ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 485-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ ԵՎ ԱԿՏԻՎ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ, ՓՈՒԼ-3» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 235,376,025 դրամ ընդհանուր արժողությամբ «Համայնքային ինտեգրված տնային խնամք և ակտիվ երկարակեցություն, փուլ-3» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2018 թվականի դեկտեմբերի 28-ին կնքված՝ N 021121812744 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2020 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված՝ N 031032013353 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2021 թվականի նոյեմբերի 15-ին կնքված՝ N 151112114689 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի նոյեմբերի 1-ին կնքված՝ N 120948 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 976,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի հունվարի 26-ին կնքված՝ N 6210232 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված՝ N 0285641 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի հուլիսի 1-ին կնքված՝ N 0285363 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոէներգիայի մատակարարում` 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված՝ N 121235750 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 190,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված՝ N 121235743 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ) հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2015 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված՝ N 115565501 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 190,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2020 թվականի նոյեմբերի 5-ին կնքված՝ N 121529856 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 190,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Շիրակի մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի հունիսի 25-ին կնքված՝ N 402744181 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 90,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ N 3462977 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 290,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ N 3462959 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 290,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
18.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 485-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ ԵՎ ԱԿՏԻՎ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ, ՓՈՒԼ 3»
(վերնագիրը լրաց. 04.09.23 N 610-Ա)
1. |
Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքը |
Բարելավել տարեցների, քրոնիկական հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը՝ ինտեգրացված առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավման միջոցով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Շվեյցարական կարմիր խաչ |
4. |
Ծրագրի կատարողը |
«Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն, (Հայաստանի Հանրապետություն, քաղ․ Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ՝ 00006023) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Երևան քաղաք և Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի մարզեր, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
235,376,025 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Տարեցներ, քրոնիկական հիվանդություն և հաշմանդամություն ունեցող անձինք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց համար որակյալ ինտեգրացված տնային խնամքի և ակտիվ երկարակեցության ծառայությունների հասանելիության բարելավում, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, 156,318,425 դրամ արժողությամբ: Որակյալ տնային խնամքի ծառայության մատուցման շարունակականություն և ծառայությունների ընդլայնում։ Միջոցառումը ներառում է՝ տնային խնամք իրականացնող անձնակազմի և կամավորների կարողությունների զարգացում, վերապատրաստումների կազմակերպում /խնամքի իրականացում, առաջին օգնություն, կինեստետիկա, գերոնտոլոգիա/, հոգեբանական աջակցություն խնամք իրականացնող անձնակազմին, կամավորներին և շահառուներին տնային խնամքի ծառայությունների մատուցում, աշխատանքների մոնիթորինգի իրականացում, Կոտայքի մարզում և Երևան քաղաքում խնամքի ծառայության ներդրում, տնային խնամքի կենտրոնների հիմնում, Կոտայքի մարզում և Երևան քաղաքում շահառուներին սպասարկելու, այցելություններ կատարելու, ինչպես նաև նրանց տեղափոխումը բժշկական կամ այլ հաստատություններ կազմակերպելու նպատակով երկու ավտոմեքենայի ձեռքբերում կամ ներմուծում, փորձի փոխանակման հանդիպումների իրականացում՝ ա. ակտիվ երկարակեցության ծառայության ընդլայնում։ Միջոցառումը ներառում է՝ ակտիվ երկարակեցության նոր խմբերի ձևավորում Կոտայքի մարզում և Երևան քաղաքում, խմբերի կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների իրականացում, մարզային և ազգային մակարդակներում ակտիվ երկարակեցության խմբերի համագործակցու- թյուն, աջակցություն ակտիվ երկարակեցության խմբերի նախաձեռնություն- ների իրականացմանը ծրագրի թիրախ մարզերում, բ. տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի իրականացման համար «Խնամքի բուժքույր» և «Խնամքի մասնագետ» մասնագիտություններով կարճաժամկետ լրացուցիչ կրթական մոդուլային ծրագրերի հաստատում և իրականացում։ Միջոցառումը ներառում է՝ համագործակցություն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ «Խնամքի բուժքույր» և «Խնամքի մասնագետ» մասնագիտություններով լրացուցիչ կրթության ծրագրերի մոդուլների լիցենզավորման նպատակով, ՀԿԽԸ կարճաժամկետ կրթական ծրագրերի թիմի հիմնում, դասընթացների իրականացում, գ. Հայկական կարմիր խաչի ընկերության խնամքի և ակտիվ երկարակեցության ծառայությունների միջև կապերի ստեղծում։ Միջոցառումը ներառում է` ծրագրի իրականացում Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության 4 մարզերում /Շիրակ, Լոռի, Վայոց ձոր, Կոտայք/, տարեցների տարբեր խմբերի նախաձեռնությամբ համատեղ միջոցառումների իրականացում. 2) ռեսուրսների մոբիլիզացման գործընթացի զարգացում, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, 35,651,600 դրամ արժողությամբ՝
ա. կայուն ֆոնդահայթայթման/միջոցների ներգրավման համակարգի ստեղծում։ Միջոցառումը ներառում է` Հայկական կարմիր խաչի ընկերության ռազմավարության վերանայում՝ ռեսուրսների մոբիլիզացման մասով, գործողությունների պլանի մշակում, ֆոնդահայթայթման միջոցառումների իրականացում, ծառայության մասին իրազեկման տեսանյութերի և այլ գովազդային նյութերի պատրաստում և կիրառում, ծառայության վեբ-կայքի պատրաստում և գործարկում. 3) ինտեգրացված տնային խնամքի և ակտիվ երկարակեցության մոդելի ինստիտուցիոնալացում և ընդլայնում, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,830,000 դրամ արժողությամբ:
ա. Առողջապահության և երկարակեցության Հայկական կարմիր խաչի ընկերության ռազմավարության վերամշակում։ Միջոցառումը ներառում է, առողջապահության և երկարակեցության Հայկական կարմիր խաչի ընկերության ռազմավարության մշակում, որն իր մեջ ներառում է համայնքային ներգրավման և հաշվետվողականության, ծրագրերի պլանավորման, վերահսկման, գնահատման և հաշվետվության գործիքակազմը, բ. ռազմավարության ներկայացում ծրագրային անձնակազմին և գործընկերներ կառույցներին ու այլ շահագրգիռ կողմերին, գ. խնամքի ծառայության վերաբերյալ թռուցիկների, բուկլետների և այլ տեղեկատվական նյութերի տպագրություն, դ. ազգային և համայնքային մակարդակներում հանդիպումների կազմակերպում՝ իրազեկման, լավագույն փորձի ներկայացման և փոխանակման նպատակով, ե. մասնակցություն տարեցների պաշտպանության ցանցի և պետական միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումներին, զ. մասնակցություն ցանցային համատեղ նախաձեռնությունների իրականացմանը. 4) Ծրագրի կառավարում և հաշվետվողականություն, որն իր մեջ ներառում է ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսերը՝ այդ թվում ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների ձեռքբերման, վառելիքի, կապի և կոմունալ ծախսեր` արժողությամբ 37,276,000 դրամ, ինչպես նաև Կոտայքի մարզում և Երևան քաղաքում խնամքի ծառայությունը սկսելու նպատակով՝ 4․300․000 դրամ արժողությամբ հիմնական միջոցների ձեռքբերում /կահույք, համակարգչային տեխնիկա/, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հուլիսի 14-ից մինչև 2027 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 41,576,000 դրամ ընդհանուր արժողությամբ՝ |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) տնային խնամքի ծառայության մատուցման համար անհրաժեշտ խնամքի պարագաների, մասնավորապես՝ մեկանգամյա օգտագործման հիգիենիկ և խնամքի պարագաների, քայլակների, հենակների, շարժական զուգարանակոնքերի, անկողնային հատուկ պարագաների և խնամքի համար անհրաժեշտ այլ միջոցների ձեռքբերում՝ 85,226,025 դրամ արժողությամբ, 2) դասընթացների, միջոցառումների, հանդիպումների, կլոր սեղանների կազմակերպման նպատակով դահլիճի վարձակալության վճարներ, հյուրասիրության և գրենական պիտույքների համար՝ 13,954,000 դրամ արժողությամբ, 3) ակտիվ երկարակեցության խմբերին աջակցության տրամադրում՝ թիրախ համայնքներում և Երևան քաղաքում իրենց նախաձեռնություններն իրականացնելու նպատակով՝ 9,480,000 դրամ արժողությամբ, 4) տնային խնամքի համայնքային կենտրոնները հագեցնելու կահույքով և համակարգչային տեխնիկայով՝ 2,800,000 դրամ արժողությամբ, 5) Կոտայքի մարզում և Երևան քաղաքում տարեցների ակտիվ խմբերի համատեղ աշխատանքը ապահովելու, խնամառու շահառուների տեղափոխության, տնային խնամքի շարժական բրիգադաների միջոցով բոլոր շահառուների համար հասանելիությունը ապահովելու նպատակով երկու ավտոմեքենայի ձեռքբերում կամ ներմուծում' 25,000,000 դրամ արժողությամբ, 6) Կոտայքի մարզում համայնքային ինտեգրված խնամքի կենտրոնի նախագծանախահաշվարկային և վերանորոգման ծախսեր՝ 22,040,000 դրամ արժողությամբ, 7) կրթական նյութերի մշակում և տպագրություն, այդ թվում լուսաբանման և տեսանելիություն ապահովող նյութեր, նաև տեսահոլովակների պատրաստման ծառայություններ, թարգմանչական ծառայություններ՝ 9,508,000 դրամ արժողությամբ, 8) թիրախ մարզերում և Երևան քաղաքում շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների կազմակերպում, համայնքների կարողությունների և խոցելիության գնահատում, համայնքի և համայնքի տարեցների կարիքներին ուղղված փոքրածավալ ծրագրերի իրականացում՝ 2,310,000 դրամ արժողությամբ, 9) ֆոնդահայթայթման և մարկետինգային ծախսեր, վեբ-կայքի պատրաստում և վարում՝ 30,802,000 դրամ արժողությամբ, 10) կոմունալ, կապի, հաղորդակցության ծառայություններ՝ 12,276,000 դրամ արժողությամբ, 11) վառելիքի, մեքենաների պահմանման ծառայությունների ձեռքբերում՝ 20,480,000 դրամ արժողությամբ, 12) համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 1,500,000 դրամ արժողությամբ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր՝ 41,576,000 դրամ՝ 1) գույքի պահպանման և տեխնիկական սպասարկման ծախսեր՝ 3,480,000 դրամ արժողությամբ, 2) վառելիքի ձեռքբերում և մեքենաների պահպանման և շահագործման ծախսեր՝ 17,000,000 դրամ արժողությամբ, 3) բանկային ծառայությունների ձեռքբերում՝ 240,000 դրամ արժողությամբ, 4) կոմունալ ծառայությունների, կապի և հաղորդակցության համար նախատեսված ծախսեր՝ 12,276,000 դրամ արժողությամբ, 5) գրենական պիտույքների ձեռքբերում, տպիչ սարքերի լիցքավորման ծախսեր՝ 4,280,000 դրամ արժողությամբ: 6) կահույքի և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 4,300,000 դրամ արժողությամբ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների |
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինների, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Աշխատանքների ընթացքը ենթարկվելու է մշտական հսկողության Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից: Նախատեսվում է տրամադրել եռամսյակային և ավարտական հաշվետվություններ Շվեյցարական կարմիր խաչին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
18.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |