ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2014 թվականի N 1467-Ա
ՄԻԼԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ԿԵՐԱԿՐԵԼ ՄՈԼՈՐԱԿԸ, ԷՆԵՐԳԻԱ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ «ՄԻԼԱՆ ԷՔՍՊՈ-2015» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 77-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին իտալական կողմի հետ կնքել ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության պայմանագիրը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ցուցահանդեսի պատշաճ կազմակերպման նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու բանակցություններ սկսել գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` աջակցել Իտալիայի Հանրապետության Միլան քաղաքում կայանալիք «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար» «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրի կատարման գործընթացին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2014 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 77-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.
«դ. ենթածրագիրը նախատեսում է «ԷՔՍՊՈ» միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության աշխատանքների կազմակերպում և իրականացում. տաղավարի ձեռքբերման, կազմակերպչական աշխատանքների, ցուցափեղկերի, աուդիո և վիդեո սարքավորումների, ինչպես նաև կահույքի վարձակալում, ձեռքբերում և տեղադրում, հասարակության իրազեկում և գովազդային արշավների կազմակերպում` տեղեկատվական նյութերի, թռուցիկների, բուկլետների և կատալոգների տպագրություն:».
2) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 6-րդ ենթակետում «3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ» բառերը փոխարինել «3-րդ ենթակետի «ա» և «դ» պարբերություններով» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1467-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության
1. «ԷՔՍՊՈ ՄԻԼԱՆ - 2015» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
1. «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսն անցկացվելու է Իտալիայի Հանրապետության Միլան քաղաքում 2015թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը: Ցուցահանդեսի խորագիրն է «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար»: Ցուցահանդեսին նախատեսվում է 154 պետությունների և ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների մասնակցություն և կանխատեսվում է 29 միլիոն այցելու:
2. Մասնակից յուրաքանչյուր պետության խնդիրն է լինելու ներկայացնել իր մշակույթը, պատմությունը, ավանդույթները, տնտեսական և մտավոր ներուժը, ինչպես նաև նորարարությունները սննդի ոլորտում:
3. ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 4-ի N 870-Ա որոշման 1-ին կետի համաձայն` ՀՀ էկոնոմիկայի նախարարը ստանձնել է «Էքսպո Միլան – 2015» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության գլխավոր հանձնակատարի պարտականությունները:
4. ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 4-ի N 870-Ա որոշման 2-րդ կետի համաձայն` «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն, որպես ազգային օպերատոր, իրականացնում է «Էքսպո Միլան – 2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները` համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, շահագրգիռ պետական կառավարման մյուս մարմինների, ինչպես նաև իտալական կողմի կազմակերպիչների հետ:
5. Իտալական կողմի հետ Հայաստանի Հանրապետության մասնակցության պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2014թ.-ի դեկտեմբերի 31-ը:
6. «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ին, ի դեմս գլխավոր տնօրենի, կառաջարկվի ստանձնել տաղավարի տնօրինության գործառույթը և աշխատանքային խմբի միջոցով իրականացնել ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները՝ արտահանման խթանման դեպարտամենտի տնօրենի գլխավորությամբ:
2. «ԷՔՍՊՈ ՄԻԼԱՆ-2015» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՆ
7. Հայկական լեռնաշխարհ, հայկական բարձրավանդակ կամ հայկական սարահարթ` այստեղ կազմավորվել և հազարյամակների ընթացքում իր քաղաքական ու մշակութային պատմությունն է կերտել հայ ժողովուրդը:
Հայերը հին ժամանակներից ի վեր նստակյաց կենսաձև են վարել, որն իր հերթին նպաստել է գյուղատնտեսական ավանդույթների զարգացմանը: Դարեր ի վեր հայ ժողովուրդը մշակել ու փայփայել է իր հողը՝ նույնիսկ ամենադժվարին պայմաններում և ամենաանհնարին վայրերում ստեղծելով դաշտեր և այգիներ: Հայկական մրգերը՝ աճելով այդ հողի վրա, ոռոգվելով հայոց քաղցրահամ ջրերով և շոյված լինելով Հայկական լեռնաշխարհի տաք արևով, ունեն անկրկնելի համ և բույր:
Հայկական խաղողի և ծիրանի տեսակները, գինու և տարբեր մրգերից, հացամթերքից ստացված ալկոհոլային խմիչքների պատրաստման ավանդական ձևերը մեզ են հասել դարերի խորքերից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Էքսպո Միլան – 2015» համաշխարհային ցուցահանդեսին հայկական տաղավարը տեղակայված կլինի «Միրգ և բանջարեղեն» կոչվող կլաստերի տարածքում:
8. «Էքսպո Միլան – 2015» համաշխարհային ցուցահանդեսին հայկական տաղավարում նախատեսվում է ներկայացնել Հայաստանի սննդի ոլորտի զարգացման ուղին` անցյալից դեպի ապագա: Կներկայացվեն զարգացման պատմությունը, արտադրական տեխնոլոգիաները և ավանդույթները, հայկական խոհանոցը և նրա ազդեցությունը համաշխարհային սննդի մշակույթի վրա, զարգացման միտումները դեպի էկոլոգիապես մաքուր, օրգանական արտադրություն:
9. Ըստ կազմակերպիչների պահանջի՝ տաղավարը բաղկացած է լինելու երկու հարկից` յուրաքանչյուրը 125 քմ: Առաջին հարկում գտնվելու է ցուցասրահը, իսկ երկրորդ հարկում՝ օժանդակ տարածքները:
10. Ցուցասրահում հատուկ 3D տեխնոլոգիաների միջոցով տաղավարի պատերից մեկին կստեղծվի վիրտուալ այգի, որտեղ կներկայացվեն հայկական լեռնաշխարհին բնորոշ մրգերը` շեշտադրումը դնելով ծիրանի, որը մուտք է գործել Եվրոպա Հայաստանից (Prunus armeniaca), խաղողի ու նռան վրա:
11. Տաղավարի մի հատվածում կներկայացվի նաև հայկական խաղողը և աստվածաշնչյան պատմությունը, ըստ որի` խաղողագործությունը սկիզբ է առել Արարատ լեռան լանջի ստորոտից` Բիբլիական Նոյի ժամանակներից, երբ տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա՝ տարվա 7-րդ ամսվա 17-րդ օրը և Նոյ Նահապետը տնկեց խաղողի առաջին վազը: Հայաստանը հայտնի է ոչ միայն որպես առաջին քրիոտոնեական պետություն, այլ որպես գինեգործության հնագույն կենտրոն, ինչի մասին վկայում է Արենիի գինեգործական համալիրը, որը մոտ 6000 տարեկան է, ինչպես նաև խաղողի 500 տեղական տեսակների առկայությունը: Տաղավարի ներսում՝ հատուկ նախատեսված տարածքում, ներկայացված կլինեն հայկական արտադրության գինիները և կոնյակները: Նրանք կտեղադրվեն շշաձև կրպակներում, որոնք հնարավորություն կտան ոչ միայն տեսնելու, այլև համտեսելու հայկական գինու և կոնյակի ներկա հարուստ տեսականին:
12. Տաղավարի առանձին հատվածում կներկայացվի հայկական գյուղի փոքրիկ մոդելը` իր բնորոշ հատկանիշներով, որտեղ այցելուները հնարավորություն կունենան ականատես լինելու, թե ինչպես է թխվում հայկական ավանդական լավաշը: Այցելուները կտեսնեն թոնիրը, խնոցին, ինչպես նաև կհամտեսեն որոշ հայկական ուտեստներ:
13. Ցուցասրահում դինամիկ հոլոգրաֆիկ սիմուլյացիայի միջոցով կստեղծվեն ուշագրավ շարժական պատկերներ` ներկայացնելով Հայաստանը:
Միաժամանակ կներկայացվեն հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, մշակույթը, ինչպես նաև գյուղատնտեսությունը ներկայացնող նմուշներ, տեղեկատվություն և այլն:
14. Հատուկ սարքերի միջոցով /touch screen/ կներկայացվեն հայկական կոթողները, դարավոր արժեքները: Կներկայացվի նաև պեղումների ժամանակ հայտնաբերված շտեմարանների, կարաս-կճուճների, գարեջուր և քաղցրածիկ պատրաստելու և պահելու հատուկ անոթների, արտադրական գործիքների, խաղողի և գինու մշակույթի մասին տեղեկություններ: Առանձին հատվածում կներկայացվի նաև տեղեկատվություն նշանավոր հայերի մասին, այդ թվում աշխարհահռչակ սփյուռքահայ անհատների, որոնց կյանքն ու գործունեությունը հետք է թողել պատմության մեջ:
15. Տաղավարի վերջում այցելուները կարող են հատուկ տեղադրված էկրանի վրա/ touch screen/ և տեսախցիկի միջոցով լուսանկարվել և իրենց լուսանկարի տակ թողնել բարեմաղթանքներ, առաջարկություններ, կամ երկրի մասին իրենց հետաքրքրող հարցեր: Այս համակարգը հետագայում թույլ կտա ստեղծել տեղեկատվական բազա, ինչպես նաև հետաքրքրված այցելուներին էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրել Հայասատանի մասին պատկերազարդ տեղեկատվություն:
16. Սպասարկող անձնակազմը կլինի հայկական տարազներով:
17. Նախատեսվում է հնադարյան մետաղադրամի մոդելի տպագրություն, որը կխորհրդանշի Հայաստանը և հայկական տաղավարը: Վերջինս կտրամադրվի տաղավար այցելող պաշտոնավոր պատվիրակություններին և հոբելյանական այցելուներին:
3. «ԷՔՍՊՈ ՄԻԼԱՆ-2015» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
18. Հայաստանը նախատեսում է վարձակալել 125 ք.մ ընդհանուր տարածք՝ «Միրգ և բանջարեղեն» կոչվող կլաստերի կազմում: Ցուցահանդեսի ծախսերը բաղկացած կլինեն տաղավարի վարձակալման, նախագծման, կառուցապատման, ներքին հարդարման, մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքների, տեխնիկական միջոցների, կոմերցիոն հատվածի, անհրաժեշտ գովազդային նյութերի և ցուցանմուշների ձեռք բերման, ապրանքների տեղափոխման, մաքսային ձևակերպումների, ապահովագրության, կոմունալ վճարումների, մուտքի արտոնագրերի, տոմսերի և հյուրանոցների, աշխատավարձի, ազգային օրվա և այլ միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների իրականացման հետ կապված գումարներից: Տաղավարի վարձակալման գումարը կկազմի 290 000 եվրո:
19. Ցուցահանդեսի նախապատրաստման և մասնակցության համար նախատեսված են ֆինանսավորման հետևյալ աղբյուրները`
1) Արդյունաբերության զարգացման հիմնադրամի միջոցներ
2) կոմերցիոն հատվածից ստացված վճարներ
3) այլ միջոցներ:
4. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՂ ԳՐԱՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
20. Ի կատարումն ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 4-ի N 870-Ա որոշման` բոլոր շահագրգիռ նախարարությունները, գերատեսչությունները և այլ կազմակերպություններն աջակցում են «Էքսպո Միլան-2015» ցուցահանդեսին` իրենց ոլորտին վերաբերող անհրաժեշտ ցուցանմուշներ ու լրատվական նյութեր տրամադրելով և նոր տեղեկատվական նյութեր պատրաստելով, ինչպես նաև «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ին նախօրոք տրամադրելով ցուցանմուշների ցանկերը, չափսերը, քաշը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն՝ տաղավարի ընդհանուր ձևավորման, տեղափոխման նախնական հաշվարկների իրականացման նպատակով:
21. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` աջակցել ցուցահանդեսի շրջանակներում արտահանվող ցուցահանդեսային նմուշների և սարքավորումների մաքսային ձևակերպումների իրականացմանը:
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
22. Հայաստանի Հանրապետության ազգային օրը նախատեսվում է անցկացնել 2015 թվականի սեպտեմբերի 21-ին, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական պատվիրակության այցը:
23. Ազգային օրվա անցկացման ծրագրի նախագիծը նախապես կմշակվի Հայաստանի Հանրապետության բոլոր շահագրգիռ նախարարությունների, կազմակերպությունների և ստեղծագործական խմբերի հետ համատեղ: Ազգային օրվա ծրագրում պարտադիր մաս են կազմելու Հայաստանի Հանրապետության հիմնի կատարումը, դրոշի բարձրացման արարողությունը և ողջույնի խոսքը:
6 .ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
24. Պաշտոնական ընդունելությունը կազմակերպվելու է ցուցահանդեսի ընթացքում անցկացվելիք ազգային օրվա շրջանակներում:
25. Պաշտոնական ընդունելության ժամանակ նախատեսվում են պատվիրակության հանդիպումները կազմակերպիչների և իտալական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այցելություններ այլ տաղավարներ, ինչպես նաև տոնական ֆուրշետ և համերգ:
26. Ցուցահանդեսի ընթացքում ակնկալվում է նաև երկու այլ միջոցառումների անցկացում` նվիրված գինի-կոնյակին և հայկական ծիրանին:
7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՂԱՎԱՐԻ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՀԱՏՎԱԾԸ
Հայաստանի Հանրապետության տաղավարում նախատեսվում է կազմակերպել կոմերցիոն հատված, որը բաղկացած է լինելու երկու մասից՝ հայկական արտադրատեսակների, հուշանվերների խանութից և սննդի կետից: Սննդի հատվածում կներկայացվեն ազգային ուտեստները, խմիչքները և տեղում թխված լավաշը: Համապատասխան տարազով մատուցողները կներկայացնեն տեղեկատվություն բաղադրատոմսերի, ինչպես նաև ուտեստների և խմիչքների պատմության մասին:
8. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ին, ցուցահանդեսին հայաստանյան տաղավարում աշխատանքների վարման նպատակով, կառաջարկվի ապահովել աշխատակիցների գործուղումը:
9. ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ին` իտալական արտոնագրված ապահովագրական ընկերությունների միջոցով, կառաջարկվի կազմակերպել սպասարկող անձնակազմի բժշկական ապահովագրությունը «Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսի ընթացքում:
10. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտերի հիման վրա կաջակցի սպասարկող անձնակազմի և պաշտոնական պատվիրակությունների մուտքի վիզաների օպերատիվ տրամադրման գործընթացին, ինչպես նաև դիվանագիտական ճանապարհներով համակողմանի օժանդակություն կցուցաբերի ցուցահանդեսի նախապատրաստմանը և ընթացիկ աշխատանքների կատարմանը:
11.ՀԵՏՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՇՐՋԱՆ
Ցուցահանդեսի ավարտից հետո ազգային օպերատորի կողմից կիրականացվի համապատասխան փաստաթղթերի ստորագրում, ակտերի կազմում և վերադարձման ենթակա ցուցանմուշների առաքում Հայաստան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1467-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
«Էքսպո Միլան-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության ծրագրի իրականացման միջոցառումների
NN ը/կ |
Միջոցառում |
Աշխատանքների նկարագիր |
Նախատես-վող ժամկետը |
Պատասխանատու կատարողը | ||||
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ | ||||||||
1. |
Մասնակցության պայմանագրի կնքում կազմակերպիչների հետ |
ՀՀ կառավարության որոշման համաձայն մասնակցության պայմանագիրը կկնքվի կազմակերպիչների հետ: |
2014թ. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
2. |
Ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերության կամ ընկերությունների ընտրություն |
Հայկական տաղավարի ինժեներական նախագծման և շինարարական աշխատանքների, ինչպես նաև ներքին հարդարանքի և բացօթյա տարածքի կառուցապատման աշխատանքների իրականացման համար պետք է իրականացվի համապատասխան ընկերության կամ ընկերությունների ընտրություն, որոնք կիրականացնեն աշխատանքները կազմակերպիչների պահանջներին համապատասխան: |
2014թ. |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
3. |
Տաղավարի վարձակալություն |
Կազմակերպիչների հետ կնքված մասնակցության պայմանագրի հիման վրա կվարձակալվի հայկական տաղավարը 125 քմ մակերեսով: |
2015թ.1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ(համաձայնությամբ) | ||||
4. |
Հայաստանի տաղավարի գլխավոր ֆունկցիոնալ բաղադրիչների մշակման և նախագծման կազմակերպման ծառայություններ |
Կնախագծվեն և կմշակվեն ՀՀ տաղավարի գլխավոր ֆունկցիոնալ բաղադրիչները: |
2015թ. 1-ին եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
5. |
Տաղավարի ճարտարապետական նախագծում և դիզայներական ձևավորման նախագծում |
Կնախագծվի ՀՀ տաղավարը, կկատարվեն դիզայներական մշակումները, կհաստատվի էքսպոզիցիան, տաղավարը կներկայացվի 3D անիմացիայի միջոցով: Ընտրված ճարտարապետական ընկերության կողմից կպատրաստվի նախագծի կառուցապատման և ձևավորման պլանը, որը կթարգմանվի իտալերեն: |
2015թ. 1-ին եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
6. |
Երկրորդ հարկի կառուցապատում (125 քմ) |
Կիրականացվի ՀՀ տաղավարի 2-րդ հարկի կառուցապատման աշխատանքներ, որը հիմնականում ծառայելու է որպես պահեստ, գրասենյակային տարածք և օգտագործվելու է այլ նպատակներով: |
2015թ.1-ին և 2-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ(համաձայնությամբ) | ||||
7. |
Ներքին հարդարանք և դեկորացիաներ (պատեր, առաստաղ, հատակ և այլն) |
Ընտրված շինարարական ընկերության կողմից կիրականացվեն տաղավարի շինարարական, ներքին հարդարման և դեկորացիաների տեղադրման աշխատանքները: |
2015թ.1-ին և 2-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
8. |
Տաղավարի նախագծի համապատասխանության ապահովում արտոնագրված իտալական կազմակերպության կողմից |
Արտոնագրված իտալական կազմակերպության կողմից կիրականացվի ՀՀ տաղավարի նախագծի ուսումնասիրություն և համապատասխանության արտոնագրի տրամադրում: |
2015թ. 1-ին եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
9. |
Կոմերցիոն մասի ապահովման հետ կապված ծառայություններ |
ա) Կոմերցիոն գործունեություն իրականացնելու համար Իտալիայում ընկերության գրանցում, համապատասխան աշխատակազմի վարձում: |
2014թ. 4-րդ եռամսյակ 2015թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
10. |
Մշակութային միջոցառումների ցանկի մշակում և ներկայացում կազմակերպիչների հաստատմանը |
Կմշակվեն բոլոր նախատեսվող միջոցառումների ցանկն ու բովանդակությունները, կներկայացվեն կազմակեպիչների հաստատմանը, կիրականացվեն միջոցառումների անցկացման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունները: |
2014թ. 4-րդ եռամսյակ 2015թ. 1-ին եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ), ՀՀ մշակույթի նախարարություն | ||||
11. |
Ազգային օրվա հայտի ներկայացում կազմակերպիչներին |
Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի ազգային օրվա անցկացման համար կազմակերպիչներին անհրաժեշտ է ներկայացնել հայտ, որի մեջ կնշվի նախընտրելի ժամկետը: |
2015թ. 1-ին եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
12. |
Տաղավարի նախապատրաստման նպատակով աշխատակիցների գործուղման համար անհրաժեշտ միջոցների ապահովման, մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված ծախսեր և ծառայություններ |
Տաղավարի նախապատրաստական աշխատանքների իրականացման, վերահսկման և ընդունման համար ԶՀԳ-ի պատասխանատու աշխատակիցների գործուղում ցուցահանդեսի նախապատրաստական փուլում: Ցուցահանդեսի բացումից առաջ ինքնաթիռի տոմսեր էկոնոմ դասով (8 տոմս, 1 տոմսի արժեքը` 328.9 հազ. ՀՀ դրամ), Ցուցահանդեսի բացումից առաջ միջինը 10 օրով 8 անձի գործուղում Միլան «Էքսպո 2015» ցուցահանդեսի մասնակիցների հանդիպման և նախապատրաստական աշխատանքների կառավարման համար օրապահիկի ապահովում (1 օր օրապահիկ` 62 եվրո մոտ 34.0 հազ. ՀՀ դրամ), Ցուցահանդեսի բացումից առաջ միջինը 10 օրով 8 անձի գործուղում Միլան «Էքսպո 2015» ցուցահանդեսի մասնակիցների հանդիպման և նախապատրաստական աշխատանքների կառավարման համար մուտքի արտոնագրերի ապահովում (1 մուտքի արտոնագիր 35 եվրո մոտ 19.2 հազ. ՀՀ դրամ): |
2014թ. 4-րդ եռամսյակ 2015թ.1-ին 2-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ), ՀՀ արտաքին գործերի նախարարություն | ||||
13. |
ՀՀ տաղավարի կահույքի և սարքավորումների վարձակալման կամ ձեռք բերման ծախսեր |
Տաղավարի ցուցանմուշների և դեկորացիաների պատվիրում և ձեռքբերում: Ցուցափեղկերի, աուդիովիդեո սարքավորումների վարձակալում, ձեռքբերում և տեղադրում` ներառյալ դինամիկ եռաչափ պատկերների ստացման համար սարքվորումներ, պրոյեկտորներ, էկրաններ, ինչպես նաև գրասենյակային նյութերի ձեռքբերում, կահույքի ձեռքբերում և տեղադրում: |
2015թ. 1-ին, 2-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
14. |
Ցուցանմուշների և այլ անհրաժեշտ պարագաների ցուցահանդես տեղափոխման ծառայություններ |
Ձեռքբերված նյութերը և դեկորացիաները կհավաքագրվեն, կփաթեթավորվեն կարտահանվեն Իտալիա, որտեղ համապատասխան մաքսային ձևակերպումների, կարանտին ծառայության ստուգումների ավարտից հետո կպահեստավորվեն ցուցահանդեսի տարածքում: |
2015թ. 1-ին, 2-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
15. |
Տաղավարի ֆունկցիոնալ շահագործման ապահովման նպատակով տրանսպորտային ծառայություններ |
Մեքենայի վարձակալություն և շահագործման հետ կապված ծախսեր, անձնակազմի տրանսպորտային ծախսեր: |
2015թ. ընթացքում |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
16. |
Մուլտիմեդիա ծրագրերի պատվիրում |
Մուլտիմեդիայի ծրագրի մշակման նպատակով համապատասխան ընկերության ընտրություն և աշխատանքների պատվիրում: Ցուցահանդեսի ինտերնետային կայքի, աջակցող տեսա և աուդիո նյութերի, ինտերակտիվ բաղկացուցչի, բովանդակության պատրաստման աշխատանքների կազմակերպում և իրականացում, Ինտերնետ կայքի սպասարկում և մոդերացիան ապահովող ծռայություններ: |
2014թ. 4-րդ եռամսյակ 2015թ. 1-ին եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
17. |
Ցուցահանդեսի գովազդային նյութերի պատրաստման և ձեռքբերման ծառայությունների ապահովում |
Հայաստանյան մասնակցության խորհրդանիշի դիզայն: |
2015թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
Թռուցիկների, թղթապանակների, հրավիրատոմսերի, բաներների, բրոշյուրների և այլ աջակցող տպագրական նյութերի պատրաստման հետ կապված ծառայություններ, ընդհանուր ցուցահանդեսային պարագաների, ալբոմների նյութերի հավաքագրում: |
||||||||
Տեղեկատվական վահանակների, սլայդների, լուսանկարների, ցուցափեղկերի տեքստերի, գովազդի պատրաստում և հասարակությանն իրազեկում, տաղավարի ընդհանուր կատալոգի տպագրություն, Քարե, մետաղյա, կերամիկական, փայտյա և այլ հուշանվերների պատրաստման հետ կապված ծառայությունների տրամադրում, Աջակցող նյութերի և հուշանվերների արտադրություն և պատրաստում, որոնք կօգտագործվեն Իտալիայում և ազգային օրվա հասարակայնության հետ կապերում: |
||||||||
18. |
Գույքի և անձնակազմի ապահովագրություն |
Ցուցահանդեսի անցկացման ժամանակահատվածում աշխատակազմը և ցուցադրվելիք գույքն ապահովագրվելու են կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերության կողմից: |
2015թ. 2-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
“ԷՔՍՊՈ ՄԻԼԱՆ-2015” ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ | ||||||||
19. |
Տաղավարի պատասխանատուների, սպասարկող անձնակազմի ցուցահանդես գործուղման ծախսերի ապահովման հետ կապված ծառայություններ |
Ցուցահանդեսի ընթացքում ԶՀԳ աշխատակիցների կողմից կիրականացվեն տաղավարի, կոմերցիոն հատվածի և բացօթյա վաճառակետի համակարգման աշխատանքներ, բոլոր կատարվելիք աշխատանքների վերահսկողություն և այլն: Ցուցահանդեսի ընթացքում ինքնաթիռի տոմսեր էկոնոմ դասով (12 տոմս, 1 տոմսի արժեքը` 328.9 հազ. ՀՀ դրամ), Տաղավարի պատասխանատուների օրապահիկ` 810 օրվա կտրվածքով (հերթափոխով յուրաքնչյուր ամիս 3 մարդ *3անգամ*2 ամիս*30 օր, 1 մարդ *8 ամիս*30 օր, 1մարդ*1ամիս*30օր, 1 օր օրապահիկ` 62 եվրո մոտ 34.0 հազ. ՀՀ դրամ), Մուտքի արտոնագրեր (12 մուտքի արտոնագիր (1 մուտքի արտոնագիր 35 եվրո մոտ 19.2 հազ. ՀՀ դրամ), Բնակարանների վարձակալություն Էքսպո բնակավայրում սպասարկող անձնակազմի համար (1 բնակարանը` 9 ամսով, 2 բնակարանը` 6 ամսով) |
2015թ. Մայիս-հոկտեմբեր |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
20. |
Ընթացիկ աշխատանքներ |
Սանմաքրման, էլեկտրոէներգիայի, հեռահաղորդակցության միջոցների և այլ ծառայությունների ծախս (ջուր, էլեկտրոէներգիա, գազ, ներքին զանգերով սահմանափակված հեռահաղորդակցության ծառայություն և տաղավարի սանմաքրման աշխատանքներ), Տաղավարի պահպանման, շահագործման հետ կապված ծառայությունների տրամադրում, Գործունեությանը աջակցող աշխատակազմ, որը կմատուցի ուղեկցողի, անվտանգության, թարգմանչության, վաճառքի, հաշվապահական հաշվառման, սննդի կետի սպասարկման և այլ ծառայություններ, ինչպես նաև տաղավարի աշխատանքների ղեկավարման համար տնօրեն 7 ամսվա համար. աշխատողների քանակը -25 հոգի 2 հերթափոխի համար |
2015թ. Մայիս-հոկտեմբեր |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
21. |
Ցուցահանդեսի բացման ժամանակ և Հայաստանի ազգային օրվա և այլ մշակութային միջոցառումների անցկացումը ապահովող ծառայություններ |
Ցուցահանդեսի ընթացքում նախատեսվում է անցկացնել Հայաստանի ազգային օրը և այլ միջոցառումներ: Միջոցառումների մասնակիցների համար (պաշտոնական պատվիրակություններ և ստեղծագործական համույթներ) համար կիրականացվի մուտքի արտոնագրերի ստացում, հյուրանոցների ամրագրում և այլ անհրաժեշտ աշխատանքներ: ՀՀ պաշտոնական պատվիրակության այցի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել պաշտոնական ընդունելություն և ընթրիք: Ցուցահանդեսի բացման, Ազգային օրվա և այլ մշակութային միջոցառումների ժամանակ (ընդամենը 4 միջոցառում) ՀՀ-ից աշխատանքային խմբի միջինը 8 օրվա համար (3 մարդ) օրապահիկի ապահովում (1 օր օրապահիկ` 62 եվրո մոտ 34.0 հազ. ՀՀ դրամ), Ցուցահանդեսի բացման, Ազգային օրվա և այլ մշակութային միջոցառումների ժամանակ (ընդամենը 4 միջոցառում) ՀՀ-ից աշխատանքային խմբի միջինը 7 օրվա համար (3 մարդ) գիշերավարձի ապահովում, հյուրանոցային ծառայություններ (1 օրվա գիշերավարձ` 70 եվրո մոտ 38.4 հազ. ՀՀ դրամ), Աշխատանքային խմբի ինքնաթիռի տոմսեր էկոնոմ դասով (12 տոմս, 1 տոմսի արժեքը` 328.9 հազ. ՀՀ դրամ), Մուտքի արտոնագրեր 12 մուտքի արտոնագիր (1 մուտքի արտոնագիր 35 եվրո մոտ 19.2 հազ. ՀՀ դրամ), Ցուցահանդեսի բացման և Հայաստանի ազգային օրվա անցկացման հետ կապված այլ ծախսերի ապահովում, Ազգային օրվա ընդունելության (բանկետ) (150 անձի համար հյուրասիրություն յուրաքանչյուրի համար առավելագույնը 50 եվրո մոտ 27.4 հազ. դրամ) ապահովում, Ազգային օրվա մշակութային ծրագրի իրականացում, Այլ միջոցառումների ծրագրի իրականացում |
2015թ. Մայիս-հոկտեմբեր |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ), ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ մշակույթի նախարարություն | ||||
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ||||||||
22. |
Ցուցահանդեսի ավարտից հետո տաղավարի ապամոնտաժում |
Ընտրված ընկերության կողմից կիրականացվի տաղավարի ապամոնտաժում, գույքի փաթեթավորում, մաքսային ձևակերպումներ և տեղափոխում Հայաստանի Հանրապետություն |
2015թ. Հոկտեմբեր-նոյեմբեր |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
23. |
ՀՀ մասնակցության ազգային օպերատորի և ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից համապատասխան փաստաթղթերի ստորագրում, ցուցահանդեսի փակում |
Կիրականացվեն ցուցահանդեսի կատարողական ակտերի ստորագրման գործընթացներ, ցուցահանդեսի փակում: |
2015թ. 4-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) | ||||
ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ||||||||
24. |
Չնախատեսված միջոցառումներ |
2014-2015թթ. ընթացքում |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |