ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2024 թվականի N 1787-Ն
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 24-րդ հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի օգտագործման և վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձևավորման և վարման կարգը հաստատելու մասին» N 136-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1787-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (այսուհետ` ԱՏՏԵ) և նրա բաղադրիչների օգտագործման և վարման, այդ թվում՝ ազգային տարածական տվյալների, մետատվյալների ինտեգրման, փոխգործելիության և որակի վերահսկման հետ կապված հարաբերությունները:
2. ԱՏՏԵ-ի վարումն իրականացվում է Կադաստրի կոմիտեի (այսուհետ` կոմիտե) կողմից՝ շահագրգիռ մարմինների միջև տարածական տվյալների փոխանակումը և փոխգործելիությունը հեշտացնելու, բարելավելու, ինչպես նաև տարածական տվյալների ինտեգրման, անվտանգության բարձրացման, տվյալների ամբողջականության, հավաստիության և հանրության համընդհանուր հասանելիության նպատակով:
2. ԱՏՏԵ-Ի ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3. ԱՏՏԵ-ի բազային տարածական տվյալների վարման աշխատանքներն իրականացվում են տարբեր տարիների օրթոֆոտոհատակագծերի գրասենյակային վերծանման, թվայնացման, դաշտային աշխատանքների և համապատասխան հատկանիշային տվյալների մուտքագրման միջոցով:
4. Բազային տարածական տվյալների հատկանիշային տվյալները մուտքագրում է ԱՏՏԵ-ի լիազոր մարմինը՝ կոմիտեն, որոնց մի մասը տրամադրվում է ոլորտային պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
5. ԱՏՏԵ-ի բազային տարածական տվյալների վարման աշխատանքներն իրականացվում են մեթոդական ուղեցույցի (տեխնիկական ձեռնարկի) հիման վրա, որը մշակում և հաստատում է կոմիտեն:
6. ԱՏՏԵ-ի թեմատիկ տարածական տվյալների վարման աշխատանքներն իրականացվում են ըստ ոլորտների՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի՝ մեթոդական ուղեցույցների, տեխնիկական ձեռնարկների միջոցով, որոնք մշակում և հաստատում են ոլորտային լիազոր մարմինները։
7. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալները վարվում են միայն էլեկտրոնային եղանակով:
3. ԱՏՏԵ-Ի ՎԱՐՈՒՄԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՈՒ ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
8. ԱՏՏԵ-ի վարման կարևորագույն բաղադրիչ է բազային և թեմատիկ տարածական տվյալների ինտեգրումը և փոխգործելիության ապահովումը, որն իր մեջ ներառում է հետևյալ հիմնական գործողությունները՝ տվյալների նախապատրաստում և նախնական մշակում, տվյալների մուտքագրում, տվյալների որակի կառավարում և ճշգրտության ստուգում:
9. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալների վարումն իրականացվում է չորս տարբեր տարածական մակարդակներում`
1) հանրապետական.
2) մարզային.
3) համայնքային.
4) բնակավայրային:
10. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալների տարբեր մակարդակների համար սահմանվում են էլեկտրոնային քարտեզների հետևյալ մասշտաբները`
1) հանրապետական մակարդակ` 1 : 100000, 1 : 200000, 1 : 500000.
2) մարզային մակարդակ` 1 : 25000, 1 : 50000.
3) համայնքային մակարդակ` 1 : 5000, 1 : 10000, 1 : 25000.
4) բնակավայրերի (առանձին տարածքների) մակարդակ՝ 1 : 500, 1 : 1000, 1 : 2000:
11. ԱՏՏԵ-ի վարումը և կառավարումը, ինչպես նաև տարածական տվյալների օգտագործումն իրականացվում են ազգային գեոպորտալի և պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտային գեոպորտալների (հարթակների) միջոցով:
12. Գեոպորտալների վարման, տվյալների հասանելիության համար կիրառվում է հատուկ տեղանքի ինդեքսացիա՝ Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է առանձին տարածական միավորների, որտեղ յուրաքանչյուր տարածական միավոր ներկայացված է նույն ձևի և չափի մեկ վանդակով՝ անկախ վարչական սահմանների աշխարհագրական տարածքից։
13. ԱՏՏԵ-ի վարման ընթացքում թեմատիկ տարածական տվյալների ինտեգրումն ապահովելու նպատակով ոլորտային լիազոր մարմինները յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ մինչև նախորդող տարվա նոյեմբերի 1-ը, հաստատում են հաջորդող երկու տարվա համար նախատեսված ԱՏՏԵ-ի ոլորտային զարգացման (կառավարման) երկամյա ծրագիր (այսուհետ՝ զարգացման ծրագիր) և ստեղծում են ոլորտային աշխատանքային խումբ:
14. Զարգացման ծրագրերը ներառում են՝
1) փուլային գործողություններ.
2) ֆինանսական միջոցներ.
3) ոլորտային աշխատանքային խմբի և տեխնիկական խորհրդատուի գործառնական ձեռնարկներ.
4) մեթոդական ուղեցույցների, տեխնիկական ձեռնարկների մշակման և զարգացման ժամկետներ.
5) տեխնիկական խորհուրդների ստեղծման ժամկետներ:
15. Զարգացման ծրագիրը թարմացվում և հրապարակվում է ըստ անհրաժեշտության՝ ելնելով իր առջև դրված նպատակներից և առաջադրված խնդիրներից:
16. Զարգացման ծրագիրը պետք է հիմնված լինի փուլերի վրա՝ կայուն և համակարգված կերպով ապահովելու թեմատիկ տարածական տվյալների ինտեգրումը ԱՏՏԵ-ին։
17. Զարգացման ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով հետևյալ սկզբունքները՝
1) աշխատանքի ծավալը և առկա ռեսուրսները.
2) աշխատանքի յուրաքանչյուր փուլում հստակ պատասխանատուների և իրականացվող աշխատանքների ցանկը.
3) առկա վիճակը և պահանջարկը, տեխնոլոգիական սահմանափակումները:
18. Զարգացման ծրագիրը պետք է նախանշի առաջադրանքի հիմնական գործո- ղությունների իրականացումը, բովանդակությունը, տևողությունը, փուլերը, փոխհարաբերությունները, նշաձողերը և աշխատանքների կատարման ժամկետները:
19. Զարգացման ծրագրերի իրականացումը մշտադիտարկվում է ԱՏՏԵ-ի համակարգող խորհրդի կողմից, անհրաժեշտության դեպքում համակարգող խորհուրդը ներկայացնում է առաջարկություններ զարգացման ծրագիրը վերանայելու համար։
20. ԱՏՏԵ-ի լիազոր մարմինը մշակում և հաստատում է գործառնական ձեռնարկը:
21. Գործառնական ձեռնարկը նպատակ ունի պարզաբանելու ոլորտային աշխատանքային խմբերի և տեխնիկական խորհրդատուի խնդիրները, դերն ու պարտականությունները։
22. Գործառնական ձեռնարկը պարզաբանում է իրականացվող միջոցառումները՝ նախանշելով պլանավորման և բյուջետավորման հաշվառման գործընթացները և ընթացակարգերը, ներքին վերահսկողությունը, ռեսուրսների կառավարումը, հաշվետվությունների կազմումը, ծրագրի գործունեության մշտադիտարկումը և գնահատման ընթացակարգը:
23. ԱՏՏԵ-ի վարումը, ինտեգրումը, փոխգործելիությունը և կառավարումն ապահովում են հետևյալ սուբյեկտները՝
1) առաջատար կատարող.
2) կատարող.
3) ԱՏՏԵ-ի համակարգող խորհուրդ.
4) տեխնիկական խորհրդատու։
24. Առաջատար կատարողը՝ կոմիտեն, համակարգում է տարածական տվյալների ինտեգրումը, անհրաժեշտության դեպքում մշակում է կանոնների, ուղեցույցների նախագծեր, ինչպես նաև կատարողներին տրամադրում բազային տարածական տվյալների հասանելիության թույլտվություն:
25. Կատարողը՝ ոլորտային լիազոր մարմինը, մասնակցում է աշխատանքային մակարդակի քննարկումներին և համակարգող խորհրդին տրամադրում է ոլորտային մասնագետներ, ապահովում տարածական տվյալների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն և հետևում է զարգացման ծրագրին և այլ աշխատանքային ուղեցույցներին: Կատարողը կարող է պահանջել հասանելիություն բազային տարածական տվյալներին։ Կատարողը բացառապես պատասխանատու է տվյալների որակի համար՝ համաձայն սույն որոշման համապատասխան բաժինների և այլ իրավական փաստաթղթերի:
26. ԱՏՏԵ-ի համակարգող խորհուրդը ստեղծվում է լիազոր մարմնի կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի 27-րդ հոդվածի պահանջների համաձայն։ Համակարգող խորհուրդն իր մեջ ներառում է ոլորտային լիազոր մարմիններից ընտրված մասնագետներ, նպաստում է տարբեր արդյունքների համակարգմանը, խրախուսում է միջգերատեսչական կապերի զարգացմանը, գնահատում է տեխնիկական իրավիճակը և առաջարկում է իրականացնել ստանդարտների, մետատվյալների շտեմարանի, տարածական տվյալների հավաքագրման, ստեղծման մեթոդական ուղեցույցների բարելավում, քննարկում է ինտեգրվող թեմատիկ տարածական տվյալներին վերաբերող ցանկացած սկզբունքային տեխնիկական խնդիր, խմբագրում և թարմացնում է զարգացման ծրագրերը։
27. Տեխնիկական խորհրդատուն՝ ոլորտային լիազոր մարմիններում ինժեներների, ծրագրավորողների, ԱՏՀ մասնագետների խումբը, աջակցում է աշխատանքային խմբին տեխնիկական խնդիրները սահմանելու համար՝ տարածական տվյալներն ինտեգրելու նպատակով, մշակում, վերանայում և առաջարկում է համակարգող խորհրդի կողմից պահանջվող ցանկացած տեխնիկական հայտ, համակարգում է բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի գեոպորտալ մուտքագրման և խմբագրման աշխատանքները, կազմակերպում է սերվերների և գեոպորտալների միջև տվյալների փոխանակումը, տվյալների որակի ստուգումը:
28. ԱՏՏԵ-ի համակարգող խորհուրդը՝ տեխնիկական խորհրդատուների աջակցությամբ, մշակում է՝
1) ԱՏՏԵ-ի քարտեզագրական շերտերի տեսակները.
2) տվյալների կանոնավոր թարմացման հիմնական սկզբունքները.
3) տեղանքի ինդեքսավորման ուղեցույցը.
4) ցանկացած առաջարկություն, որն անհրաժեշտ է համակարգի վերափոխմանը.
5) տարածական ճշտության մակարդակները.
6) թեմատիկ քարտեզագրական շերտերի առաջնահերթությունները.
7) աշխատանքային ծրագիրը, տարատեսակ տեխնիկական ձեռնարկները, որակի ստուգման ծրագիրը և ցանկացած այլ փաստաթուղթ.
8) պարտադիր հատկանիշային տվյալները.
9) որակի ստուգման մեթոդաբանությունը՝ նմուշի և լոթի քանակը:
4. ԱՏՏԵ-Ի ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՍԽԱԼՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
29. ԱՏՏԵ-ի տարածական տվյալների որակն ապահովում է տեխնիկական խորհրդատուն:
30. Տարածական տվյալների որակի ստուգման նպատակով յուրաքանչյուր ոլորտային մարմին ձևավորում է առանձին ոլորտային աշխատանքային խումբ։
31. Կատարողը որակի ստուգման ծրագրի համար պատրաստում է նկարագրություն՝ համաձայն տարածական տվյալների որակի ազգային ստանդարտի:
32. Որակի ստուգման աշխատանքային խումբը պետք է տիրապետի կատարողի ներքին որակի ստուգման ընթացակարգերին, տվյալների մոդելներին, տվյալների հավաքագրման և տվյալների մուտքագրման ընթացակարգերին։
33. Որակի ստուգման աշխատանքային խումբը բացահայտում է բնորոշ սխալներ, որոնք կախված կլինեն կատարողից, տարածքի առանձնահատկություններից, ինչպես նաև ժամանակահատվածից:
34. Որակի ստուգման խումբը ստուգում է տվյալների ցանկը, համեմատում է թեմատիկ քարտեզագրական շերտերը բազային քարտեզագրական շերտերի հետ և ստուգում է տվյալները՝ ըստ որակի ստուգման չափանիշների:
35. Որակի ստուգման յուրաքանչյուր գործընթացի համար կազմվում է հաշվետվություն, որը ներկայացվում է տեխնիկական խորհրդատուին և կատարողին:
36. Կատարողը մեկամսյա ժամկետում ուղղում է հաշվետվություններում հայտնաբերված սխալները և վերացնում տեխնիկական խորհրդատուի կողմից հայտնաբերված այլ թերությունները, կամ կազմում է հիմնավորված արձանագրություն՝ հայտնաբերված սխալները և թերությունները վերացնելու անհնարինության վերաբերյալ: Հայտնաբերված սխալների ուղղման վերաբերյալ կատարողը կազմում է հաշվետվություն, որտեղ նշվում են տվյալներ՝ բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերում օբյեկտի արտացոլված չլինելու, սխալ տեղադիրքի, սխալ գծային չափերի, սխալ երկրաչափական տեսքի, և այլ անհրաժեշտ տեղեկատվության վերաբերյալ։
37. Կատարողը սխալների ուղղման վերաբերյալ կազմված հաշվետվությունը ներկայացնում է տեխնիկական խորհրդատուին։
38. Տեխնիկական խորհրդատուն ուսումնասիրում է կատարողի կողմից ներկայացված հաշվետվությունը՝ խորհրդակցելով առաջատար կատարողի հետ։
39. Ներկայացված հաշվետվությունում թերությունների հայտնաբերման պարագայում 10 աշխատանքային օրվա ընթացքում տեխնիկական խորհրդատուն ծանուցում է կատարողին։
40. Տեխնիկական խորհրդատուն սահմանված ընթացակարգով դիտարկում է նաև այլ շահագրգիռ մարմինների և հանրության կողմից ներկայացված տարածական, հատկանիշային տվյալների սխալների վերաբերյալ տեղեկատվությունը և ըստ անհրաժեշտության ծանուցում կատարողին։
41. Տեխնիկական խորհրդատուի կողմից ուսումնասիրված և կազմված փաստաթղթերը, ինչպես նաև կատարված աշխատանքները վերջինիս կողմից արձանագրվում են:
5. ԱՏՏԵ-Ի ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ
42. Տարածական տվյալների որակի ստուգման համար առանձնացվում են հետևյալ չափանիշները՝ ամբողջականություն, տրամաբանական հաջորդականություն, տեղադիրքի ճշգրտություն, թեմատիկ կամ ոլորտային ճշգրտություն, ժամանակային որակ։
43. Ամբողջականությունը սահմանվում է որպես օբյեկտների, ինչպես նաև դրանց հատկանիշների և փոխհարաբերությունների առկայություն կամ բացակայություն: Այն բաղկացած է տվյալների որակի երկու տարրերից՝
1) ավելորդ տվյալներ (տվյալների բազայում առկա են ավելորդ տվյալներ).
2) տվյալների բացակայություն (տվյալների բազայում բացակայում են տվյալները)։
44. Տրամաբանական հաջորդականությունը սահմանվում է որպես տվյալների կառուցվածքի, հատկանիշների և փոխհարաբերությունների տրամաբանական կանոններին համապատասխանության աստիճան (տվյալների բազայի կառուցվածքը կարող է լինել հայեցակարգային, տրամաբանական կամ ֆիզիկական): Այն բաղկացած է տվյալների որակի չորս տարրերից՝
1) հայեցակարգային հաջորդականություն (հայեցակարգային սխեմայի կանոնների համապատասխանություն).
2) տիրույթի հաջորդականություն (արժեքների համապատասխանություն արժեքային տիրույթներին).
3) ձևաչափի հաջորդականություն (այն աստիճանը, որում տվյալները պահպանվում են տվյալների բազայի ֆիզիկական կառուցվածքին համապատասխան).
4) տոպոլոգիական հաջորդականություն (տվյալների բազայի հստակ ծածկագրված տոպոլոգիական բնութագրերի ճշգրտության աստիճանը)։
45. Տեղադիրքի ճշգրտությունը սահմանվում է որպես օբյեկտների տեղադիրքի ճշգրտությունը տարածական ստուգիչ համակարգում: Այն բաղկացած է տվյալների որակի երեք տարրերից՝
1) բացարձակ ճշգրտություն (ստացված կոորդինատների համապատասխանումը ընդունված կամ հաստատված ճշգրիտ կոորդինատների արժեքներին).
2) հարաբերական ճշգրտություն (օբյեկտների հարաբերական տեղադիրքերի համապատասխանումն իրենց համապատասխան այն հարաբերական տեղադիրքերին, որոնք ընդունված կամ հաստատված են որպես ճշգրիտ).
3) ռաստրային տվյալների տեղադիրքի ճշգրտություն (ռաստրային տվյալների տեղադիրքի համապատասխանումն այն տեղադիրքերին, որոնք ընդունված կամ հաստատված են որպես ճշգրիտ):
46. Թեմատիկ կամ ոլորտային ճշգրտությունը սահմանվում է որպես քանակական և ոչ քանակական հատկանիշների ճշգրտություն, ինչպես նաև օբյեկտների և դրանց փոխհարաբերությունների դասակարգման ճշգրտություն: Այն բաղկացած է տվյալների որակի երեք տարրերից՝
1) դասակարգման ճշգրտություն (օբյեկտների կամ դրանց հատկանիշներին վերագրված դասերի համեմատությունը իրական կամ ռեֆերենց տվյալների հետ).
2) ոչ քանակական հատկանիշի ճշգրտություն (ոչ քանակական հատկանիշի ճիշտ կամ սխալ լինելու չափում).
3) քանակական հատկանիշի ճշգրտություն (քանակական հատկանիշի արժեքի համապատասխանումն այն արժեքներին, որոնք ընդունված կամ հայտնի են որպես ճշգրիտ)։
47. Ժամանակային որակը սահմանվում է որպես օբյեկտների ժամանակային հատկանիշների և փոխհարաբերությունների որակ: Այն բաղկացած է տվյալների որակի երեք տարրերից՝
1) ժամանակի չափման ճշգրտություն (ստացված ժամանակի չափումների համապատասխանումն այն արժեքներին, որոնք ընդունված են որպես ճշգրիտ կամ հայտնի են որպես այդպիսիք).
2) ժամանակագրական հաջորդականություն (իրադարձությունների ճիշտ հերթականություն).
3) ժամանակագրական հուսալիություն (ժամանակի հետ կապված տվյալների հուսալիություն)։
48. Տարածական տվյալների որակի ստուգումն իրականացվում է նմուշների ամբողջական (համալիր) կամ պատահական ընտրանքային մեթոդներով (նմուշառում) (տե՛ս Աղյուսակ 1-3)։
49. Ամբողջական մեթոդը կարող է կիրառվել այն կարևոր չափանիշների կամ տվյալների համար, որոնք նախապես սահմանված են համակարգող խորհրդի կողմից և համաձայնեցված են կատարողի և համակարգող խորհրդի միջև։
50. Ընտրանքային մեթոդը կարող է կիրառվել նաև չափանիշների կամ տվյալների մեծ մասի նկատմամբ՝ համաձայնեցված կատարողի և համակարգող խորհրդի միջև:
51. Տարածական տվյալների որակի ընտրանքային ստուգման նպատակով տվյալների նմուշի չափը որոշվում է տեխնիկական խորհրդատուի կողմից՝ հաստատված ազգային ստանդարտի և այլ իրավական ակտերի հիման վրա։
52. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի որակի ստուգման (այդ թվում՝ ըստ տոպոլոգիական սխալների քանակի) և ազգային գեոպորտալ մուտքագրման հաստատման կամ մերժման գործընթացներն իրականացվում են ըստ Աղյուսակ 1-3-ի։
53. Որպես թեմատիկ քարտեզագրական շերտերի տարածական ճշգրտության ուղեցույց կիրառվում են բազային քարտեզագրական շերտերը:
54. Տարածական ճշգրտությունը փոփոխական է՝ պայմանավորված բազային քարտեզագրական շերտերի որակի բարելավմամբ:
Աղյուսակ 1․ Նմուշառում
Դասակարգում |
Բարձրակարգ տվյալներ |
Միջին և ցածրակարգ տվյալներ |
Առավել շատ թերություններ |
անթույլատրելի |
անթույլատրելի |
Շատ թերություններ |
Որակի ընդունելի մակարդակը (այսուհետ՝ AQL) 1.0/1.5 |
AQL 2.5 |
Քիչ թերություններ |
AQL 2.5/4.0 |
AQL 4.0 |
Աղյուսակ 2. Նմուշի քանակի ծածկագրեր
Ծավալ (Լոտի քանակ) |
Ընդհանուր ստուգման մակարդակ |
Հատուկ ստուգման մակարդակ | ||||||
I |
II |
III |
S-1 |
S-2 |
S-3 |
S-4 | ||
2-ից 8 (ներառյալ) |
A |
A |
B |
A |
A |
A |
A | |
9 >> 15 |
A |
B |
C |
A |
A |
A |
A | |
16 >> 25 |
B |
C |
D |
A |
A |
B |
B | |
26 >> 50 |
C |
D |
E |
A |
B |
B |
C | |
51 >> 90 |
C |
E |
F |
B |
B |
C |
C | |
91 >> 150 |
D |
F |
G |
B |
B |
C |
D | |
151 >> 280 |
E |
G |
H |
B |
C |
D |
E | |
281 >> 500 |
F |
H |
J |
B |
C |
D |
E | |
501 >> 1200 |
G |
J |
K |
C |
C |
E |
F | |
1201 >> 3200 |
H |
K |
L |
C |
D |
E |
G | |
3201 >> 10 000 |
J |
L |
M |
C |
D |
F |
G | |
10 001 >> 35 000 |
K |
M |
N |
C |
D |
F |
H | |
35 001 >> 150 000 |
L |
N |
P |
D |
E |
G |
J | |
150 001 >> 500 000 |
M |
P |
Q |
D |
E |
G |
J | |
500 001 և. ավելի |
N |
Q |
R |
D |
E |
H |
K |
Աղյուսակ 3. Տարածական տվյալների որակի ստուգման և ընդունման սանդղակ
1․ = Օգտագործվում է սլաքի ներքևում նշված թիվը: Եթե նմուշի քանակը հավասար է կամ մեծ լոտի քանակից՝ անհրաժեշտ է իրականացնել 100 % ստուգում
2․ = Օգտագործվում է սլաքի վերևում նշված թիվը
3․ AC = Ընդունելի քանակ
4․ RE = Ոչ ընդունելի քանակ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1787-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (այսուհետ` ԱՏՏԵ) տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման հետ կապված հարաբերությունները:
2. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալների և դրանց մետատվյալների ստեղծումը և մշակումն իրականացվում են Կադաստրի կոմիտեի (այսուհետ` կոմիտե), պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ նաև ոլորտային լիազոր մարմիններ) կողմից:
2. ԱՏՏԵ-Ի ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
3. ԱՏՏԵ-ի բազային տարածական տվյալների ստեղծման և մշակման աշխատանքներն իրականացվում են օրթոֆոտոհատակագծերի գրասենյակային վերծանման, թվայնացման (ակնադիտական, սեգմենտավորման, դասակարգման մեթոդներով) և համապատասխան հատկանիշային տվյալների մուտքագրման միջոցով:
4. ԱՏՏԵ-ի բազային տարածական տվյալների ստեղծման և մշակման աշխատանքներն իրականացվում են մեթոդական ուղեցույցի (տեխնիկական ձեռնարկի) հիման վրա, որը մշակում և հաստատում է կոմիտեն:
5. ԱՏՏԵ-ի թեմատիկ տարածական տվյալների ստեղծման և մշակման աշխատանքներն իրականացվում են ոլորտային լիազոր մարմինների կողմից՝ մշակված և հաստատված մեթոդական ուղեցույցների (տեխնիկական ձեռնարկի) միջոցով:
6. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի յուրաքանչյուր օբյեկտ պետք է ունենա եզակի նույնականացնող ծածկագիր:
7. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի օբյեկտների ծածկագրման կարգը սահմանում են ԱՏՏԵ-ի լիազոր մարմինը և համապատասխան ոլորտային լիազոր մարմինները:
8. ԱՏՏԵ-ի թեմատիկ քարտեզագրական շերտերը ստեղծվում են բազային տարածական տվյալների հիմքի վրա:
9. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալների քարտեզագրական շերտերը և տեղեկատվական բազաները ստեղծվում և ներդրվում են փուլերով:
10. ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալների քարտեզագրական շերտերի և տեղեկատվական բազաների ստեղծման և ներդրման փուլերը (ժամանակացույցը) հաստատում են ԱՏՏԵ-ի լիազոր մարմինը և ոլորտային համապատասխան լիազոր մարմինները։
3. ԱՏՏԵ-Ի ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ԹԵՄԱՏԻԿ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ
11․ ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ տարածական տվյալների ԱՏՏԵ-ի լիազոր մարմինը և համապատասխան ոլորտային լիազոր մարմիններն իրականացնում են տարածական և հատկանիշային տվյալների հավաքագրում՝ ըստ հաստատված աշխատանքային ծրագրի և տեխնիկական ձեռնարկների:
12․ Անալոգային՝ թղթային քարտեզագրական նյութերի առկայության պարագայում, ԱՏՏԵ-ի լիազոր մարմինը և համապատասխան ոլորտային լիազոր մարմինների ոլորտային աշխատանքային խմբերն իրականացնում են սկանավորում՝ TIFF, JPEG թվային ձևաչափերով, ինչպես նաև տեղակապում (գեոկապակցում) համապատասխան կոորդինատային համակարգում համաձայն իրենց տեխնիկական ձեռնարկի՝ ապահովելով բնօրինակ քարտեզի մասշտաբները և ընթեռնելիությունը:
13․ Օրթոֆոտոհատակագծերի և սկանավորված քարտեզագրական նյութերի հիման վրա ոլորտային աշխատանքային խմբերը թվայնացնում և ստեղծում են համապատասխան բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերը ․shp (շեյփ) և այլ աշխարհագրական տեղեկատվական համակարգերին (ԱՏՀ) բնորոշ ձևաչափերով՝ համաձայն իրենց տեխնիկական ձեռնարկների:
14․ Օրթոֆոտոհատակագծերի և սկանավորված քարտեզագրական նյութերի վրա արտացոլված օբյեկտների արդյունավետ և օբյեկտիվ վերծանումն ու թվայնացումն իրականացվում են ակնադիտական մեթոդով՝ հիմնվելով առկա փաստացի տեղեկատվության վրա, ինչպես նաև հնարավորության դեպքում ավտոմատացված եղանակով՝ դասակարգում, սեգմենտավորում և այլն:
15․ ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի ստեղծման ժամանակ կիրառվում են երեք հիմնական տարածական մոդելներ՝ բազմանկյուններ (polygon), բազմագծեր (polyline) և կետեր (point)։ Բազմանկյունները հանդիսանում են օբյեկտների թվայնացման հիմնական մոդելը, սակայն բազմագծերը և կետերը նույնպես թույլատրվում են կիրառել, եթե դրանք ավելի ճիշտ ձևեր են թվային քարտեզի առանձնահատկությունները ներկայացնելու համար։
16․ Տարածական տվյալների ստեղծման, մշակման, ինչպես նաև երկրաչափական ուղղումների ընթացքում առաջացած շերտերի տոպոլոգիական սխալները՝ վերադրումները և բացերը, անհրաժեշտ է հասցնել նվազագույնի:
17․ ԱՏՏԵ-ի բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի ստեղծման և մշակման ընթացքում բոլոր տարածական օբյեկտների նկատմամբ կիրառվում են կոմպոզիցիոն մեթոդները (հիմնված բացարձակ ֆիզիկական երկրաչափության վրա)։ Բացառություն են կազմում այն դեպքերը, որոնք համաձայնեցված են տեխնիկական խորհրդատուի համակարգող խորհրդի կողմից և հաստատված են ոլորտային լիազոր մարմինների կողմից: Այդպիսի դեպքերից կարող են լինել կորագիծ տարածական օբյեկտները, որոնց դեպքում կարող է կիրառվել որոշակի մակարդակի կոնֆիգուրացիոն մեթոդը (հիմնված վերացական տոպոլոգիայի վրա)՝ օբյեկտի տարածական բաղադրիչն արդյունավետ ներկայացնելու նպատակով:
18․ Վերծանման և թվայնացման աշխատանքներն ավարտելուց հետո, չնախատեսված սխալները բացահայտելու նպատակով, տարածական տվյալների որակի ստուգման խումբն իրականացնում է ավարտուն աշխատանքի ստուգում և ներկայացնում հաշվետվություն։
19․ Ստեղծված տարածական տվյալները, անհրաժեշտության դեպքում, ենթարկվում են կոորդինատային փոխակերպման և ըստ անհրաժեշտության երկրաչափական ճշգրտումների՝ համապատասխանեցնելու նախապես սահմանված միասնական կոորդինատային համակարգին և վարչական սահմաններին կամ համակարգող խորհրդի կողմից ներկայացված ցանկացած այլ առաջարկին:
20․ Բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի տարածական ճշգրտությունն առաջարկվում է ոլորտային տեխնիկական խորհրդատուի կողմից, քննարկվում է համակարգող խորհրդում և հաստատվում համապատասխան ոլորտային լիազոր մարմինների կողմից։
21․ Թեմատիկ քարտեզագրական շերտերի միջև առաջնահերթությունն առաջարկվում է ոլորտային տեխնիկական խորհրդատուի կողմից, քննարկվում է համակարգող խորհրդում և հաստատվում համապատասխան ոլորտային լիազոր մարմինների կողմից։
22․ Սահմանված թեմատիկ շերտերի միջև առաջնահերթությունն իրականացվում է հետևյալ սկզբունքներով՝
1) կոմիտեի կողմից տրամադրվող կադաստրային հողամասերի շերտին կտրվի ավելի բարձր առաջնահերթություն, քան ցանկացած այլ շերտի, եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենսդրությամբ կամ ոլորտային լիազոր մարմինների կողմից.
2) քաղաքային տարածքներին կտրվի ավելի բարձր առաջնահերթություն, ի տարբերություն գյուղական բնակավայրերի, եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենսդրությամբ կամ ոլորտային լիազոր մարմինների կողմից.
3) խոշորամասշտաբ քարտեզներում ընդգրկված շերտերին կտրվի ավելի բարձր առաջնահերթություն, քան ավելի փոքր մասշտաբի քարտեզներում ընդգրկված շերտերին, եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենսդրությամբ կամ ոլորտային լիազոր մարմինների կողմից.
4) համարժեք առաջնահերթության մեջ դասակարգված շերտերից առաջնահերթությունը տրվում է այն շերտերին, որոնք, ենթադրաբար, պարունակում են ավելի փոքր մուտքային սխալներ, կամ այն շերտերին, որոնց վրա ավելի էական ազդեցություն կունենան երկրաչափական ճշգրտումները:
23․ Բազային և թեմատիկ քարտեզագրական շերտերի յուրաքանչյուր տարածական հատկանիշի համար մուտքագրվում են մետատվյալներ, ատրիբուտային տվյալներ և համապատասխան նույնականացման ծածկագրեր՝ համաձայն ԱՏՏԵ-ի լիազոր մարմնի և ոլորտային լիազոր մարմինների կողմից մշակված տեխնիկական ձեռնարկների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման, ինչպես նաև հաստատված տարածական տվյալների ազգային ստանդարտների:
4. ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
24. ԱՏՏԵ-ի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման համար հիմք են հանդիսանում հաստատված տարածական տվյալների ազգային ստանդարտները։
25. ԱՏՏԵ-ի մետատվյալները ստեղծվում և հրապարակվում են ազգային գեոպորտալի մաս կազմող մետատվյալների շտեմարանում (կատալոգում)՝ ինչպես անմիջապես կատալոգում համապատասխան տեղեկատվության մուտքագրման, այնպես էլ XML ձևաչափով մետատվյալների ներբեռնման միջոցով։
26. ԱՏՏԵ-ի մետատվյալների շտեմարանը ստեղծվում է մետատվյալների կանոնակարգման, միօրինակեցման, օգտագործման, ինչպես նաև նշված մետատվյալների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով։
27. ԱՏՏԵ-ի մետատվյալները ստեղծվում, մշակվում ու թարմացվում են էլեկտրոնային եղանակով։ Ստեղծված մետատվյալների շտեմարանը (կատալոգը) պահպանվում է կոմիտեի տվյալների բազայում՝ էլեկտրոնային տարբերակով։
28. Ազգային տարածական տվյալների մետատվյալների շտեմարանը ներառում է բազային և թեմատիկ տարածական տվյալների մետատվյալները: Բազային տարածական տվյալների մետատվյալների ստեղծման, մշակման և թարմացման համար պատասխանատու է կոմիտեն, իսկ թեմատիկ տարածական տվյալների մետատվյալների համար՝ ոլորտային լիազոր մարմինները:
29. ԱՏՏԵ-ի տարածական տվյալների մետատվյալները ստեղծվում են առնվազն ազգային գեոպորտալում առկա բազային և թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան:
30. Մետատվյալների շտեմարանը (կատալոգը) ըստ տվյալների և ծառայությունների նկարագրության տիպերի, ներառում է մետատվյալների դաշտի տեսակի նկարագրությունը, մետատվյալների անվանումը, մետատվյալների պարտադիր լրացման նշանը, տվյալների տիպը (գրառման երկարությունը), չափման միավորը, նշում/օրինակը, մետատվյալների դաշտի լրացման վերաբերյալ բացատրությունները և մետատվյալների առանձին դաշտերի համար ընդունված արժեքների կանոնները:
31. Մետատվյալների շտեմարանում (կատալոգում) տվյալները ներկայացված են հետևյալ խմբերով՝
1) Վեկտորային տվյալներ.
2) Ռաստրային և հեռազննման տվյալներ.
3) Առցանց քարտեզագրական ծառայություններ։
32. Ազգային տարածական տվյալների մետատվյալների շտեմարանի (կատալոգի) վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է տվյալ պահին կոմիտեի և ոլորտային լիազոր մարմինների տվյալների բազայում առկա տարածական տվյալների մետատվյալների ցանկի հիման վրա։
33. ԱՏՏԵ-ի մետատվյալները ստեղծվում, մշակվում և թարմացվում են կոմիտեի և ոլորտային լիազոր մարմինների կողմից՝ համաձայն ձևի:
Ձև
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ (ԿԱՏԱԼՈԳ) ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
NN ը/կ |
Մետատվյալների անվանում |
Մետատվյալի պարտադիր լրացման նշան |
Տվյալների տիպ (գրառման երկարություն) |
Չափման միավոր |
Նշում/օրինակ |
Վեկտորային տվյալներ | |||||
1. |
Ազգային տարածական տվյալների տեսակ |
Պարտադիր |
Կանոն 7 |
Տեղագրական քարտեզ, կադաստրային քարտեզ | |
2. |
Վարչատարածքային միավոր |
Պարտադիր |
Կանոն 9 |
Մարզ, բնակավայր | |
3. |
Ազգային տարածական տվյալների և նյութերի անվանում |
Պարտադիր |
Տեքստային (500) |
||
4. |
Տվյալների կարգավիճակ |
Պարտադիր |
Կանոն 21 |
||
5. |
Թարմացման ամսաթիվ |
Պարտադիր |
Ամսաթիվ |
01.01.2020 | |
6. |
Ստեղծման ամսաթիվ |
Պարտադիր |
Ամսաթիվ |
01.01.2020 | |
7. |
Իրավատեր |
Պարտադիր |
Կանոն 11 |
Ազգային տարածական տվյալների իրավատեր | |
8. |
Մշակող/ստեղծող |
Պարտադիր |
Տեքստային |
Նյութի ստեղծողը՝ Կադաստրի կոմիտե, «Գեոմատիկայի կենտրոն» ստորաբաժանում | |
9. |
Նյութի սկզբնաղբյուր |
Կամայական |
Կանոն 15 |
Քարտեզագրական, օրթոֆոտոհատակագիծ | |
10. |
Էլիպսոիդ |
Կամայական |
Կանոն 14 |
Կրասովսկի 1942 WGS-84 (Դաբլյու Ջի Էս-84) | |
11. |
Կոորդինատային համակարգ |
Պարտադիր |
Կանոն 4 |
ARMREF 02 (Էյ Ար Էմ Ար Ի Էֆ 02), CK-42 (Սի Քեյ-42), 1963 թվականի կոորդինատային համակարգ | |
12. |
Բարձունքային հիմք |
Կամայական |
Կանոն 5 |
1977 թվականի Բալթյան համակարգ | |
13. |
Քարտեզագրական պրոյեկցիա |
Կամայական |
Կանոն 6 |
Հավասարանկյուն գլանային | |
14. |
Պետական գնման պայմանագիր (համար և ամսաթիվ, պատվիրատու) |
Կամայական |
Տեքստային (35) |
Պետական գնման պայմանագրի համար և ամսաթիվ | |
15. |
Ճշտության տիպ |
Կամայական |
Կանոն 12 |
Պլանային, բարձունքային, մ | |
16. |
Ճշտություն |
Պայմանական |
Թվային |
2, 3 | |
17. |
Տվյալների հասանելիություն |
Պարտադիր |
Կանոն 19 |
1, 2, 3 | |
18. |
Պահպանման ձևաչափ |
Պարտադիր |
Թղթային/էլեկտրոնային (Կանոն 1) |
DXF (Դի Իքս Էֆ), SHP (Էս Էյչ Փի) | |
19. |
Մասշտաբ |
Պարտադիր |
Կանոն 8 |
1:10 000 | |
20. |
Ամփոփ նշում |
Պարտադիր |
Տեքստային (2000) |
Տարածական տվյալի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն | |
21. |
Ռելիեֆի հորիզոնականների հատվածք (կտրվածք) |
Կամայական |
Թվային |
մ |
1 |
22. |
Դասակարգիչ |
Կամայական |
Առկա է/առկա չէ |
||
23. |
Օբյեկտների քանակ |
Կամայական |
Ամբողջ թիվ |
հատ |
|
24. |
Թարմացման կարգավիճակ |
Կամայական |
Կանոն 13 |
Մասնակի թարմացում | |
25. |
Տվյալների թարմացման հաճախականություն |
Պարտադիր |
Կանոն 20 |
Յուրաքանչյուր ամիս, ըստ անհրաժեշտության | |
26. |
Կազմման լեզու |
Կամայական |
Կանոն 16 |
Հայերեն, ռուսերեն, անգլերեն | |
27. |
Անկյունների աշխարհագրական կոորդինատներ |
Կամայական |
Երկրաչափություն |
Հայտնի տեքստային ձևաչափով (WKT) (Դաբլյու Քեյ Թի) նկարագրություն կամ տվյալների շտեմարանում երկրաչափական օբյեկտի համար նախատեսված դաշտ | |
28. |
Մետատվյալների ստեղծման ամսաթիվ |
Կամայական |
Ամսաթիվ |
||
29. |
Հիմնաբառեր |
Պարտադիր |
Տեքստային (500) |
Տարածական տվյալը բնութագրող բանալի բառեր | |
Ռաստրային և հեռազննման տվյալներ | |||||
1. |
Ազգային տարածական տվյալների տեսակ |
Պարտադիր |
Կանոն 7 |
Քարտեզ, օդալուսանկար | |
2. |
Վարչատարածքային միավոր |
Պարտադիր |
Կանոն 9 |
Մարզ, համայնք | |
3. |
Տվյալների կարգավիճակ |
Պարտադիր |
Կանոն 21 |
||
4. |
Ստեղծման ամսաթիվ |
Պարտադիր |
Ամսաթիվ |
Ստեղծման ամսաթիվ, (լուսանկարահանում- ների ամսաթիվ) | |
5. |
Ազգային տարածական տվյալների և նյութերի անվանում |
Պարտադիր |
Տեքստային (500) |
||
6. |
Իրավատեր |
Պարտադիր |
Կանոն 11 |
Տարածական տվյալների իրավատեր | |
7. |
Մշակող/ստեղծող |
Պարտադիր |
Տեքստային |
Մշակող | |
8. |
Պետական գնման պայմանագիր (համար և ամսաթիվ, պատվիրատու) |
Կամայական |
Տեքստային (35) |
Պետական գնման պայմանագրի համար և ամսաթիվ | |
9. |
Կոորդինատային համակարգ |
Պարտադիր |
Կանոն 4 |
||
10. |
Ճշտության տիպ |
Կամայական |
Կանոն 12 |
Պլանային, մ | |
11. |
Ճշտություն |
Պայմանական |
Թվային |
10 | |
12. |
Տվյալների հասանելիություն |
Կանոն 19 |
|||
13. |
Պահպանման ձևաչափ |
Պարտադիր |
Թղթային/էլեկտրոնային (Կանոն 1) |
1, 2, 3 | |
14. |
Մասշտաբ |
Պարտադիր |
Կանոն 8 |
1։10 000 | |
15. |
Բարձունքային հիմք |
Կամայական |
Կանոն 5 |
1977 թվական Բալթյան | |
16. |
Անկյունների աշխարհագրական կոորդինատներ |
Կամայական |
Երկրաչափություն |
Հայտնի տեքստային ձևաչափով (WKT) (Դաբլյու Քեյ Թի) նկարագրություն կամ տվյալների շտեմարանում երկրաչափական օբյեկտի համար նախատեսված դաշտ | |
17. |
Տարածական լուծաչափ |
Կամայական |
Թվային |
մ/Պիքսել |
0.15 |
18. |
Պատկերի/լուսանկարի տիպ |
Կամայական |
Կանոն 10 |
Բազմասպեկտրային, պանխրոմատիկ | |
19. |
Ամպամածություն |
Կամայական |
Թվային |
% |
Ամպամածության % |
20. |
Ծածկույթի ամբողջականություն |
Կամայական |
Թվային |
% |
Ծածկույթի % |
21. |
Նիշքի (ֆայլի) ծավալ |
Կամայական |
Թվային |
Բայթ |
|
22. |
Մետատվյալների ստեղծման ամսաթիվ |
Կամայական |
Ամսաթիվ |
||
23. |
Աշխատանքների անվանում |
Պայմանական |
Տեքստային (100) |
Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային կոորդինատային համակարգում 1։10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000 մասշտաբով թվային նավիգացիոն քարտեզների թարմացման աշխատանքների իրականացում | |
24. |
Օդալուսանկարա- հանման (տիեզերա- լուսանկարահանման) հավաստագիր |
Պայմանական («Տարածական տվյալների տիպ» բաժնից 6, 7, 8 կետերի ընտրության դեպքում ակտիվանում են 24-37 տողերը) |
Առկա է/Առկա չէ Տեքստային (50) |
Առկա է | |
25. |
Լայնության համընկնում/ վերադրում |
Պայմանական |
Առկա է/բացակայում է: Եթե առկա է, ակտիվանում է թվային տողը, որտեղ լրացվում է վերադրման չափը |
% |
60 |
26. |
Երկայնության համընկնում/վերադրում |
Պայմանական |
Թվային |
% |
40 |
27. |
Ծածկույթի մակերես |
Պայմանական |
Թվային |
Քառ. կմ |
0.58 |
28. |
Ծածկույթի ամբողջականություն |
Պայմանական |
Թվային |
% |
100 |
29. |
Շրջանակի չափ |
Պայմանական |
Թվային |
78x54 մմ | |
30. |
Օդատիեզերալուսա- նկարահանման տիպ |
Պայմանական |
Տեքստային (50) |
Կադրային | |
31. |
Սենսորի տիպ |
Պայմանական |
Տեքստային (100) |
Ռեսուրս-Պ | |
32. |
Դիրքից շեղման /off nadir անկյուն |
Պայմանական |
Թվային |
Աստիճաններ |
20 |
33. |
Արեգակի ճառագայթի անկման անկյուն |
Պայմանական |
Թվային |
Աստիճաններ |
25 |
34. |
Մշակման մակարդակ |
Պայմանական |
Կանոն 17 |
2А | |
35. |
Կիզակետային հեռավորություն |
Պայմանական |
Թվային |
մմ |
850 |
36. |
Ցանցի քայլք (կետերի խտությունը) |
Պայմանական |
Թվային |
50 | |
37. |
Լուսանկարահանման տեսակ |
Պայմանական |
Կանոն 18 |
Գծային | |
38. |
Հիմնաբառեր |
Պարտադիր |
Տեքստային (500) |
Տարածական տվյալը բնութագրող բանալի բառեր | |
39. |
Ամփոփ նշում |
Պարտադիր |
Տեքստային (2000) |
Տարածական տվյալի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն | |
Առցանց քարտեզագրական ծառայություններ | |||||
1. |
Առցանց քարտեզագրական ծառայության տեսակ |
Պարտադիր |
Կանոն 3 |
||
2. |
Վարչատարածքային միավոր |
Պարտադիր |
Կանոն 9 |
Մարզ, համայնք | |
3. |
Օբյեկտների տիպեր |
Պարտադիր |
Կանոն 2 |
Տրանսպորտային ցանց | |
4. |
Ազգային տարածական տվյալների տեսակ |
Պարտադիր |
Կանոն 7 |
||
5. |
Անվանում |
Պարտադիր |
Տեքստային (256) |
||
6. |
Առցանց ծառայության կազմի նկարագրություն |
Պարտադիր |
Տեքստային (4000) |
||
7. |
Ստեղծման ամսաթիվ |
Պարտադիր |
Ամսաթիվ |
||
8. |
Տվյալների թարմացման հաճախականություն |
Պարտադիր |
Կանոն 20 |
Ամիսներ/շաբաթներ |
Առցանց ծառայության տարածական տվյալների թարմացում |
9. |
Վերջին թարմացման ամսաթիվ |
Պարտադիր |
Ամսաթիվ |
||
10. |
Կոորդինատային համակարգ |
Պարտադիր |
Կանոն 4 |
ARMREF 02, (Էյ Ար Էմ Ար Ի Էֆ 02), CK-42, (Սի Քեյ-42), 1963 թվականի կոորդինատային համակարգ | |
11. |
Քարտեզագրական պրոյեկցիա |
Կամայական |
Կանոն 6 |
Գաուս-Կրյուգերի գլանային հավասարանկյուն, Մերկատորի ունիվերսալ լայնակի նախագծում (UTM) (Յու Թի Էմ) | |
12. |
Իրավատեր |
Պարտադիր |
Կանոն 11 |
Տարածական տվյալների կամ նյութերի իրավատեր | |
13. |
Մշակող/ստեղծող |
Պարտադիր |
Տեքստային |
Վեբ ծառայության մշակող | |
14. |
Օգտագործող |
Կամայական |
Տեքստային |
Համաձայնագրեր կնքած առցանց ծառայության օգտագործողներ | |
15. |
Միասնական ռեսուրսի տեղորոշիչի (URL) (Յու Ար Էլ) հղում |
Պարտադիր |
Տեքստային (500) |
||
16. |
Տվյալների հասանելիություն |
Պարտադիր |
Կանոն 19 |
||
17. |
Ճշտության տիպ |
Պայմանական (WMS-ի (Դաբլյու Էմ Էս) դեպքում) |
Կանոն 12 |
Պլանային, մ | |
18. |
Ճշտություն |
Պայմանական (WMS-ի (Դաբլյու Էմ Էս) դեպքում) |
Թվային |
10 | |
19. |
Թայլերի պահպանման ձևաչափ |
Պայմանական (WMTS-ի (Դաբլյու Էմ Թի Էս) դեպքում) |
Կանոն 1 |
Jpg, png | |
20. |
Թայլերի թույլատրելիություն /լուծաչափ |
Պայմանական (WMTS-ի (Դաբլյու Էմ Թի Էս) դեպքում) |
Թվային |
DPI | |
21. |
Անկյունների աշխարհագրական կոորդինատներ |
Կամայական |
Երկրաչափություն |
Հայտնի տեքստային ձևաչափով (WKT) (Դաբլյու Քեյ Թի) նկարագրություն կամ տվյալների շտեմարանում երկրաչափական օբյեկտի համար նախատեսված դաշտ | |
22. |
Մետատվյալների ստեղծման ամսաթիվ |
Կամայական |
Ամսաթիվ |
||
23. |
Հիմնաբառեր |
Պարտադիր |
Տեքստային (500) |
Տարածական տվյալը բնութագրող բանալի բառեր | |
24. |
Ամփոփ նշում |
Պարտադիր |
Տեքստային (2000) |
Տարածական տվյալի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն |
Կանոն 1
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Պահպանման ձևաչափ |
Սահմանված չէ |
-1 |
DXF (Դի Իքս Էֆ) |
3 | |
TAB (Թի Էյ Բի) |
4 | |
DGN (Դի Ջի Էն) |
5 | |
DWG (Դի Դաբլյու ՋԻ) |
6 | |
MIF/MID (Էմ Այ Էֆ/ Էմ Այ Դի) |
7 | |
DM (Դի Էմ) |
8 | |
SHP (Էս Էյչ Փի) |
9 | |
XML (Իքս Էմ Էլ) |
10 | |
GML (Ջի Էմ Էլ) |
11 | |
JSON (Ջեյ Էս Օ Էն) |
12 | |
GEOJSON (Ջի Ի Օ Ջեյ Էս Օ Էն) |
13 | |
RSW (Ար Էս Դաբլյու) |
14 | |
PCX (Փի Սի Իքս) |
15 | |
BMP (Բի Էմ Փի) |
16 | |
TIFF (Թի Այ Էֆ Էֆ) |
17 | |
CDR (Սի Դի Ար) |
19 | |
PNG (Փի Էն Ջի) |
21 | |
PNG8 (Փի Էն Ջի 8) |
22 | |
JPG (Ջեյ Փի Ջի) |
23 | |
DOC (Դի Օ Սի) |
24 | |
XLS (Իքս Էլ Էս) |
25 | |
RTF (Ար Թի Էֆ) |
26 | |
CSV (Սի Էս Վի) |
27 | |
PDF (Փի Դի Էֆ) |
28 | |
HTML (Էյչ Թի Էմ Էլ) |
31 | |
GDB (Ջի Դի Բի) |
33 | |
DBF (Դի Բի Էֆ) |
34 | |
CDR (Սի Դի Ար) |
35 |
Կանոն 2
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Օբյեկտների տիպեր |
Սահմանված չէ |
-1 |
Տեղանքի ռելիեֆ |
1 | |
Հիդրոգրաֆիա և հիդրոտեխնիկական կառույցներ |
2 | |
Բնակավայրեր |
3 | |
Հողամասեր |
4 | |
Տրանսպորտային ցանց |
5 | |
Հողաբուսական ծածկույթ |
6 | |
Պետական սահմաններ |
7 | |
Վարչատարածքային միավորների սահմաններ (բնակավայր, համայնք, մարզ) |
8 | |
Աշխարհագրական օբյեկտների անվանումներ |
9 | |
Այլ տեղեկատվություն |
10 |
Կանոն 3
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Առցանց քարտեզագրական ծառայության տեսակ |
Սահմանված չէ |
-1 |
WMTS (Դաբլյու Էմ Թի Էս) |
1 | |
WMS (Դաբլյու Էմ Էս) |
2 | |
WFS (Դաբլյու Էֆ Էս) |
3 | |
WPS (Դաբլյու Փի Էս) |
4 | |
TMS (Թի Էմ Էս) |
5 |
Կանոն 4
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Կոորդինատային համակարգ |
Սահմանված չէ |
-1 |
1942 թվականի կոորդինատային համակարգ |
1 | |
WGS-84 (Դաբլյու Ջի Էս-84) Կոորդինատային համակարգ |
2 | |
ARMREF02 (Էյ Ար Էմ Ար Ի Էֆ 02) պետական կոորդինատային համակարգ |
3 | |
Պայմանական կոորդինատային համակարգ |
4 | |
1963 թվականի կոորդինատային համակարգ |
5 | |
Տեղական կոորդինատային համակարգ |
6 |
Կանոն 5
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Բարձունքային հիմք |
Սահմանված չէ |
-1 |
ԱՄՆ և Կանադայի ծովերի և օվկիանոսների միջին մակարդակը (ԱՄՆ և Կանադա) |
1 | |
1977 թվականի Բալթյան համակարգ |
2 |
Կանոն 6
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Քարտեզագրական պրոյեկցիա |
Սահմանված չէ |
-1 |
Գաուս-Կրյուգերի գլանային հավասարանկյուն |
1 | |
Մերկատորի ունիվերսալ լայնակի նախագծում (UTM) (Յու Թի Էմ) |
2 | |
Ուղիղ հավասարանկյուն կոնային քարտեզագրական պրոյեկցիա |
3 | |
Հավասարաչափ գլանային քարտեզագրական պրոյեկցիա |
4 | |
Լամբերտի գլանային հավասար մակերեսով քարտեզագրական պրոյեկցիա |
5 | |
1963 թվականի կոորդինատային համակարգի հավասարանկյուն տեղագրություն |
6 | |
Երկրագնդի վրա գլանաձև լայնություն/երկարություն |
7 | |
Երկրագնդի վրա Միլերի կոնֆորմալ ESRI:54003 (Ի Էս Ար Այ:540003) |
8 | |
Մերկատորի ուղիղ գլանաձև EPSG:3857/3395 (Ի Փի Էս Ջի:3857/3395) |
9 |
Կանոն 7
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/ հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Ազգային տարածական տվյալների տեսակ |
Սահմանված չէ |
-1 |
Տեղագրական քարտեզ |
1 | |
Թեմատիկ քարտեզ |
2 | |
Պատմական քարտեզ |
3 | |
Անշարժ գույքի հասցեի մասին տեղեկատվություն |
4 | |
Կադաստրային քարտեզ |
5 | |
Օդալուսանկարներ |
6 | |
Արբանյակային պատկերներ |
7 | |
Օրթոլուսանկարներ/Օրթոֆոտոհա- տակագծեր |
8 | |
Աշխարհագրական տեղեկատվական համակարգ/տվյալների բազա |
9 |
Կանոն 8
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Մասշտաբ |
Սահմանված չէ |
-1 |
1:500 |
1 | |
1:1000 |
2 | |
1:2000 |
3 | |
1:5000 |
4 | |
1:10 000 |
5 | |
1:25 000 |
6 | |
1:50 000 |
7 | |
1:100 000 |
8 | |
1:200 000 |
9 | |
1:500 000 |
10 | |
1:1 000 000 |
11 | |
1:2 500 000 |
12 | |
1:5 000 000 |
13 | |
Այլ |
14 |
Կանոն 9
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Վարչատարածքային միավոր |
Սահմանված չէ |
1 |
Երկիր |
2 | |
Մարզ |
3 | |
Համայնք |
4 | |
Բնակավայր |
5 | |
Շրջան |
6 | |
Ենթաշրջան |
7 | |
Պատմական վայր |
8 | |
Տարածքային բաժանման այլ միավոր |
9 |
Կանոն 10
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Պատկերի/լուսանկարի տիպ |
Սահմանված չէ |
1 |
Մոնոխրոն/պանխրոմատիկ |
2 | |
Բազմասպեկտրային |
3 | |
Հիպերսպեկտրային |
4 | |
Գունավոր |
5 | |
Դրական |
6 | |
Բացասական |
7 | |
Ռադարային |
8 | |
Այլ |
9 |
Կանոն 11
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Իրավատեր |
Սահմանված չէ |
1 |
Պետական մարմին |
2 | |
Տեղական ինքնակառավարման մարմին |
3 | |
Այլ իրավատեր |
4 |
Կանոն 12
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Չափման միավոր |
Ծածկագիր |
Ճշտության տիպ |
Քարտեզների, ատլասների, օրթոֆոտոհակատակագծերի, գծապատկերների վրա ցուցադրված տեղանքի օբյեկտների պլանային դիրքի միջին քառակուսային սխալը |
Մետր |
1 |
Բարձրության հետ կապված քարտեզների, ատլասների, օրթոֆոտոհակատակագծերի, գծապատկերների վրա ցուցադրված տեղանքի օբյեկտների դիրքի միջին քառակուսային սխալը |
Մետր |
2 | |
Գեոիդի բարձրության միջին քառակուսային սխալը |
Մետր |
3 | |
Հատակագծում գեոդեզիական, նիվերիլացման, ծանրաչափական կետերի դիրքի Միջին քառակուսային սխալը |
Մետր |
4 | |
Բարձրության հետ կապված գեոդեզիական, նիվերիլացման, ծանրաչափական կետերի դիրքի միջին քառակուսային սխալը |
Մետր |
5 | |
Ձգողականության անկանոնության միջին քառակուսային սխալը |
մգալ = (1 գալոն = 1 սմ/վրկ 2) |
6 |
Կանոն 13
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Թարմացման կարգավիճակ |
Սահմանված չէ |
1 |
Թարմացվում է |
2 | |
Թարմացում չի իրականացվել |
3 | |
Մասնակի թարմացում |
4 |
Կանոն 14
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Էլիպսոիդ |
Սահմանված չէ |
-1 |
1942 թվական Կրասովսկի |
1 | |
1976 թվական (WGS-76) (Դաբլյու Ջի Էս-76) միջազգային |
2 | |
1909 թվական Հեյֆորդ |
3 | |
1984 թվական (WGS-84) (Դաբլյու Ջի Էս-84) միջազգային |
4 | |
GRS80 |
5 |
Կանոն 15
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/ հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Նյութի սկզբնաղբյուր |
Սահմանված չէ |
-1 |
Քարտեզագրական |
1 | |
Արբանյակային պատկերներ |
2 | |
Օդալուսանկարներ |
3 | |
Ֆոտոգրամետրական |
4 | |
Դաշտային նյութեր |
5 | |
Թվային ֆոտոհատակագիծ |
6 | |
Օրթոլուսանկարներ/Օրթոֆոտոհա- տակագծեր |
7 | |
Ընդհանրացման (գեներալիզացման) |
8 |
Կանոն 16
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Լեզու |
Սահմանված չէ |
-1 |
Հայերեն |
1 | |
Անգլերեն |
2 | |
Ռուսերեն |
3 | |
Իսպաներեն |
4 | |
Ճապոներեն |
5 | |
Ֆրանսերեն |
6 | |
Գերմաներեն |
7 | |
Արաբերեն |
8 | |
Իտալերեն |
9 | |
Թուրքերեն |
10 | |
Պարսկերեն |
11 | |
այլ |
12 |
Կանոն 17
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Մշակման մակարդակ |
Սահմանված չէ |
-1 |
1A (1 Էյ) - ռադիոմետրիկ և երկրաչափական ուղղում, ռացիոնալ գործակիցներով բազմանդամի առկայություն |
1 | |
1A1 (1 Էյ 1) - ռադիոմետրիկ և երկրաչափական ուղղում, ռացիոնալ գործակիցներով բազմանդամի առկայություն, գույների սինթեզ |
2 | |
2A (2 Էյ) - ռադիոմետրիկ և երկրաչափական ուղղում, ռացիոնալ գործակիցներով բազմանդամի առկայություն, վերափոխում ըստ նորմատիվների ավտոմատացված համակարգի |
3 | |
2B (2 Բի) - ռադիոմետրիկ և երկրաչափական ուղղում, օրթոռեկտիֆիկացում աջակցող տվյալների հիման վրա |
4 |
Կանոն 18
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Լուսանկարահանման տեսակ |
Սահմանված չէ |
-1 |
Օբյեկտային |
1 | |
Գծային/երթուղային |
2 | |
Տարածական/մակերեսային |
3 |
Կանոն 19
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Տվյալների հասանելիություն |
Սահմանված չէ |
-1 |
Բաց հրապարակման համար |
1 | |
Սահմանափակ հասանելիություն |
2 | |
Գաղտնի |
3 | |
Այլ 4 |
Կանոն 20
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Տվյալների թարմացման հաճախականությունը |
Սահմանված չէ |
-1 |
Մշտապես |
1 | |
Յուրաքանչյուր օր |
2 | |
Յուրաքանչյուր շաբաթ |
3 | |
Երկու շաբաթը մեկ |
4 | |
Յուրաքանչյուր ամիս |
5 | |
Եռամսյակային կտրվածքով |
6 | |
Տարին երկու անգամ |
7 | |
Յուրաքանչյուր տարի |
8 | |
Ըստ անհրաժեշտության |
9 | |
Անկանոն |
10 | |
Նախատեսված չէ |
11 | |
Անհայտ |
12 |
Կանոն 21
Մետատվյալներին առնչվող նշումների անվանում/հիմնական անուն |
Դաշտերի նշանակություն |
Ծածկագիր |
Տվյալների կարգավիճակ |
Սահմանված չէ |
-1 |
Ավարտված |
1 | |
Պատմական արխիվ |
2 | |
Հին |
3 | |
Մշտապես թարմացվող |
4 | |
Նախատեսված է ստեղծել/ թարմացնել |
5 | |
Պահանջվող/Անհրաժեշտ |
6 | |
Ստեղծվող/թարմացվող |
7 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական: