Գլխավոր տեղեկություն
Номер
N 614-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.05.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.05.2024
Дата вступления в силу
03.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2024 թվականի N 614-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Կովկասում և Կենտրոնական Ասիայում մորեխների աղետների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում ձեռք բերված, 17,000,000 դրամ հաշվեկշռային արժեքով, 2023 թվականի արտադրության Toyota Hilux 2.8 մակնիշի ավտոմեքենան (նույնացման համարը՝ MR0KA3CD301324724) և ամրացնել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը՝ սահմանելով, որ այդ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը ենթակա են կատարման «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան