ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2011 թվականի N 305-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 11.09.14 N 1011-Ն)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների ցանկը, որոնց վրա տարածվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 11.09.14 N 1011-Ն)
1.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ցանկում չներառված բնակելի տարածքները կարող են նվիրվել սույն որոշմամբ հաստատված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
(1.1-ին կետը լրաց. 11.09.14 N 1011-Ն)
1.2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Հայաստանի Հանրապետության Լոռու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածի ցանկի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ, 12-րդ, 13-րդ, 47-50-րդ, 63-րդ, 65-րդ, 67-77-րդ, 79-րդ, 82-84-րդ, 86-րդ, 88-90-րդ և 93-96-րդ տողերում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
(1.2-րդ կետը լրաց. 11.09.14 N 1011-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրի օրինակելի ձևը:
(2-րդ կետը փոփ. 11.09.14 N 1011-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 1 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ` ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 11.09.14 N 1011-Ն)
1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների (այսուհետ` բնակելի տարածքներ) նվիրատվության հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 11.09.14 N 1011-Ն)
2. Բնակելի տարածքները նվիրվում են համապատասխան տարածքում 5 տարվանից ավելի տեղում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք վերջին 5 տարվա ընթացքում չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք (բացառությամբ չկառուցապատված հողամասերի) և բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարաններ չեն ստացել, իսկ նվիրվող տարածքի վարձակալված լինելու դեպքում` նաև սահմանված կարգով վճարել են վարձավճարները:
(2-րդ կետը փոփ. 11.09.14 N 1011-Ն, լրաց. 27.05.15 N 560-Ն)
3. Բնակելի տարածքում բնակվող և սույն կարգի 2-րդ կետի պահանջները բավարարող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարածքի նվիրատվության համար դիմում են ներկայացնում տվյալ բնակելի տարածքը տնօրինող պետական կառավարման մարմին` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում.
2) անձնագրի պատճենը` հաշվառման էջով, կամ նույնականացման քարտի պատճենը.
3) մեկից ավելի ընտանիքի անդամների դեպքում` ընտանիքի չափահաս անդամների անձնագրերի պատճենները` հաշվառման էջով կամ նույնականացման քարտերի պատճենները.
4) ընտանիքի անչափահաս անդամների ծննդյան վկայականների կամ անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները.
5) տեղեկանք բնակության վայրից` վերջին 5 տարվա ընթացքում տվյալ բնակելի տարածքում բնակվելու վերաբերյալ, ինչպես նաև նվիրվող բնակելի տարածքի հատակագիծը՝ կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
6) ընտանիքի չափահաս անդամների կողմից տրված լիազորագիր (համաձայնագիր)` իրենց անունից համապատասխան պետական կառավարչական մարմնում հանդես գալու համար.
7) համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված տեղեկանք վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում որևէ անշարժ գույքի (բացառությամբ չկառուցապատված հողամասերի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ օտարման բացակայության վերաբերյալ.
8) նվիրվող տարածքի վարձակալված լինելու դեպքում` նաև տեղեկանք վարձավճարի մասով պարտք չունենալու վերաբերյա.
9) նույնականացման քարտ ներկայացրած անձանց համար՝ տեղեկանք համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրված` համապատասխան տարածքում վերջին 5 տարվա ընթացքում հաշվառված լինելու վերաբերյալ.
10) սեփականության իրավունքով պատկանող հողամաս ունենալու դեպքում` տեղեկանք համայնքի ղեկավարից՝ հողամասի չկառուցապատված լինելու մասին:
(3-րդ կետը փոփ., լրաց. 11.09.14 N 1011-Ն, 27.05.15 N 560-Ն)
4. Պետական կառավարման մարմինն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, որոնք սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում բնակիչների ամբողջական ցանկի, նրանց կողմից զբաղեցված սենյակների մակերեսների և հաշվեկշռային արժեքների վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականների հետ միասին մեկամսյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:
(4-րդ կետը լրաց. 11.09.14 N 1011-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և շրջանառության մեջ է դնում համապատասխան տարածքները բնակիչներին նվիրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
6. Տարածքները բնակիչներին նվիրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա տվյալ բնակելի տարածքը տնօրինող պետական կառավարման մարմինը կնքում է նվիրատվության պայմանագիր համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման՝ դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:
(6-րդ կետը փոփ. 24.05.12 N 639-Ն, 11.09.14 N 1011-Ն)
(հավելվածը փոփ. 24.05.12 N 639-Ն, փոփ., լրաց. 11.09.14 N 1011-Ն, 27.05.15 N 560-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 11.09.14 N 1011-Ն)
NN |
Անշարժ գույքի անվանումը |
Գտնվելու վայրը |
1 |
2 |
3 |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն | ||
1. |
Հանրակացարան |
քաղ. Երևան, Արցախի 61 |
2. |
Բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան) |
քաղ. Երևան, Հալաբյան 48 |
3. |
Բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան) |
քաղ. Երևան, Աճառյան 44 |
4. |
Ծառայողական բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան) |
քաղ. Երևան, Շարուրի 22/1 |
5. |
Ծառայողական բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան) |
քաղ. Երևան, Սևանի 124 |
6. |
Ծառայողական բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան) |
քաղ. Երևան, Հատիսի 4 |
7. |
Ծառայողական բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան) |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, Շահումյան 5 |
8. |
Բնակարան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին հանրակացարանի բնակարան) |
քաղ. Երևան,Դավթաշեն, 4-րդ թաղ., 46/10 |
9. |
Նախկին ՀՀ ներքին գործերի նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հանրակացարան |
քաղ. Երևան, Լենինականի 9 |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն | ||
10. |
«Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան |
ՀՀ Արարատի մարզ, գյուղ Դարբնիկ, 5-րդ փող., 1 |
11. |
«Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, |
12. |
Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի ուսուցչի տուն, 1 |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան, |
13. |
Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի ուսուցչի տուն, 2 |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան, |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | ||
14. |
Հանրակացարան |
քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող.,շենք 68ա |
15. |
«Շիրակ» օդանավակայանի բնակելի շենք («Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի նախկին հանրակացարան) |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան 3 |
16. |
«Շիրակ» օդանավակայանի բնակելի շենք («Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի նախկին հանրակացարան) |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան 2 |
17. |
Հանրակացարան |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, «Շիրակ» օդանավակայան, 3 |
18. |
Բերդավանի ուսուցչի տուն |
ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Բերդավան, 25-րդ փող., շենք 5 |
19. |
Հանրակացարան |
քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., շենք 68 |
20. |
Հանրակացարան |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Վ. Սարգսյան 5ա |
21. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ձորագյուղի համայնք |
22. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդաձորի համայնք, Ալաշկերտի 43 |
23. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Դպրաբակի համայնք |
24. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Փոքր Մասրիկի համայնք |
25. |
Հանրակացարան |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արարատ, Աբովյան 12 |
26. |
Հանրակացարան |
քաղ. Երևան, Մոլդովական 70 |
27. |
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հանրակացարան |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
28. |
«Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի հանրակացարան |
քաղ. Երևան, Թբիլիսյան խճ., շենք 5 |
29. |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հանրակացարան |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
30. |
Հանրակացարան |
քաղ. Երևան, Աճառյան 20/3 |
31. |
Բնակարան |
քաղ. Երևան, Նորքի Այգիներ, 227 |
32. |
Հանրակացարան |
քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 |
33. |
Հանրակացարան |
քաղ. Երևան, Արցախի 4-րդ նրբ., շենք 10/2 |
34. |
Հանրակացարան |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2 |
35. |
Հանրակացարան |
ՀՀ Սյունիքի մարզ, քաղ. Սիսիան, Չարենցի 12 |
36. |
Հանրակացարան |
քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., շենք 66/1 |
37. |
Հանրակացարան |
ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Գողթ |
38. |
Հանրակացարան (Ճարտարագիտական քոլեջի նախկին հանրակացարան) |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հատիսի փող. |
39. |
Ուսուցչի տուն (Բյուրեղավանի՝ ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 1 հատուկ դպրոցի) |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Բյուրեղավան |
40. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Ֆանտան, 1-ին փող., N 5 |
41. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Աղավնաձոր |
42. |
Բնակարան |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Կենտրոն թաղ., 44ա, բն. 1 |
43. |
Հանրակացարան |
քաղ. Երևան, Մանուկյան 31 |
44. |
«Ռադիո» ՊՓԲԸ-ի հանրակացարան |
ՀՀ Գեղաքունիքի մարզ, գյուղ Նորատուս |
45. |
Հանրակացարան |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Աբովյան 64 |
46. |
Բնակելի շենք |
քաղ. Երևան, Շենգավիթի համայնք, Մասիսի նրբ., 99/3 |
47. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Արճիս, 3-րդ փող., N 2 |
48. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Պառավաքար, 4-րդ փող., շենք 7, բն. 2 |
49. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Ոսկեվան, 1-ին փող., N 13 |
50. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Տավուշի մարզ, Նավուրի համայնք |
51. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ձորավանքի համայնք |
52. |
Նախկին դպրոցի շենք |
ՀՀ Արմավիրի մարզ, Ոսկեհատի համայնք, Բարեկամության 83 |
53. |
Բնակելի տուն (քոթեջ) |
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Երևանյան խճ., 35 |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե | ||
54. |
Բնակելի շենք N 20 |
ՀՀ Վայոց ձորի մարզ, |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան | ||
55. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Բաղրամյան |
56. |
«Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հանրակացարան |
ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Խորենացու 101 |
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարան | ||
57. |
Շատինի ուսուցչի տուն |
ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Շատին, 15-րդ փող., շենք 3 |
58. |
Քարագլխի ուսուցչի տուն |
ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Քարագլուխ, 7-րդ փող., շենք 3 |
59. |
Աղավնաձորի ուսուցչի տուն |
ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Աղավնաձոր, 3-րդ փող., շենք 3 |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան | ||
60. |
Դպրոցի հին շենք |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորավանք, 1-ին փող., շենք 9 |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան | ||
61. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Արծվաբերդ, 13-րդ փող., շենք 12/1 |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան | ||
62. |
Ոսուցչի տուն |
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Ագարակ, փող., 13/6 |
63. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Արևածագ |
64. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Ճոճկան |
65. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Դեբետ |
66. |
Հանրակացարան |
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Գարգառ, |
67. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Կաթնաղբյուր |
68. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Լեռնահովիտ |
69. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Լուռու մարզ, գյուղ Լորուտ |
70. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Մարգահովիտ |
71. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Նորաշեն |
72. |
Փայտե տնակ |
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Պուշկինո |
73. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Սարչապետ |
74. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Սվերդլով |
75. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Լոռու մարզ, Ուրասարի համայնք |
76. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Ուռուտ, 1-ին փող., 3-րդ նրբ., շենք 2/2 |
77. |
Ինտերնատի շենք |
ՀՀ Լոռու մարզ, գյուղ Օձուն, 5-րդ փող., 4-րդ փակուղի, շենք 10 |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարան | ||
78. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
79. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
80. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
81. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
82. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
83. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
84. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
85. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
86. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
87. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
88. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
89. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
90. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
91. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
92. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
93. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
94. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
95. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
96. |
Ուսուցչի տուն |
ՀՀ Արագածոտնի մարզ, |
(հավելվածը փոփ., լրաց. 15.11.12 N 1426-Ն, խմբ. 11.09.14 N 1011-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |