ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2015 թվականի N 130-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնի անձնագիր N 188» տողով:
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության NN 150, 154, 157 և N 160 պաշտոնների անձնագրերի (ծածկագրեր՝ 02-2.1-(14-17)) 5-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է ծառայության պետի տեղակալը կամ բաժնի գլխավոր մասնագետը:
Բաժնի պետը ծառայության պետի տեղակալի, բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում փոխարինում է նրանց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|