Գլխավոր տեղեկություն
Номер
N 1579-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.03.2011-31.03.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2008.01.23/4(594) Հոդ.83
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.12.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.01.2008
Дата вступления в силу
02.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2007 թվականի N 1579-Ն

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունվարի 14

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1579-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջները և պայմանները:

2. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով, մինչև 3 տարի ժամկետով:

3. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության տեսակով կարող են զբաղվել իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

4. Հայտատուն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության լիցենզավորման համար oրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն NN 1 և 2 ձևերի, նշելով` իրավաբանական անձը` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու ու գործունեության իրականացման վայրերը (հասցեները), լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, իսկ անհատ ձեռնարկատերը` ազգանունը, անունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը (հասցեները), լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, իրավաբանական անձանց համար հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ` հարկ վճարողի հաշվառման համարի և սոցիալական քարտի (առկայության դեպքում) համարի մասին տեղեկատվություն.

2) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը.

3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման մասին եզրակացությունը.

5) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի վարձակալության կամ սեփականության կամ անհատույց օգտագործման պետական գրանցման վկայականի պատճենը.

6) տեղեկանք` համաձայն N 3 ձևի, լիցենզավորվող անձի տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին, որի պահանջները սահմանված են սույն կարգի II գլխում.

7) թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության լիցենզավորման աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող քիմիկոսի որակավորումը հավաստող փաստաթղթերը` ներառյալ դիպլոմը, հետդիպլոմային կրթության (առկայության դեպքում) և վերապատրաստման վկայականների պատճենները.

8) տվյալ աշխատանքն իրականացնող անձի (անձանց) հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները:

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության համար տրված լիցենզիան գործում է միայն լիցենզիայում նշված վայրում:

Լիազորված մարմինը 20-oրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգով պահանջվող փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը:

Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրելուց հետո 30 oրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

5. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո հնգoրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

6. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

7. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը կատարվում են oրենքով սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության և պաշտպանության նպատակով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության լիցենզավորման համար սահմանվում են պարտադիր պահանջներ ու պայմաններ:

9. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության լիցենզավորման համար լիցենզավորվող անձը պետք է ապահովված լինի հետևյալ անհրաժեշտ տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությամբ` չորսխցիկավոր էլեկտրական ցենտրիֆուգ, էլեկտրական թափահարիչ, գազահեղուկային քրոմատոգրաֆ, մարդու կենսահեղուկներում թմրամիջոցների իմունաքիմիական որոշման սարք, թմրամիջոցների շտապ անալիզի թեստեր, քրոմատոմասսպեկտրոմետր, չորացնող պահարան, սառնարան, ջրի թորման սարք, բժշկական պահարան, դեղորայքի պահարան, սեղաններ` փորձագետների համար, աթոռներ:

10. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության լիցենզավորման համար լիցենզավորվող անձը պետք է ունենա հետևյալ տարածքները` փորձաքննությունների անցկացման լաբորատորիա, նյութագիտական սենյակ, գազահեղուկային քրոմատոգրաֆի համար սենյակ, պահեստ, ախտահանման սենյակ, գրասենյակ (հանգստի սենյակ), սանհանգույց:

11. Թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան թմրամիջոցների պահպանման համար պահեստ (բունկեր), իսկ հոգեմետ դեղերը` պահեստ: Պահեստի դուռը պետք է լինի երկաթյա, պատուհանները` վանդակապատված, թմրադեղերի համար պահեստում պետք է տեղադրված լինեն հատակին ամրացված չհրկիզվող երկաթյա պահարաններ, իսկ հոգեմետ դեղերի համար` երկաթյա պահարաններ, որոնք պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների հետ հաղորդակից ահազանգման և ազդանշանային համակարգով ու խոնավաչափով:

12. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձինք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային և տարեկան հաշվետվություններ:

13. Լիցենզավորված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կատարված սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող քիմիկոսի (քիմիկոսների), գործունեության իրականացման վայրի փոփոխման) 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հայտնում են կատարված փոփոխությունների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը __________________

_______________________________________________________

2. Կազմակերպական-իրավական ձևը ________________________________

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) ______________________

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը _________

 ______________________________________________________

5. Գործունեության տեսակը_____________________________________

6. Հարկ վճարողի հաշվառման համարը ______________________________

7. Կից ներկայացվող փաստաթղթերն են`

1) կանոնադրության պատճենը.

2) պետական գրանցման վկայականի պատճենը.

3) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի

Հանրապետության ոստիկանության կողմից տրված անվտանգության պայմանների

պահպանման վերաբերյալ եզրակացությունը.

5) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող

տարածքի վարձակալության կամ սեփականության կամ անհատույց օգտագործման

պետական գրանցման վկայականի պատճենը.

6) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

7) տեղեկանք տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին.

8) քիմիկոսի դիպլոմի պատճենը և կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 հաստատում եմ _______________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը,

_____________________________________________

անունը, ազգանունը, հայրանունը)

 

_____ __________________ 200 թ.

 

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը

____________________________________________________

2. Բնակության վայրը (հասցեն), հեռախոսահամարը ___________________

3. Անձնագիրը ___________________________________________

(սերիան և համարը)

 

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը _______

_____________________________________________________

5. Գործունեության տեսակը ____________________________________

6. Հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի (առկայության դեպքում) համարը

______________________________________________________

7. Կից ներկայացվող փաստաթղթերն են`

1) պետական գրանցման վկայականի պատճենը.

2) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված անվտանգության պայմանների պահպանման վերաբերյալ եզրակացությունը.

4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի վարձակալության կամ սեփականության կամ անհատույց օգտագործման պետական գրանցման վկայականի պատճենը.

5) պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

6) տեղեկանք տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին.

7) քիմիկոսի դիպլոմի պատճենը և կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

 հաստատում եմ ________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ստորագրությունը,

___________________________________________

անունը, ազգանունը, հայրանունը)

 

_____ __________________ 200 թ

 

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Տարածքի անվանումը

Հագեցվածությունը

     
     

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ _________________________________________

        (կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը,

 

_____________________________________________________

ազգանունը, հայրանունը)

 

_____ __________________ 200 թ.

 

Կ.Տ.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1579-Ն որոշման

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Զ Ի Ն Ա Ն Շ Ա Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - XX - 000000

 

Տրված ____ _________ 200 թ.

 

Գործունեության տեսակը __________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը (հասցեն) ___________

__________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ____________________

 

__________________________________________________

 

Գործողության ժամկետը ___________________________________

 

________________

(ստորագրությունը)

Կ. Տ.

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Զ Ի Ն Ա Ն Շ Ա Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ա - XX - 000000

 

Տրված ____ _________ 200 թ.

 

Գործունեության տեսակը __________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը և բնակության վայրը (հասցեն)

__________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ____________________

 

__________________________________________________

 

Գործողության ժամկետը ___________________________________

 

________________

(ստորագրությունը)

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.03.2011, N 239-Ն 31.03.2011, N 1579-Ն
17.02.2011, N 140-Ն 05.03.2011, N 1579-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան