ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 431-Ա
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին 2023 թվականի ապրիլի 22-30-ը ներառյալ գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա՝ ապրիլի 22-25-ը, Վալենսիա՝ ապրիլի 25-26-ը, Ալիկանտե՝ ապրիլի 26-27-ը, Մալագա՝ ապրիլի 27-29-ը, Մադրիդ՝ ապրիլի 29-30-ը ներառյալ)՝ տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչների, կրթամշակութային ոլորտի գործիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի և Ամալյա Կարապետյանի՝ Իսպանիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
19.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |