ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 335-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 161-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 6-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Սուրբ Թադեոս եկեղեցու տարածքում շինարարական, կառուցման, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում» ծրագրի մասին» N 161-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «80,000,000» թիվը փոփոխել «140,000,000» թվով.
2) որոշման հավելվածի 6-րդ, 9-րդ և 10-րդ կետերում «80,000,000» թիվը փոփոխել «140,000,000» թվով:
2. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից «ԿԱՐԿԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00054589) 2024 թվականի ապրիլի 15-ին կնքված՝ N ՎԸ-025/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սուրբ Թադեոս եկեղեցու Երեցատան 2-րդ հարկի, ինչպես նաև մոմավառության սրահի երկաթբետոնե հիմքերի, մետաղական կարկասի և տանիքի կառուցման աշխատանքների իրականացում` 63,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 6-ի N 161-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|