«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 մայիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10204099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 ապրիլի 2004 թ.
ք. ԵրևանN 51-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 189-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի մայիսի 15-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 189-Ն հրամանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1. հրամանով հաստատված հավելված 1-ի
1) 3-րդ կետից հանել «և հասարակական միավորումների» բառերը:
2) 6-րդ կետի գ) ենթակետում «երկու թեկնածու` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «երկու թեկնածու` տվյալ բնագավառի գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ» բառերով:
3) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով»:
4) 12-րդ կետի ժգ/ և 19-րդ կետի ե/ ենթակետերից հանել «փակ գաղտնի» բառերը:
5) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր զ1) ենթակետով.
«Խորհրդի սահմանած կարգով կարող է գրավոր բողոքարկել մրցույթի արդյունքները` այն հրապարակվելուց հետո»:
2. Հրամանով հաստատված հավելված 2-ի
1) 3-րդ կետից հանել «և հասարակական միավորումներից» բառերը:
2) 6-րդ կետի գ) ենթակետում «երկու թեկնածու` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «երկու թեկնածու` տվյալ բնագավառի գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ» բառերով:
3) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հասարակական միավորումների ներկայացուցիչներն ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով»:
4) 12-րդ կետի ժե/ և 19-րդ կետի ե/ ենթակետերից հանել «փակ գաղտնի» բառերը:
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|