ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«- վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու համար տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 59-62-րդ կետերով.
«59. վտանգավոր բեռների փոխադրման վարորդի մասնագիտական վերապատրաստման վկայական տալու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
60․ վտանգավոր բեռների փոխադրման որակավորման քննություններ հանձնելու համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
61․ վտանգավոր բեռների փոխադրման անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայական տալու համար |
բազային տուրքի 40-ապատիկի չափով |
62․ վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայական տալու համար |
բազային տուրքի 10-պատիկի չափով»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հոկտեմբերի 23 Երևան ՀՕ-299-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2023 թվական: