ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1183-Ն
ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 05.11.15 N 1289-Ն)
Սոցիալական պաշտպանության համակարգում սոցիալական ծրագրերի իրականացման արդյունավետության, հասցեականության մեծացման, ինչպես նաև սոցիալական ծառայությունների մատչելիության մեծացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում տեղակայված` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կամ բաժինների (այսուհետ` տարածքային մարմին) աշխատողների կողմից իրականացվող տնային այցելությունների համար վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) աշխատողների կողմից գործատուներին և զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի նպատակով կատարված այցելությունների համար վճարման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` գործակալություն) աշխատողների կողմից իրականացվող տնային (կամ հիվանդանոցային, կամ քրեակատարողական հիմնարկ) այցելությունների համար վճարման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 05.11.15 N 1289-Ն)
2. Սահմանել տարածքային մարմինների, տարածքային կենտրոնների և գործակալության աշխատողների կողմից յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության դիմաց վճարվող այցելության վճարի չափը`
1) տարածքային մարմնի, կենտրոնի կամ գործակալության տեղակայման վայրի համայնքից դուրս կատարված այցելություն` 500 դրամ.
2) տարածքային մարմնի, կենտրոնի կամ գործակալության տեղակայման վայրի համայնքում կատարված այցելություն` 200 դրամ:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված վճարը յուրաքանչյուր աշխատողի վճարվում է օրական ոչ ավելի, քան 10 այցելության դիմաց:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում` տարածքային մարմինների աշխատողների կողմից իրականացվող տնային այցելությունների համար ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվամբ բացել գանձապետական հաշիվներ.
2) Երևանի և Արարատի քաղաքապետարանների տարածքային մարմինների աշխատողների կողմից իրականացվող տնային այցելությունների համար ծախսերի ֆինանսավորումն իրականացնել հայտ-պահանջագրերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում Երևանի և Արարատի քաղաքային համայնքների անվամբ բացված եկամտային հաշիվներին փոխանցելու միջոցով` որպես պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում, իսկ հաջորդ տարիների համար` մինչև հունվարի 20-ը սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների աշխատողների կողմից իրականացվող տնային այցելությունների ծախսերի ֆինանսավորման նպատակով, որպես բյուջեի ստորադաս կարգադրիչ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել հաշվետու տարվա համար պահանջվող ֆինանսական միջոցների ծախսերի նախահաշիվները` իրենց հաշվարկ-հիմնավորումներով.
2) յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել հաջորդ տարվա բյուջետային հայտի նախագիծը:
6. Առաջարկել Երևանի և Արարատի քաղաքապետներին յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել հաջորդ տարվա բյուջետային հայտի նախագիծը:
7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, որպես բյուջեի ստորադաս կարգադրիչ, վճարումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվամբ բացված գանձապետական հաշիվներից:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 3 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՆԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 05.11.15 N 1289-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում տեղակայված` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կամ բաժինների (այսուհետ` տարածքային մարմին) աշխատողների կողմից իրականացվող տնային այցելությունների համար վճարման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 05.11.15 N 1289-Ն)
2. Տարածքային մարմինների աշխատողները Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 47-րդ կետով սահմանված տնային այցելությունների տվյալները, դրանց գնահատմամբ տրված առաջարկությունները և սրանց հիման վրա տարածքային մարմնի ղեկավարի որոշումը` դրա ընդունումից հետո մեկօրյա ժամկետում ներառում են սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանում, որոնք (այցելությունների թիվ, առաջարկություններ, որոշում և ընթացիկ վիճակ) մշտադիտարկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից:
3. Տարածքային մարմինների աշխատողները, հիմք ընդունելով սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանում ներառված տվյալները, մինչև յուրաքանչյուր ամսվա 3-ը տարածքային մարմնի ղեկավարին են ներկայացնում հաշվետվություն նախորդ ամսվա ընթացքում կատարած` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 47-րդ կետով սահմանված տնային այցելությունների թվի վերաբերյալ` համաձայն N 1 ձևի:
4. Տարածքային մարմնի ղեկավարը սույն կարգի 3-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության մարզպետին, Երևանի կամ Արարատի քաղաքապետին է ներկայացնում ամփոփ հաշվետվություն տարածքային մարմնի կողմից նախորդ ամսվա ընթացքում կատարված տնային այցելությունների թվի վերաբերյալ` համաձայն N 2 ձևի:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետը, Երևանի կամ Արարատի քաղաքապետը սույն կարգի 4-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և նախարարություն է ներկայացնում ֆինանսական միջոցների հայտ-պահանջագիր` համաձայն N 3 ձևի:
6. Նախարարությունը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ֆինանսական միջոցների հայտ-պահանջագրերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` վճարման ենթակա գումարները փոխանցում է վերադաս մարմինն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում նախարարության անվամբ բացված համապատասխան հաշիվներին:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետները, Երևանի և Արարատի քաղաքապետները նախարարության կողմից փոխանցված գումարը 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարում են համապատասխան տարածքային մարմինների աշխատողներին` աշխատողների բանկային հաշիվներին փոխանցելու միջոցով:
8. Հայաստանի Հանրապետության մարզպետները, Երևանի և Արարատի քաղաքապետները մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, սահմանված ձևաչափին համապատասխան, նախարարություն են ներկայացնում հաշվետվություն տրամադրված ֆինանսական միջոցների վերաբերյալ կատարված բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին:
9. Նախարարությունը, որպես բյուջեի գլխավոր կարգադրիչ, հնգօրյա ժամկետում հաստատում է ծախսերի նախահաշիվները և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ:
10. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները հաստատված ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ապահովում են դրանց մուտքագրումը գանձապետական հաշիվների էլեկտրոնային կառավարման «Քլիենթ-Թրեժրի» ծրագրային համակարգում:
11. Սույն կարգով նախատեսված համապատասխան մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նախարարությունը:
(հավելվածը փոփ. 05.11.15 N 1289-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) աշխատողների կողմից գործատուներին և զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի նպատակով կատարված այցելությունների համար վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Տարածքային կենտրոնների աշխատողները մինչև յուրաքանչյուր ամսվա 3-ը տարածքային կենտրոնի տնօրենին են ներկայացնում հաշվետվություն նախորդ ամսվա ընթացքում կատարած` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 9 հավելվածի 11-րդ, N 19 հավելվածի 14-րդ և 18-րդ կետերով սահմանված այցելությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 29-ի N 578-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 10-րդ ենթակետի համաձայն կատարած մոնիթորինգների թվի վերաբերյալ` համաձայն N 4 ձևի, որի կապակցությամբ կատարված այցելությունների տվյալները և դրանց վերաբերյալ տարածքային կենտրոնի տնօրենի որոշումը մեկօրյա ժամկետում ներառում են «Գործ» տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանում, որոնք (այցելությունների թիվ, որոշում, ընթացիկ վիճակ) մշտադիտարկվում են նախարարության կողմից:
3. Տարածքային կենտրոնի տնօրենը սույն կարգի 2-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գործակալության պետին է ներկայացնում հաշվետվություն նախորդ ամսվա ընթացքում կատարված այցելությունների թվի վերաբերյալ:
4. Գործակալության պետը սույն կարգի 3-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, գործակալության համար հաստատված պահպանման ծախսերի նախահաշիվների շրջանակներում, ապահովում է այցելությունների ծախսերի ֆինանսավորումը տարածքային կենտրոնների կողմից` այցելություններ կատարած աշխատողների բանկային հաշիվներին փոխանցելու միջոցով:
5. Սույն կարգով նախատեսված համապատասխան մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏՆԱՅԻՆ (ԿԱՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ, ԿԱՄ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ) ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` գործակալություն) աշխատողների կողմից իրականացվող տնային (կամ հիվանդանոցային, կամ քրեակատարողական հիմնարկ) այցելությունների համար վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Գործակալության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների նախագահները և վերափորձաքննության բաժնի պետը մինչև յուրաքանչյուր ամսվա 3-ը գործակալության պետին են ներկայացնում հաշվետվություն նախորդ ամսվա ընթացքում կատարած` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման հավելվածի 11-րդ կետով սահմանված` բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվող անձի գտնվելու վայրում (կամ հիվանդանոցային, կամ քրեակատարողական հիմնարկ) իրականացված այցելությունների թվի վերաբերյալ` համաձայն N 5 ձևի:
3. Գործակալության պետը սույն կարգի 2-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, գործակալության համար հաստատված պահպանման ծախսերի նախահաշվի շրջանակներում, ապահովում է այցելությունների ծախսերի ֆինանսավորումը` այցելություններ կատարած աշխատողների բանկային հաշիվներին փոխանցելու միջոցով:
4. Սույն կարգով նախատեսված համապատասխան մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև N 1
Սոցիալական աջակցության __________ տարածքային մարմնի ղեկավար պարոն/տիկին ______________________ -ին |
Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն
20 թ. _________________ ամսվա ընթացքում կատարած տնային այցելությունների թվի վերաբերյալ
Այցելության վայրը |
Այցելությունների թիվը (ընտանիք) |
Տարածքային մարմնի տեղակայման վայրի |
|
Տարածքային մարմնի տեղակայման վայրի համայնքում կատարած այցելություն |
|
Ընդամենը |
Տարածքային մարմնի աշխատող |
_____________________ |
____________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
_____ _______________ 20 թ. |
|
(ձևը փոփ. 05.11.15 N 1289-Ն)
Ձև N 2
__________________ մարզպետ/քաղաքապետ պարոն/տիկին _________________________-ին |
Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն
Սոցիալական աջակցության _________________________ տարածքային մարմնի աշխատողների կողմից 20 թ. _________________ ամսվա ընթացքում կատարՎած տնային այցելությունների թվի վերաբերյալ
(ՎԵՐՆԱԳԻՐԸ փոփ. 05.11.15 N 1289-Ն)
Այցելության վայրը |
Այցելությունների թիվը (ընտանիք) |
Տարածքային մարմնի տեղակայման վայրի համայնքից դուրս կատարված այցելություն |
|
Տարածքային մարմնի տեղակայման վայրի համայնքում կատարված այցելություն |
|
Ընդամենը |
Տարածքային մարմնի ղեկավար |
_____________________ |
____________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
Կ. Տ.
_____ _______________ 20 թ. |
(ձևը փոփ. 05.11.15 N 1289-Ն)
Ձև N 3
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն/տիկին ___________________________ -ին |
Հ ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
_______________________ մարզի/քաղաքի սոցիալական աջակցության տարածքային մարմինների աշխատողների կողմից 20 թ. _________________ ամսվա ընթացքում կատարՎած տնային այցելությունների թվի վերաբերյալ
(ՎԵՐՆԱԳԻՐԸ փոփ. 05.11.15 N 1289-Ն)
Այցելության վայրը |
Այցելությունների թիվը (ընտանիք) |
Պահանջվող գումարը (դրամ) |
Տարածքային մարմնի տեղակայման վայրի համայնքից դուրս կատարված այցելություն |
||
Տարածքային մարմնի տեղակայման վայրի համայնքում կատարված այցելություն |
||
Ընդամենը |
Գանձապետական/եկամտային հաշվի համարը ___________________________________
Մարզպետ/քաղաքապետ |
_____________________ |
____________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
Կ. Տ.
_____ _______________ 20 թ. |
|
(ձևը փոփ. 05.11.15 N 1289-Ն)
Ձև N 4
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության ------------------------------------- զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն պարոն/տիկին __________________________________ -ին |
Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն
20 թ. _________________ ամսվա ընթացքում կատարած գործատուներին այցելությունների ԵՎ մոնիթորինգների թվի վերաբերյալ
NN |
Գործատուի և ծրագիրն իրականացնող կազմակերպության անվանումները |
Այցելության և մոնիթորինգի վայրը |
Ընդամենը | |||
տարածքային կենտրոնի տեղակայման վայրի համայնքից դուրս կատարած այցելություն |
տարածքային կենտրոնի տեղակայման վայրի համայնքում կատարած այցելություն | |||||
քանակը |
գումարը |
քանակը |
գումարը(դրամ) | |||
1. |
||||||
2. |
||||||
Ընդամենը |
Տարածքային կենտրոնի աշխատող |
_____________________ |
____________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
_____ _______________ 20 թ. |
|
Ձև N 5
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ պարոն/տիկին ______________________________ -ին |
Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն
20 թ. _________________ ամսվա ընթացքում կատարՎած տնային (կամ հիվանդանոցային, կամ քրեակատարողական հիմնարկ) այցելությունների թվի վերաբերյալ
NN |
Աշխատողի անունը, ազգանունը |
Այցելության վայրը |
Ընդամենը | |||
գործակալության տեղակայման վայրի համայնքից դուրս կատարված այցելություն |
գործակալության տեղակայման վայրի համայնքում կատարված այցելություն | |||||
քանակը |
գումարը |
քանակը |
գումարը | |||
1. |
||||||
2. |
||||||
ԲՍՓՀ-ի նախագահ (բաժնի պետ) |
_____________________ |
____________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
| |
_____ _______________ 20 թ. |
|