ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1992 թվականի N 416
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենսդրական ակտերի ընդունումը և Հայաստանի Հանրապետությունում անձնագրային նոր համակարգի անցնելը սահմանել Հայաստանի Հանրապետությունում համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերի ձևակերպման հետևյալ ժամանակավոր կարգը`
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստացված հրավերների և ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գրավոր դիմումների հիման վրա գործուղումներ ձեւակերպելիս համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերում, մինչև նոր անձնագրային համակարգին անցնելը, կատարում է «բազմակի» ելքի թույլտվության նշում` չգրանցելով երկրի անունը, այցելության նպատակը և ժամկետը.
բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը զբոսաշրջության (տուրիստական) և անհատական այցերի ձևակերպման ժամանակ համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերում, մինչև նոր անձնագրային համակարգին անցնելը, կատարում է «բազմակի» ելքի թույլտվության նշում` չգրանցելով երկրի անունը, այցելության նպատակը և ժամկետը:
(1-ին կետը խմբ. 04.10.93 N 501)
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` սույն որոշման մասին տեղյակ պահել նախկին ԽՍՀՄ հանրապետություններում գտնվող օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, սահմանային ծառայություններին:
3. Հաստատել արտասահմանյան գործուղման մեկնող քաղաքացիների համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ծառայությունների սակագները, համաձայն հավելվածի:
Որակավորման բարձրացման, վերապատրաստման և փոխանակման կարգով արտասահման մեկնող ուսանողների և ասպիրանտների նկատմամբ նշված սակագները կիրառվում են 50 տոկոս զեղչով:
(3-րդ կետն ուժը կորցրել է 26.05.93 թիվ 280 որոշմամբ)
4. Համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ծառայությունների համար վճարվող գումարները գանձվում են Հայաստանի Հանրապետության բյուջե:
(4-րդ կետն ուժը կորցրել է 26.05.93 թիվ 280 որոշմամբ)
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 20-ի «ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1991 թվականի հունվարի 2-ի «Աշխատողների արտասահմանյան գործուղումների փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ծառայությունների վճարման կարգի մասին» N 7 որոշումը» N 524 որոշման 5-րդ կետը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
Ս Ա Կ Ա Գ Ն Ե Ր
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
-------------------------------------------------------------------------------------- Ծառայության տեսակը -------------------------------------------------------------------------------------- |
----------------------------------------Վճարումը (ռուբլի) ---------------------------------------- |
Անձնագրի և վիզայի հարցաթերթիկների լրացման |
100 |
Անձնագրի ձևակերպում` «բազմակի» ելքի թույլտվության |
2000 |
Անձնագրում միայն «բազմակի» |
1500 |
Անձնագրի ժամկետի երկարաձգում |
500 |
Անձնագրում երեխաների վերաբերյալ համապատասխան |
300 |
Դեսպանատների մուտքի վիզաներ ստանալու համար |
500 |
Օտարերկրյա պետությունների դեսպանությունների |
100 |
Օտարերկրյա պետությունների դեսպանությունների |
200 |
Բոլոր գործերի շտապ ձևակերպում (գործերը ներկայացնելու համար սահմանված ժամկետների խախտումով)
|
Վճարման ենթակա գումարն ավելանում է 100 տոկոսով (նոտայի արժեքը) |
Կազմակերպությունների դիմումներով օտարերկրյա |
300 |
Կազմակերպությունների դիմումներով օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի-ելքի բազմակի վիզայի ձևակերպում` |
|
6 ամիս ժամկետով |
500 |
1 տարի ժամկետով |
1000 |
Փաստաթղթերի վավերացում |
50 |
(հավելվածն ուժը կորցրել է 26.05.93 թիվ 280 որոշմամբ)
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |