ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(օրենքը չեղյալ է ճանաչվում 26.06.23 ՀՕ-230-Ն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` համաձայն նույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի)
(26.06.23 ՀՕ-230-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետը «որոշումը» բառից հետո լրացնել «, նոտարի արձակած վճարման կարգադրությունը» բառերով.
2) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետով.
«ժէ. նոտարի արձակած վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ որոշման դեմ բողոքներով՝ |
բազային տուրքի 15-ապատիկի չափով». |
3) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» ենթակետով.
«ժզ. նոտարի արձակած վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներով՝ |
բազային տուրքի 20-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 21.1-ին կետը «տալու» բառից հետո լրացնել «կամ վճարման կարգադրություն արձակելու» բառերով:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-587-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական: