ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2015 թվականի N 572-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 857-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 1319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2004 թվականի հուլիսի 29-ի N 1146-Ն, 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1893-Ն, 2004 թվականի նոյեմբերի 25-ի N 1724-Ն ու 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 857-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 1-ին կետի «աշխատանքի անվտանգության և աշխատանքային օրենսդրության» բառերը փոխարինել «աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատողների առողջության պահպանման» բառերով,
բ. 7-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատողների առողջության պահպանության նորմեր պարունակող իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ապահովումը.»,
գ. 7-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքի ապահովումը:»,
դ. 8-րդ կետի 10-րդ ենթակետի «ա», «գ», «դ», «թ», «ժ», «ժդ», «ժե» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
ե. 8-րդ կետի 10-րդ ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) գործատուների կողմից աշխատանքային օրենսդրությամբ սահմանված աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատողների առողջության պահպանման նորմերի կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում»,
զ. 8-րդ կետի 10-րդ ենթակետի «ժէ» պարբերությունից հանել «աշխատանքային օրենսդրության և» և «այլ» բառերը,
է. 8-րդ կետի 10-րդ ենթակետի «ի» պարբերությունից հանել «աշխատանքի իրավունքի խախտման մասին» բառերը.
2) որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության (այսուհետ՝ տեսչություն) աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման վերահսկողության բաժինը միացման ձևով վերակազմակերպել աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի և այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին ներկայացնել առաջարկություն տեսչության աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման վերահսկողության բաժնի վերակազմակերպման արդյունքում աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին,
2) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ օրենքով սահմանված կարգով հաստատումից հետո 15-օրյա ժամկետում կատարել փոփոխություններ տեսչության հաստիքացուցակում և ապահովել տեսչության աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի նոր պաշտոնների անձնագրերի հաստատումը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հունիսի 5 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան