ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2011 թվականի N 228-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց բյուջետային վարկեր տրամադրելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 161-Ն որոշման 3-րդ կետում «300000000» թիվը փոխել «1000000000» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մարտի 18 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 228-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Պետական բյուջեի |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
- |
- |
- |
- |
այդ թվում` |
||||
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը |
- |
- |
- |
- |
այդ թվում` |
||||
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
- |
- |
- |
- |
այդ թվում` |
||||
2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում |
(1,000,000.0) |
(1,000,000.0) |
(1,000,000.0) |
(1,000,000.0) |
այդ թվում` |
||||
գ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկերի տրամադրում ֆիզիկական անձանց |
(1,000,000.0) |
(1,000,000.0) |
(1,000,000.0) |
(1,000,000.0) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
(1,000,000.0) |
(1,000,000.0) |
(1,000,000.0) |
(1,000,000.0) |
2.6. Այլ |
1,000,000.0 |
1,000,000.0 |
1,000,000.0 |
1,000,000.0 |
այդ թվում` |
||||
կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում |
1,000,000.0 |
1,000,000.0 |
1,000,000.0 |
1,000,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |