ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի 1-ին հավելվածի 3-րդ կետում՝
1) 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) Ոստիկանության պետի պաշտոն».
2) 27-րդ ենթակետի «ղեկավարի» բառը փոխարինել «տնօրենի» բառով.
3) 30-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30) Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոն»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-489-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: