ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 28 մայիսի 2019 թվականի  | 
 թիվ 57  | 
 քաղ. Նուր-Սուլթան  | 
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԻ 6-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (նշված պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի՝ 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«6. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նավերի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից վարձակալված (նավավարձված) նավերի ծովային արդյունագործության արտադրանքն ազատվում է ներմուծման մաքսատուրքից՝ հետևյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝
նավի սեփականության իրավունքը կամ վարձակալումը (նավավարձումը) հաստատող փաստաթուղթ.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ ձկնորսության և (կամ) ծովային կենսաբանական ռեսուրսների պաշտպանության ոլորտում լիազորված մարմնի թույլատրման փաստաթուղթ, որով ծովային արդյունագործություն իրականացնելու իրավունք է վերապահվում (ջրային կենսաբանական ռեսուրսների արդյունահանում (որս) իրականացնող նավերի ծովային արդյունագործության արտադրանքի ներմուծման դեպքում)։
Ներմուծման մաքսատուրքից ազատումը տարածվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նավերի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից վարձակալված (նավավարձված) նավերի արդյունահանած (որսած) ջրային կենսաբանական ռեսուրսների որսի, ինչպես նաև նշված նավերի վրա ջրային կենսաբանական ռեսուրսներից արտադրված ձկնային և այլ արտադրանքի վրա։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից`  | 
 Բելառուսի Հանրապետությունից`  | 
 Ղազախստանի Հանրապետությունից`  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից`  | 
 Ռուսաստանի Դաշնությունից`  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
| 
 Մ. Գրիգորյան  | 
 Ի. Պետրիշենկո  | 
 Ա. Սմայիլով  | 
 Ժ. Ռազակով  | 
 Ա. Սիլուանով  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: