ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2015 թվականի N 190-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 51-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 22-ի «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին» N 51-Ա որոշման հավելվածում «Կ. Վարդանյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման և ՓՄՁ զարգացման վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Բաբայան-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման և ՓՄՁ-ի զարգացման վարչության գործարար միջավայրի բարելավման բաժնի պետ» բառերով, իսկ «Ա. Շահնազարյան» բառերը՝ «Ա. Գևորգյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 10 Երևան |