ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2011 թվականի N 72-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 371-Ն որոշման 1-ին կետով հաստատված` «Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմում «Գ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Հ. Թովմասյան - ՀՀ արդարադատության նախարար (խորհրդի նախագահ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|