ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
7 հուլիսի 2015 թ. |
N 2101-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 1541-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերին համապատասխան.
1. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 1541-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման N 3 հավելվածում «Արմեն Սահակյան Երևան քաղաքի ավագանու անդամ՝ «Բարգավաճ Հայաստան խմբակցություն» բառերը փոխարինել «Արմեն Սահակյան Երևան քաղաքի ավագանու անդամ» բառերով.
2) որոշման N 3 հավելվածը՝ «Արթուր Գասպարյան» բառերից առաջ լրացնել «Հայկ Վարդանյան Երևան քաղաքի ավագանու անդամ՝ «Բարգավաճ Հայաստան խմբակցություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |