ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) տվյալների էլեկտրոնային պահոց՝ քաղաքացու էլեկտրոնային նույնականացման տվյալներ պարունակող տեխնիկական մաս, որի բնութագիրը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Նույնականացման քարտը ներառում է տեխնիկական մաս՝ տվյալների էլեկտրոնային պահոց:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «2022 թվականի դեկտեմբերի 31» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 31» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի դրույթները տարածվում են տվյալների էլեկտրոնային պահոց ունեցող նույնականացման քարտերի վրա:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 30-ից: 2023 թվականի փետրվարի 15-ից մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ Կառավարության որոշման ընդունումը նույնականացման քարտերը տրամադրվելու են առանց տվյալների էլեկտրոնային պահոցի:
Մինչև այդ տրված նույնականացման քարտերը վավեր են, բացառությամբ Oրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 21 Երևան ՀՕ-510-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական: