ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով)» բառերը փոխարինել «էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ դրանց ստացման մասին էլեկտրոնային հետադարձ ծանուցմամբ (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով) կամ սույն օրենքով սահմանված՝ ներմուծման և արտահանման ծանուցման ենթակա գործունեության տեսակների մասով՝ համացանցային կայքէջում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով» բառերով։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. փետրվարի 3 Երևան ՀՕ-4-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2023 թվական: