգավիճակը, հաշվետիրոջ ռեզիդենտությունը, արժեթղթի ծածկագիրը, թողարկողի ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը միաժամանակ համընկնում են, ապա Թիվ 18 հաշվետվությունը լրացնելիս տեղեկությունները լրացվում են ամփոփ՝ մեկ տողով:»,
28) Կանոնակարգի Հավելված 6-ի
ա. 1-ին և 2-րդ աղյուսակներում «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակից հետո լրացնել նոր սյունակ՝ «Գործարքի կատարման ամսաթիվը» վերնագրով,
բ. 1-ին, 6-րդ, 7-րդ և 11-րդ աղյուսակներում «Արժեթղթի տարեկան եկամտաբերությունը» բառերը փոխարինել «Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը» բառերով,
գ. 16-րդ աղյուսակում «Գործարքի կնքման (վերակնքման) ամսաթիվը» սյունակից հետո լրացնել նոր սյունակ՝ «Գործարքի կատարման (փակման) ամսաթիվը» վերնագրով,
դ. 17-րդ աղյուսակում «Ում անունից է գործարքը կնքվել» սյունակից հետո լրացնել նոր սյունակներ՝ «Արժեթղթի դասը», «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» և «Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը» վերնագրերով, իսկ «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակից հետո լրացնել նոր սյունակ՝ «Գործարքի փակման ամսաթիվը» վերնագրով,
29) Կանոնակարգի Հավելված 10-ը և Հավելված 18-ը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
30) Կանոնակարգի Հավելված 17-ն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունիսի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2015 թ. մայիսի 7 Երևան |
Հավելված 1 Հաստատված էՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 114-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 10 «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 10
ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ամսական)
Ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը……………………………………………..
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը ………………………………………….
(ՀՀ դրամ) |
N |
Հաշվի տեսակը |
Հաշվե-տիրոջ իրավա-բանական կարգա-վիճակը |
Հաշվե-տիրոջ ռեզիդեն-տությունը |
Արժե-թղթի դասը |
Արժե-թղթի տար-բերակիչ ծած-կագիրը |
Թողար-կողի ֆիր-մային ան-վանումը, գտնվելու վայրը |
Քա-նակը |
Ծա-վալ |
Գրավադրված արժեթղթեր |
Արգելադրված | ||||
քա-նակը |
այդ թվում` քվեար-կելու իրա-վունքը սահմա-նափակ-ված արժե-թղթերի քանակը |
ծա-վալը |
այդ թվում` քվեար-կելու իրա-վունքը սահմա-նա-փակ-ված արժե-թղթերի ծավալը |
քա-նակը |
ծա-վալը | |||||||||
1 |
||||||||||||||
2 |
||||||||||||||
3 |
||||||||||||||
4 |
||||||||||||||
5 |
||||||||||||||
6 |
||||||||||||||
7 |
||||||||||||||
8 |
||||||||||||||
9 |
||||||||||||||
10 |
||||||||||||||
11 |
||||||||||||||
12 |
||||||||||||||
13 |
||||||||||||||
14 |
||||||||||||||
15 |
||||||||||||||
16 |
||||||||||||||
17 |
||||||||||||||
18 |
||||||||||||||
19 |
||||||||||||||
20 |
||||||||||||||
21 |
||||||||||||||
22 |
||||||||||||||
23 |
||||||||||||||
24 |
||||||||||||||
25 |
Հավելված 2 Հաստատված էՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 114-Ն որոշմամբ |
ՀԱՎԵԼՎԱԾ 18 «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 18
ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(շաբաթական, ամսական)
Ներդրումային ծառայություններ մատուցող անձի անվանումը……………………………………………..
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը ………………………………………….
N |
Հաշվի տեսակը |
Հաշվետիրոջ իրավաբանական կարգավիճակը |
Հաշվետիրոջ ռեզիդենտությունը |
Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը |
Թողարկողի ֆիրմային անվանումը, գտնվելու վայրը |
Ծավալը |
Գրավադրված արժեթղթերի ծավալը |
Արգելադրված արժեթղթերի ծավալը |
1 |
||||||||
2 |
||||||||
… |
||||||||