Գլխավոր տեղեկություն
Номер
N 45-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.03.2024-23.05.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
26.12.2023
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
26.12.2023
Дата вступления в силу
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

26 դեկտեմբերի 2023 թ.

N 45-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել, որ.

1) Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝

ա. երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Երևան քաղաքում.

բ. երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ազատամարտիկ են.

գ. երեխան զոհված զինծառայողի կամ զոհված ազատամարտիկի ընտանիքի զավակ կամ եղբայր կամ քույր է.

դ. երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող է.

ե. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է.

զ. երեխայի ծնողները, կամ ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է, կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով է.

է. հաշմանդամություն ունեցող երեխա է, կամ Հայաստանի Հանրապետության տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից տրված եզրակացությամբ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա է.

ը. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ներքին տեղահանված անձ է.

թ. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ունի փախստականի կարգավիճակ.

ժ. երեխայի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչները կամ օրինական ներկայացուցիչներից մեկը ունի ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ.

ժա. Արցախի Հանրապետության տարածքներից տեղահանված և Երևան տեղափոխված ընտանիքի երեխա է.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում չներառված Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, այն սահմանելով՝ 12000 /տասներկու հազար/ դրամ.

3) 2024 թվականի համար, Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, կերպարվեստի, արվեստի դպրոցներ) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում նշված անձանց, ինչպես նաև «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի մասնակիցների համար կիրառվում է զրոյական դրույքաչափ, իսկ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի մնացած պարբերություններով սահմանված օգտվողների համար կիրառվում են դրույքաչափի նվազեցման հետևյալ արտոնությունները.

ա. խորացված մասնագիտական երգեցողության ուսուցման համար՝ ամսական 8000 /ութ հազար/ դրամ.

բ. գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ, դհոլ) բաժիններում ուսուցման համար՝ ամսական 8000 /ութ հազար/ դրամ.

գ. երգեցողության ուսուցման համար՝ ամսական 8000 /ութ հազար/ դրամ.

դ. պարարվեստի ուսուցման համար՝ ամսական 8000 /ութ հազար/ դրամ.

ե. կերպարվեստի ուսուցման համար՝ ամսական 8000 /ութ հազար/ դրամ.

զ. թատերարվեստի ուսուցում՝ ամսական 8000 /ութ հազար/ դրամ.

է. սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ նշված անձինք, 4 և ավել երեխաներ ունեցող ընտանիքները, ինչպես նաև սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողները՝ նույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար ամսական վճարում են 4000 /չորս հազար/ դրամ.

4) Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, կերպարվեստի, արվեստի դպրոցներ) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների կողմից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դպրոցներին վճարվող գումարների և 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի տարբերությունների արդյունքում վճարման խնդիրներ ունեցող մինչև 100 երեխայի հաշվարկով 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է զրոյական դրույքաչափ՝ ծառայություններից օգտվողների օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա, Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով.

5) Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, կերպարվեստի, արվեստի դպրոցներ) ուսումնական պլանով նախատեսված ծառայություններից օգտվողների կողմից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դպրոցներին վճարվող գումարների և 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի տարբերությունների արդյունքում վճարման խնդիրներ կամ բարձր առաջադիմություն ունեցող մինչև 100 երեխայի հաշվարկով 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են նվազեցման արտոնություններ` դրանք սահմանելով 4000 /չորս հազար/ դրամ, ծառայություններից օգտվողների օրինական ներկայացուցիչների դիմումի հիման վրա, Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով.

6) Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի արտոնություններ, դրանք սահմանելով.

 

հ/հ

Երևանի ենթակայության

ՀՈԱԿ-ներ

Մուտքի տոմսի արժեքի տեղական վճարի չափը

դպրոցական

ուսանող

մեծահասակ

Նախադպր. տարիքի երեխաների, ժամկետային զին., ՀՊ մասնակիցներ, կենսաթոշակառուներ, 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք (ուղեկցողի հետ), 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք (առանց ուղեկցողի), հաշմանդամություն ունեցող երեխաներ, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) և Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) անդամներ

1.

Երևան քաղաքի պատմության թանգարան

500 /հինգ հարյուր/ դրամ

1000 /մեկ հազար/ դրամ

-

0 /զրո/ դրամ

 2.

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

500 /հինգ հարյուր/ դրամ

1000 /մեկ հազար/ դրամ

-

0 /զրո/ դրամ

3.

Շենգավիթ հնավայր և թանգարան

300 /երեք

հարյուր/

դրամ

700 /յոթ

հարյուր/

դրամ

1000 /մեկ

հազար/

դրամ

0 /զրո/ դրամ

 4.

Կարմիր բլուր հնավայր

300 /երեք

հարյուր/

դրամ

700 /յոթ

հարյուր/

դրամ

1000 /մեկ

հազար/

դրամ

0 /զրո/ դրամ

 5.

Ժամանակակից արվեստի թանգարան

500 /հինգ

հարյուր/

դրամ

1000 /մեկ

հազար/

դրամ

-

0 /զրո/ դրամ

 6.

Կարեն Դեմիրճյանի թանգարան

0 /զրո/ դրամ

0 /զրո/ դրամ

0 /զրո/ դրամ

0 /զրո/ դրամ

 7.

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան

0 /զրո/ դրամ

0 /զրո/ դրամ

0 /զրո/ դրամ

0 /զրո/ դրամ

 

7) Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են զրոյական դրույքաչափի արտոնություններ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրվա համար,

8) Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի արտոնություններ` մուտքի մեծաքանակ տոմսերի ձեռք բերման դեպքում` կնքելով համապատասխան պայմանագրեր.

ա. 100-ից 500 տոմս ձեռք բերելու դեպքում` 5 տոկոս,

բ. 500-ից 800 տոմս ձեռք բերելու դեպքում` 10 տոկոս,

գ. 800 և ավելի տոմս ձեռք բերելու դեպքում` 15 տոկոս,

9) ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձի կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձին կամ հաշմանդամություն ունեցող երեխա (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից.

10) որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2024 թվականի՝ մեկ տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից.

10.1) Բնակելի նպատակային նշանակության շենքերի և շինությունների ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման (հաստատման), ինչպես նաև վերահամաձայնեցման (փոփոխման) համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարների դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե՝ դիմումատուն Երևան համայնքի հանդեպ ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման (հաստատման) կամ վերահամաձայնեցման (փոփոխման) օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ.

10.2) Երևանի վարչական տարածքում 5-ից մինչև 12-րդ գոտիների 301-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նպատակային նշանակության շենքերի և շինությունների համար նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ տեղական վճարի չափի 80 տոկոսի չափով, եթե դիմումատուն Երևան համայնքի հանդեպ դիմումի տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ.

10.3) Երևանի վարչական տարածքում 5-ից մինչև 12-րդ գոտիների 500-ից մինչև 1000 քառակուսի մետրը ներառյալ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նպատակային նշանակության շենքերի և շինությունների համար նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական վճարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ տեղական վճարի չափի 50 տոկոսի չափով, եթե դիմումատուն Երևան համայնքի հանդեպ դիմումի տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:

11) Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառվում է արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից։

(1-ին կետը լրաց. 07.02.24 N 58-Ն, փոփ., լրաց. 07.02.24 N 60-Ն, լրաց. 12.03.24 N 89-Ն)

2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.

1) Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված դիմումը՝ տեղական վճարի արտոնություն ստանալու վերաբերյալ, որին կցվում են ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի անձնագրի պատճենը, ծառայությունից օգտվողի ծննդյան կամ անձնագրի, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում սահմանված խմբերի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները.

2) Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված դիմումը՝ տեղական վճարի արտոնություն ստանալու վերաբերյալ, որին կցվում են ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի անձնագրի պատճենը, ծառայությունից օգտվողի անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատությունների) տնօրենների կողմից տրված տեղեկանքը՝ արտադպրոցական դաստիարակության հաստատությունում տվյալ երեխայի ուսուցանելու մասին, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում սահմանված խմբերի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները.

3) Սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետում նշված դեպքում՝ սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետում նշված անձանց կողմից Երևանի քաղաքապետին ուղղված դիմումը, որին կցվում են հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը հավաստող, այդ թվում` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի որոշման, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի, վարորդական իրավունքի և օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 Երևանի քաղաքապետ

Տ.  Ավինյան

 

2023 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան