ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2015 թվականի N 865-Ա
ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին 2015 թվականի հոկտեմբերի 7-9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)՝ կլոր սեղանի շուրջ միգրացիոն հարցերով կայանալիք նախարարական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Գագիկ Եգանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Եգանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 28 Երևան |