ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1504-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՆՈՐՈԳՎՈՂ) ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 49-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում կիրառման ենթակա էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումները`
1) ենթակա են կիրառման` պետական միջոցների (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, բյուջետային վարկեր և փոխատվություններ) հաշվին կառուցվող, վերակառուցվող և հիմնական նորոգվող (բացառությամբ մասնակի վերանորոգվող) կրթության, մշակութային, մարզական, առողջապահական, սոցիալական, վարչական և հասարակական նշանակության այլ օբյեկտների նախագծման, փորձաքննության և շինարարության աշխատանքների պետական գնումների կազմակերպման գործընթացներում` բացառությամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով հաստատված ծրագրերով նախատեսված՝ նախագծման և շինարարության փուլերում գտնվող օբյեկտների.
2) կարող են կիրառվել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքների ժամանակ` պահպանելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 26 |
Հավելված |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՆՈՐՈԳՎՈՂ) ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ
1. Սույն հավելվածով սահմանվում են պետական միջոցների (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, բյուջետային վարկեր և փոխատվություններ) հաշվին կառուցվող, վերակառուցվող և հիմնական նորոգվող (բացառությամբ մասնակի վերանորոգվող) կրթության, մշակութային, մարզական, առողջապահական, սոցիալական, վարչական և հասարակական նշանակության այլ օբյեկտներում (այսուհետ` օբյեկտներ) կիրառման ենթակա էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները:
2. Օբյեկտների ջերմային և էլեկտրական էներգիայի սպառման ծավալները նվազեցնելու, դրանց շահագործման ծախսերը կրճատելու և նորմատիվային հարմարավետության պայմաններն ապահովելու նպատակով ենթակա են կիրառման էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված հետևյալ միջոցառումները՝
1) պատող կոնստրուկցիաների` արտաքին պատերի, նախամուտքերի, տանիքների, նկուղների ջերմամեկուսացում.
2) պատող կոնստրուկցիաների հնարավոր նվազագույն մակերեսներ ապահովող ծավալահատակագծային լուծումների կիրառում.
3) պատերի արտաքին մակերևույթների պաշտպանությունն ապահովող երեսապատման, սվաղի, ջրակայուն և ջերմակայուն խառնուրդներով ներկերի կիրառում.
4) էներգաարդյունավետ պատուհանների և մուտքի դռների կիրառում.
5) բացվածքների, արտաքին պատերի և ծածկերի տարրերի կցորդումների քփացում.
6) սերտիֆիկացված ջերմամեկուսիչ շինարարական նյութերի օգտագործում.
7) էներգախնայող ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, տաք ջրամատակարարման և լուսավորության համակարգերի ու սարքավորումների կիրառում.
8) ծախսաարդյունավետությունը հիմնավորելու դեպքում` այլընտրանքային էներգետիկ համակարգերի` արեգակնային ջրատաքացման և ֆոտովոլտային սարքավորումների ու ջերմային պոմպերի կիրառում:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |