ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքով ուժը կորցրած ճանաչված դրույթները կիրառելի են այն անձանց նկատմամբ, որոնք հարկային և մաքսային մարմինների քննիչների հաստիքների վերացման դեպքում ունեն երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու իրավունք և չեն համաձայնել ներկայացված առաջարկությանը:
3. Հարկային և մաքսային մարմինների քննիչների հաստիքների վերացման հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատման դեպքում այդ մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձինք ձեռք են բերում երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու իրավունք՝ քննիչի և դատախազի 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու պայմանով: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ քննիչի, իսկ 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ դատախազի պաշտոն զբաղեցրած անձի երկարամյա ծառայության կենսաթոշակի հաշվարկը կատարվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: