«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015156
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 ապրիլի 2015 թ. |
թիվ 81-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մակրոպրուդենցիալ գործիքների կիրառման արդյունավետությունը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ լրացումը.
1) Կանոնակարգ 2-ի Հավելված 11-ի 2-րդ կետը «վարկանիշ ունեցող բանկերից,» բառերից հետո լրացնել «բանկի կանոնադրական կապիտալում 50 % և ավելի մասնակցություն ունեցող մայր բանկից Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի արտարժույթներով, բանկի կանոնադրական կապիտալում 50 % և ավելի մասնակցություն ունեցող բանկային խմբի հոլդինգային կազմակերպությունից կամ խմբի անդամ բանկերից Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի արտարժույթներով,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դրույթները տարածվում են 2015 թվականի ապրիլի 1-ից հետո ներգրավված միջոցների վրա և վերաբերում են պարտադիր պահուստավորման 2015 թվականի ապրիլի 1-ից սկսվող և հաջորդող հաշվետու ժամանակահատվածներին: Ընդ որում, բանկը չի կարող կիրառել պարտադիր պահուստավորման նվազեցված դրույքաչափերը մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը ներգրավված այն միջոցների նկատմամբ, որոնք վաղաժամկետ մարվել և վերակնքվել են 2015 թվականի ապրիլի 1-ից հետո:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2015 թ. ապրիլի 17 Երևան |
|