ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հոկտեմբերի 3 Երևան |
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն:
2. Հաշվետվությունն ընդգրկում է 2021 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
4. Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
5. Ներկայում Հայաստանի Հանրապետության hամախառն ներքին արդյունքի հիմնական մասն ստեղծվում է մասնավոր հատվածի գործունեության հաշվին: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման արդյունքում մասնավոր հատվածի ընկերությունների թիվն ավելացել է ևս 3 ընկերությունով: Մասնավորեցված ընկերությունները նպաստելու են իրենց գործունեության ոլորտում մրցակցության միջավայրի բարելավմանը, արդյունավետության բարձրացմանը և hամախառն ներքին արդյունքի աճին:
6. Հաշվետու ժամանակահատվածում պետական գույքի մասնավորեցումից (այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված օբյեկտներից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերից) և լուծարումից ստացված միջոցների հաշվին ապահովվել է պետական բյուջեի և համախառն ներքին արդյունքի աճ:
7. Հաշվետու ժամանակահատվածում վարչապետի 2021 թվականի մարտի 12-ի N 240-Ա որոշման համաձայն՝ Կառավարությունն ընդունել է 6 ընկերությունների բաժնետոմսերի, բաժնեմասի մասնավորեցնելու մասին որոշումներ, որոնցից մասնավորեցվել են՝ դասական աճուրդով 2 փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը և ուղղակի վաճառքի ձևով 1 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը։
8. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետևյալ լրացումը.
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի ՀՕ-30-Ն օրենքով Ծրագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ընկերությունների ցանկը լրացվել է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերությունով (ծածկագիր՝ 90124)։
9. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 407,547.38 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 395,774.49 հազար հայկական դրամ (այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 29,781.50), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 11,772.89 հազար հայկական դրամ:
10. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 294,565.85 հազար հայկական դրամ:
11. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2021 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 112,981.53 հազար հայկական դրամ:
12. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
13. Հաշվետու ժամանակահատվածում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են 1-ին հավելվածում:
14. Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է 2-րդ հավելվածում:
15. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը հետևյալն է.
1) պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2021 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման և պրոֆիլի պահպանման պարտավորություններ ստանձնել է 5 գնորդ.
2) 1 գնորդ պայմանագրով ստանձնել է ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման ու պրոֆիլի պահպանման, իսկ 4 գնորդ՝ միայն պրոֆիլի պահպանման պարտավորություններ.
3) 3 գնորդի ստանձնած՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են.
4) մասնավորեցման պայմանագրերով 2021 թվականի ընթացքում 1 գնորդի նախատեսած՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել, իսկ 1 գնորդի ստանձնած ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման ու պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման հետ կապված՝ ընկերության կողմից ներկայացվել է անկախ գնահատողի գնահատման՝ կատարված ներդրումների ծավալը որոշելու նպատակով.
5) մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային, սոցիալական երաշխիքների և պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են 3-րդ հավելվածում:
16. Ընկերությունների լուծարման գործընթացը հետևյալն է.
1) Ծրագրի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծրագրում ընդգրկված ընկերությունները կարող են լուծարվել օրենսդրությամբ սահմանված դեպքերում.
2) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին.
3) հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է եղել Ծրագրում ընդգրկված 2 առևտրային կազմակերպություն.
4) հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից 2 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է.
5) հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է 4,152.00 հազար հայկական դրամ կրեդիտորական պարտք, որից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 1,011.00 հազար հայկական դրամ, համայնքային բյուջե՝ 60.00 հազար հայկական դրամ, աշխատավարձի գծով` 2,586.00 հազար հայկական դրամ և այլ կրեդիտորական պարտքի գծով՝ 495.00 հազար հայկական դրամ.
6) լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցվել 39,456.00 հազար հայկական դրամ.
7) ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են 4-րդ հավելվածում:
3. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
17. Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
Հավելված 1 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավարման մարմնի անվանումը |
Կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը |
Աճուրդի անցկաց- ման ձևը |
Մեկնար-կային գինը (հազար հայկական դրամ) |
Աճուրդի հաղթողի առա-ջարկած գինը (հազար հայկական դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն- ները (հազար հայկական դրամ) |
Պայմանա-գրի կնքման ամսաթիվը և համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
«Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամաս» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր՝ 62130) |
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Վերին Աղբյուրակ, թաղամաս 1 |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարու- թյան 2021 թվականի մարտի 4-ի N 307-Ա որոշում |
դասական |
63,676.40 (երկու անգամ աճուրդի դնելուց հետո երրորդ անգամ աճուրդի է դրվել մեկնարկային գնի 50%-ը՝ 31,838.2) |
62,084.49 |
2,712.40 |
27.05.2021 թ. 245-Ա |
2. |
«Ընդերքաբանի Արեգի տեղամաս» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր՝ 62130) |
ՀՀ Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, գ. Հովք, 4-րդ փ., թիվ 2/3 |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարու- թյան 2021 թվականի փետրվարի 25-ի N 255-Ա որոշում |
դասական |
24,060.10 (երկու անգամ աճուրդի դնելուց հետո երրորդ անգամ աճուրդի է դրվել մեկնարկային գնի 50%-ը՝ 12,030.10) |
12,030.10 |
2,332.50 |
31.05.2021 թ. 244-Ա |
Հավելված 2 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Ընկերության (պետական գույքի) անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավարման մարմինը |
Կառավարու-թյան որոշման համարը, ամսաթիվը |
Պետական գույքի գնա-հատված արժեքը (հազար հայկական դրամ) |
Վաճառքի գինը (հազար հայկական դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-ները (հազար հայկական դրամ) |
Ներդրումային պարտավորու- թյունների և սոցիալական երաշխիքների մասին՝ ըստ մասնավորեցման պայմանագրի |
Գնորդը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
««Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի 5,6 % բաժնեմասը (ծածկագիր` 90116) |
ք. Երևան, Մամիկոն-յանց 30 |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարու- թյան 2021 թվականի փետրվարի 4-ի N 125-Ա որոշում |
574,356.9 (երկու անգամ աճուրդի դնելուց հետո 50%-ը մասնավորեց-վել է ուղղակի վաճառքով) |
287,178.4 |
420,837.0 |
չկան |
««Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ: |
Հավելված 3 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
հ/հ |
Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը |
Նախատեսված պայմանագրային պարտավորությունները |
Կատարման ժամկետը |
Կատարման ընթացքը |
1. |
Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, փ. Սպանդարյան Գնորդ՝ Բագրատ Առաքելյան Պայմանագիր՝ 225-Մ 20.01.2005 թ. |
Պրոֆիլի պահպանում |
20.01.2021 թ. |
Պահպանվել է: |
2. |
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսեր, ք. Երևան, Խանջյան 19 Գնորդ՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատավորական կոլեկտիվ՝ 40%, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ՝ 30%, «Մաքուր երկաթի գործարան» ՓԲԸ՝ 30% Պայմանագիր՝ 435-Ու 22.10.2002 թ. |
Պրոֆիլի պահպանում |
22.10.2021 թ. |
Պահպանվել է: |
3. |
Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք Գնորդ՝ Արտավազդ Ղազարյան Պայմանագիր՝ 226-Մ 24.01.2005 թ. |
Պրոֆիլի պահպանում |
24.01.2021 թ. |
Չի պահպանվել, քանի որ կինոթատրոնի շենքի դահլիճում հրդեհ է բռնկվել։ Կատարվում են վերանորոգման աշխատանքներ։ |
4. |
«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի 90% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր Գնորդ՝ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատավորական կոլեկտիվ Պայմանագիր՝ 880-Ու 10.08.2020 թ. |
Պրոֆիլի պահպանում |
10.08.2021 թ. |
Պահպանվել է: |
5. |
«Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր ք. Երևան, Բագրատունյաց 73 և «Բագավան» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր ք. Աշտարակ, Բագավան 2 Գնորդ՝ «Մոսթոն Էնջինիրինգ ԼՏԴ» ընկերություն Օլիաջի առևտրի կենտրոն, Ֆրենսիս Ռեյչլ փ. 1312 Վիկտորիա, Մահե, Սեյշելյան կղզիներ Տնօրեն՝ Դավիթ Գալստյան Պայմանագիր՝ 865-Ու 12.04.2011 թ. |
Կատարել 3.4 մլրդ հայկական դրամի չափով ներդրում, ապահովել 180 նոր աշխատատեղ՝ ամսական միջին աշխատավարձը դարձնելով 80,000 հայկական դրամ, պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը |
14.10.2021 թ. |
Կատարված ներդրումների ծավալը որոշելու նպատակով ընկերության կողմից ներկայացվել է անկախ գնահատողի գնահատման։ |
Հավելված 4 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2021 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Ծածկա- գիրը` ըստ Ծրագրի |
Ընկերության անվանումը |
Հիմնադիրը |
Լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համարը, ամսաթիվը |
Լուծարման ընթացքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
90100 |
«Ագրոսպասարկում» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1268-Ա որոշում |
Լուծարված: | |
90113 |
«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1963-Ա որոշում |
Լուծարված: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2022 թվական: