ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
Մուսալեռ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«30» դեկտեմբերի 2020 թվականի N 102-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 19-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ՀՀ Արդարադատության նախարարության 25.12.2020թ. 27.3/29455֊2020 գրությամբ տրված պետական փորձագիտական եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի կողմից 2021 թվականի ընթացքում մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
ԱՐԱ ՌՈՍՏՈՄՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԹԱՄԱԶՅԱՆ ՄԻՇԱ ԱՎԱԳՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԵՐԳՈ ՍԱՄՎԵԼՅԱՆ |
ԿՈՂՄ (5) |
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (0) |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2021 թվական: