ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՐԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«12» մարտի 2021 թվականի թիվ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Քարաբերդ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարաբերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարաբերդ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն կից 1-6 հավելվածների։
Ավագանու անդամներ՝ |
Կողմ (4) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
1. Հասմիկ Շավելյան
2. Ժենյա Կոստանդյան
3. Արման Շավելյան
4. Գագիկ Շավելյան |
Համայնքի ղեկավար`
գ. Քարաբերդ 15.03.2021 թ. |
Յուրիկ Շավելյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2021 թվական: