«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10005078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2004 թ. |
N 1325-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «ժգ» կետի և ՀՀ կառավարության 1999 թվականի հուլիսի 31-ի «Դեղագործական գործունեության բնագավառում և դեղերի ոչնչացման գործում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահելու մասին» N 487 որոշման,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2003 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը հաստատելու մասին» N 10-Ն հրամանը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՂԵՐԻ
էջ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|