ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 280-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1276-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի «Հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1276-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) «Արայիկ Եսայան - ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության պետ» բառերը փոխարինել «Հայկուհի Կամենդատյան - ՀՀ ֆինանսների նախարարության սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների բյուջետային ծրագրավորման բաժնի պետ» բառերով.
2) «Վանյա Աթյան» բառերը փոխարինել «Մարթա Սանդոյան» բառերով.
3) հանել «Աննա Ասատրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Արվեստի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)» բառերը.
4) լրացնել «Ռուբեն Քոչար - «Քոչար» մշակութային հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)» բառերով.
5) լրացնել «Դինարա Մխոյան - Հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|