«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015176
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
5 մայիսի 2015 թ. |
թիվ 113-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 356-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել լողացող տոկոսադրույքով պարտքային արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ հաշվետվությունների լրացման առանձնահատկությունները, ինչպես նաև արժեթղթերի ծածկագրերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվության լրացման հրահանգը համապատասխանեցնել արժեթղթերի ծածկագրերի շնորհման կարգում կատարված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 141-րդ և 207-րդ հոդվածները և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ը հաստատելու մասին թիվ 356-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն կանոնակարգում սահմանված հաշվետվությունների լրացման դրույթներով այլ բան սահմանված չլինելու դեպքում հաշվետվություններում ներառվող գումարներն արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով (արտարժույթով արտահայտված գումարները վերահաշվարկվում են հաշվետու օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ ՀՀ դրամի նկատմամբ համապատասխան արտարժույթի հաշվարկային փոխարժեքով)` մեկ Հայաստանի Հանրապետության դրամի ճշտությամբ:»,
2) Կանոնակարգի 3-րդ կետի 14-րդ և 15-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
3) Կանոնակարգի 5-րդ կետի աղյուսակի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կարգավորվող շուկայում պետական արժեթղթերով և արտարժույթով գործարքների կնքման նպատակով դեպոնացված (լրացուցիչ դեպոնացված, ապադեպոնացված) միջոցների վերաբերյալ»,
4) Կանոնակարգի 6-րդ կետում «միջոցով» բառից հետո լրացնել «(Կենտրոնական բանկի կողմից տրամադրված հասցեով)» բառերը,
5) Կանոնակարգի 22-րդ կետում «ընթացքում» բառից հետո լրացնել «, եթե Կենտրոնական բանկի կողմից տրված ծանուցման մեջ ավելի երկար ժամկետ սահմանված չէ» բառերը,
6) Կանոնակարգի 25-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 465 հրամանով սահմանված կարգով» բառերը փոխարինել «ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան» բառերով,
7) Կանոնակարգի 26-րդ կետից հանել «ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու օրվա) համար» և «՝ ամբողջական միավորներով» բառերը,
8) Կանոնակարգում լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-րդ կետ.
«26.1. Թիվ 6 հաշվետվության համաձայն՝ բոլոր թվերը կլորացվում են 5 նիշի ճշտությամբ:»,
9) Կանոնակարգի 27.1-րդ կետում.
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ ենթակետ.
«4.1) «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է արժեթղթերի առուվաճառքի գործարքի վերջնահաշվարկի ամսաթիվը (մասնավորապես՝ 01/01/2015):»,
բ. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ ենթակետ.
«6.1) «Արժեթղթի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը:»,
դ. 11-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«11) «Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը» ոչ ծավալային ֆիքսված տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և(կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով (մեթոդաբանությամբ): Ոչ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում՝ գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված ընթացիկ արժեկտրոնի զեղչման դրույքը (ընթացիկ արժեկտրոնը (առաջիկա վճարվելիք արժեկտրոնը) զեղչելու համար օգտագործովող շուկայական տոկոսադրույքը)՝ հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և(կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով: Սույն սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (օրինակ՝ հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ փաստաթղթերի համար և այլն): Ընդ որում, արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կատարման (վերջնահաշվարկի) օրվա դրությամբ:»,
10) Կանոնակարգի 27.3-րդ կետում.
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ ենթակետ.
«4.1) «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի (առաջնային առքի/վաճառքի) վերջնահաշվարկի ամսաթիվը (մասնավորապես՝ 01/01/2015):»,
բ. 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) «Գործարքի առարկա արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:»,
գ. 11-րդ ենթակետում «Ռեպո տոկոսադրույքը (տարեկան)» բառերը փոխարինել «Տարեկան ռեպո տոկոսադրույքը» բառերով,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-րդ ենթակետ.
«11.1) «Ռեպո գործարքի մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի մարման վերջնաժամկետը (մասնավորապես՝ 01/01/2015):»,
11) Կանոնակարգի 33-րդ կետի
ա. 1-ին ենթակետում «բնակության վայրը» բառերը փոխարինել «մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն» բառերով,
բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:»,
12) Կանոնակարգի 35-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:»,
13) Կանոնակարգի 37-րդ կետում.
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով շնորհված արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը (համարանիշը): Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ ենթակետ.
«4.1) «Արժեթղթի ծավալն անվանական արժեքով» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը:»,
14) Կանոնակարգի գլուխ 11-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 11. «ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԵՊՈՆԱՑՎԱԾ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԵՊՈՆԱՑՎԱԾ, ԱՊԱԴԵՊՈՆԱՑՎԱԾ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 12 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ»,
15) Կանոնակարգի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38. Թիվ 12 հաշվետվությունում լրացվում են շուկայի մասնակիցների (անդամների) կողմից կարգավորվող շուկայում պետական արժեթղթերով և արտարժույթով գործարքների կնքման համար դեպոնացված (լրացուցիչ դեպոնացված, ապադեպոնացված) արժեթղթերի և դրամական միջոցների վերաբերյալ տեղեկությունները` ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի (հաշվետու օրվա) համար:»,
16) Կանոնակարգի 39-րդ կետում «մինչև առևտրային նստաշրջանը դեպոնացված և (կամ) առևտրային նստաշրջանից հետո մնացած դրամական միջոցները» բառերը փոխարինել «դեպոնացված (լրացուցիչ դեպոնացված, ապադեպոնացված) դրամական միջոցները» բառերով,
17) Կանոնակարգի 40-րդ կետում.
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ և 1.2-րդ ենթակետեր.
«1.1) «Կարգավորվող շուկայի մասնակցի (անդամի) կոդը» սյունակում նշվում է կարգավորվող շուկայի մասնակցի (անդամի)՝ Կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը (առկայության դեպքում),
1.2) «Միջոցների սեփականատերը» սյունակում լրացվում է «սեփական»՝ սեփական արժեթղթերով և (կամ) դրամական միջոցներով գործարքների կնքման համար դեպոնացված (լրացուցիչ դեպոնացված, ապադեպոնացված) արժեթղթերի և (կամ) դրամական միջոցների դեպքում, կամ «հաճախորդ»՝ հաճախորդի արժեթղթերով և (կամ) դրամական միջոցներով գործարքների կնքման համար դեպոնացված (լրացուցիչ դեպոնացված, ապադեպոնացված) արժեթղթերի և (կամ) դրամական միջոցների դեպքում»,
բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը: Եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ, 3.2-րդ, 6.1-րդ և 6.2-րդ ենթակետեր.
«3.1) «Լրացուցիչ դեպոնացված արժեթղթերի ծավալը» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանի ընթացքում դեպոնացված արժեթղթերի ծավալը:
3.2) «Ապադեպոնացված արժեթղթերի ծավալը» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանի ընթացքում ապադեպոնացված արժեթղթերի ծավալը:
6.1) «Լրացուցիչ դեպոնացված դրամական միջոցները» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանի ընթացքում դեպոնացված դրամական միջոցների մեծությունը:
6.2) «Ապադեպոնացված դրամական միջոցները» սյունակում լրացվում է առևտրային նստաշրջանի ընթացքում ապադեպոնացված դրամական միջոցների մեծությունը:»,
դ. 9-րդ ենթակետից հանել «մինչև առևտրային նստաշրջանը դեպոնացված և (կամ) առևտրային նստաշրջանից հետո մնացած դրամական» բառերը,
18) Կանոնակարգի 44-րդ կետում.
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում նշվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը: Պետական արժեթղթերի դեպքում, եթե բացակայում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, ապա նշվում է դրանց թողարկման պետական գրանցման համարը: Ծածկագիր կամ պետական գրանցման համար չունենալու դեպքում նշվում է կարգավորվող շուկայի օպերատորի կողմից արժեթղթին տրված հապավումը:»,
բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) «Տարեկան եկամտաբերությունը՝ միջին օրական հաշվարկով» սյունակում լրացվում է յուրաքանչյուր տրանշի պետական պարտատոմսի տարեկան եկամտաբերությունը՝ միջին օրական հաշվարկով, որը որոշվում է հետևյալ եղանակով. տվյալ օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում՝ ժամը 11:10-ի, 12:00-ի, 13:00-ի, 14:00-ի և 15:00-ի դրությամբ, վերցվում են տվյալ պետական պարտատոմսի լավագույն առքի և վաճառքի գնանշվող տարեկան եկամտաբերությունները և հաշվարկվում դրանց միջին արժեքը, այնուհետև հաշվարկվում է տվյալ միջին արժեքների միջինը: Եթե նշված ժամերից որևէ ժամի դրությամբ չեն գնանշվել լավագույն առքի կամ վաճառքի տարեկան եկամտաբերութունները, ապա այդ պարտատոմսի համար լավագույն առքի և վաճառքի տարեկան եկամտաբերության միջին օրական հաշվարկի համար վերցվում են այդ ժամից հետո մինչև մյուս սահմանված ժամն ընկած ամենամոտ պահին տվյալ պետական պարտատոմսի լավագույն առքի և վաճառքի գնանշվող տարեկան եկամտաբերությունները»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ ենթակետեր.
«4) «Լավագույն առքի տարեկան եկամտաբերությունը՝ միջին օրական հաշվարկով» սյունակում լրացվում է յուրաքանչյուր տրանշի պետական պարտատոմսի լավագույն առքի տարեկան եկամտաբերությունը՝ միջին օրական հաշվարկով, որը որոշվում է հետևյալ եղանակով. տվյալ օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում՝ ժամը 11:10-ի, 12:00-ի, 13:00-ի, 14:00-ի և 15:00-ի դրությամբ, վերցվում են տվյալ պետական պարտատոմսի լավագույն առքի գնանշվող տարեկան եկամտաբերությունները և հաշվարկվում դրանց միջին արժեքը: Եթե նշված ժամերից որևէ մեկի դրությամբ չեն գնանշվել առքի տարեկան եկամտաբերությունները, ապա այդ պատատոմսի համար լավագույն առքի տարեկան եկամտաբերության միջին օրական հաշվարկի համար վերցվում են այդ ժամից հետո մինչև մյուս սահմանված ժամն ընկած ամենամոտ պահին գնանշված լավագույն առքի տարեկան եկամտաբերությունները:
5) Լավագույն վաճառքի տարեկան եկամտաբերությունը՝ միջին օրական հաշվարկով» սյունակում լրացվում է յուրաքանչյուր տրանշի պետական պարտատոմսի լավագույն վաճառքի տարեկան եկամտաբերությունը՝ միջին օրական հաշվարկով, որը որոշվում է հետևյալ եղանակով. տվյալ օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում՝ ժամը 11:10-ի, 12:00-ի, 13:00-ի, 14:00-ի և 15:00-ի դրությամբ, վերցվում են տվյալ պետական պարտատոմսի լավագույն վաճառքի գնանշվող տարեկան եկամտաբերությունները և հաշվարկվում դրանց միջին արժեքը: Եթե նշված ժամերից որևէ մեկի դրությամբ չեն գնանշվել վաճառքի տարեկան եկամտաբերությունները, ապա այդ պարտատոմսի համար լավագույն վաճառքի տարեկան եկամտաբերության միջին օրական հաշվարկի համար վերցվում են այդ ժամից հետո մինչև մյուս սահմանված ժամն ընկած ամենամոտ պահին գնանշված լավագույն վաճառքի տարեկան եկամտաբերությունները:»,
19) Կանոնակարգի Հավելված 2-ի
ա. 1-ին աղյուսակում «Գործարքի կնքման ժամը» սյունակից հետո լրացնել նոր սյունակ՝ «Գործարքի կատարման ամսաթիվը» վերնագրով, «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակից հետո լրացնել նոր սյունակ՝ «Արժեթղթի ծավալն անվանական արժեքով» վերնագրով, և «Արժեթղթի տարեկան եկամտաբերությունը» բառերը փոխարինել «Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը» բառերով,
բ. 3-րդ աղյուսակում «Գործարքի կնքման ժամը» սյունակից հետո լրացնել նոր սյունակ՝ «Գործարքի կատարման ամսաթիվը» վերնագրով, «Գործարքի առարկա արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակից հետո լրացնել նոր սյունակ՝ «Արժեթղթի ծավալն անվանական արժեքով» վերնագրով,
20) Կանոնակարգի Հավելված 7-ի 1-ին և 2-րդ աղյուսակներում «Արժույթի ISՕ կոդը» սյունակից հետո լրացնել նոր սյունակ՝ «Արժեթղթի ծավալն անվանական արժեքով» վերնագրով,
21) Հաստատել կանոնակարգի Հավելված 8-ը նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,
22) Կանոնակարգի Հավելված 10-ի աղյուսակի վերջում լրացնել նոր սյունակներ՝ «Լավագույն առքի տարեկան եկամտաբերությունը՝ միջին օրական հաշվարկով» և «Լավագույն վաճառքի տարեկան եկամտաբերությունը՝ միջին օրական հաշվարկով» վերնագրերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունիսի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2015 թ. մայիսի 7 Երևան |
ՀԱՎԵԼՎԱԾ 1 |
ՀԱՎԵԼՎԱԾ 8 «Կարգավորվող շուկայի օպերատորի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03 հավելվածի |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԹԻՎ 12
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԵՊՈՆԱՑՎԱԾ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԵՊՈՆԱՑՎԱԾ, ԱՊԱԴԵՊՈՆԱՑՎԱԾ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(օրական)
Օպերատորի անվանումը ...........................................................................................................................
Հաշվետու օր ..........................................
N |
Կարգա-վորվող շուկայի մասնակցի (անդամի) ան-վանումը |
Միջոց-ների սեփա-կանա-տերը |
ԱՐԺԵԹՂԹԵՐ |
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ | ||||||||||
Արժե-թղթի տար-բերակիչ ծածկա-գիրը |
Առևտրա-յին նստա-շրջանի սկզբում արժե-թղթերի ծավալը |
Լրա-ցուցիչ դեպո-նացված արժե-թղթերի ծավալը |
Ապա-դեպոնաց-ված արժե-թղթերի ծավալը |
Առևտրա-յին նստա-շրջանի վերջում արժե-թղթերի ծավալը |
Առաք-ման կամ ստաց-ման ենթակա արժե-թղթերի ծավալը |
Դրամա-կան միջոց-ները առևտ-րային նստա-շրջանի սկզբում |
Վճար-ման կամ ստաց-ման ենթա-կա դրա-մական միջոց-ները |
Լրա-ցուցիչ դեպո-նաց-ված դրամա-կան միջոց-ները |
Ապա-դեպո-նացված դրա-մական միջոց-ները |
Դրամա-կան միջոց-ների մնա-ցորդը առևտրա-յին նստա-շրջանի վերջում |
Ար-ժույթի ISՕ կոդը | |||
1 |
||||||||||||||
2 |
||||||||||||||
3 |
||||||||||||||
... |
||||||||||||||
Օպերատորի գործադիր մարմնի ղեկավար` | …………………………………………….
(ստորագրություն) |
Գլխավոր հաշվապահ՝ |
…………………………………………….
(ստորագրություն) |
Կ.Տ. |