ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4681-Ա |
«03» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի Հ.4607-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի նոյեմբերի 25-ի «Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի հ.2911-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Երևանի ներհամայնքային տրոլեյբուսային երթուղիների աշխատանքը կազմակերպելու մասին» հ.4607-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հ.2 երթուղու ուղեգծի հետադարձում «Շիրակի 9-րդ նրբ. – Շիրակի փող.» բառերը փոխարինել «Շիրակի փող. – Շիրակի 5-րդ նրբ.» բառերով.
2) հ.10 երթուղու ուղեգծում «Գյուլբենկյան – Հր.Քոչար փ-ներ» բառերը փոխարինել «Վազգեն Առաջին Վեհափառի փող.» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Գրիգորյանը:
Տ. Ավինյան |