Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 85
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.12.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
19.05.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
19.05.2022
Дата вступления в силу
19.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2022 թվականի

թիվ 85

քաղ. Բիշքեկ

 

ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 35-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 123 կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական և արդյունաբերական կայունության ապահովմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ի հաստատումն ապրանքի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված նպատակներով ծագման, կարող է տրամադրվել ապրանքի ծագման հավաստագրի էլեկտրոնային կամ թղթային պատճենը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից սկսած 6 ամսից ոչ ուշ ժամկետում նշված հավաստագրի բնօրինակը պարտադիր տրամադրելու պայմանով։ Այս դեպքում հայտարարատուն հավաստագրի պատճենի հակառակ կողմում ձեռքով գրում կամ տպում է ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը նշված ժամկետում մաքսային մարմին ներկայացնելու պարտավորությունը (ազատ ձևով):

(1-ին կետը փոփ. ԵՏՀԽ 20.10.23 թիվ 120)

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը չներկայացնելու դեպքում ապրանքի ծագումը համարվում է չհաստատված։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.10.2023, թիվ 120 13.12.2023, թիվ 85
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան