ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 391-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 6,078,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակների տեղադրում Հայաստանի Հանրապետության համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Մագնոն Ա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05554853) 2023 թվականի ապրիլի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 6,078,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
02.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 391-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Մանկական խաղահրապարակների տեղադրում` համայնքային զարգացման նպատակով |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես |
4. |
Ծրագրի կատարողը |
«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, քաղ. Երևան, Վիկտոր Համբարձումյան 2 շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Ջանֆիդա բնակավայր, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Սիս բնակավայր, Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի Խաչիկ բնակավայր՝ բնագավառը սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
6,078,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Ջանֆիդա բնակավայրի մանկապարտեզ, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Սիս բնակավայրի մանկապարտեզ, Վայոց Ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի Խաչիկ բնակավայրի մանկապարտեզ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
11.06.2023 թվական – 24. 11․2023 թվական |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1-ին փուլ - 11․06․2023 թվականից մինչև 30․06․2023 թվականը խաղասարքերի պատվիրում և պատրաստում՝ 3,000,000 դրամի չափով: 2-րդ փուլ - 01.07.2023 թվականից մինչև 24.11.2023 թվականը խաղասարքերի մատակարարում և տեղադրում՝ 3,078,000 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Խաղահրապարակների սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 6,078,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման , տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
02.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |