ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2023 թվականի N 1751-Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 289-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու համար հավակնող իրավաբանական անձանց ֆինանսական կայունության որոշման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհոկտեմբերի 12-ի N 1751-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի N 65 որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկմանը հավակնող իրավաբանական անձանց ֆինանսական կայունության որոշման կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպության կողմից ֆինանսական կայունության հաստատման և վարկային բյուրոների կողմից տրամադրված վարկային զեկույցների հիման վրա ֆինանսական կայունության որոշման հետ կապված հարաբերությունները։
2. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման նպատակով իրավաբանական անձանց ֆինանսական կայունության որոշման համար՝ որոշմամբ նախատեսված ֆինանսական կայունության ցուցանիշների հաշվարկման և տվյալ հաշվարկման համար հիմք հանդիսացող տեղեկությունների արժանահավատությունը կարող է հաստատվել աուդիտորական կազմակերպությունների կամ վարկային բյուրոների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա։
3. Աուդիտորական կազմակերպության կողմից իրավաբանական անձին տրամադրվող՝ սույն կարգի 2-րդ կետում նշված հաստատումն արտացոլող փաստաթղթում (հաշվետվությունում) պետք է պարունակվեն հետևյալ տեղեկությունները՝
1) որոշմամբ նախատեսված՝ իրավաբանական անձի ֆինանսական կայունության բացարձակ և հարաբերական ցուցանիշների հաշվարկը․
2) որոշմամբ նախատեսված՝ իրավաբանական անձի ֆինանսական կայունության բացարձակ և հարաբերական ցուցանիշների համար սահմանված համապատասխան արժեքները․
3) որոշմամբ նախատեսված՝ իրավաբանական անձի ֆինանսական կայունության համախառն ցուցանիշի հաշվարկը։
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպության կողմից տրամադրվող հաստատումն իրավաբանական անձի կողմից առաջին անգամ մաքսային մարմին ներկայացվում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման նպատակով ներկայացվող դիմումի հետ միաժամանակ։
5. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումից հետո սույն կարգի 2-րդ կետով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպության կողմից տրամադրվող հաստատումն իրավաբանական անձի կողմից մաքսային մարմին ներկայացվում է երեք տարին մեկ անգամ՝ մինչև երրորդ տարվա վերջին ամսվա 15-ը ներառյալ։
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետի հաշվարկման համար որպես առաջին տարի հիմք է ընդունվում իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման մասին վկայականն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև տվյալ օրն ընդգրկող տարվա վերջին օրացուցային օրը։
7. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման նպատակով իրավաբանական անձանց ֆինանսական կայունությունը, սույն կարգի 2-րդ կետին համապատասխան, կարող է որոշվել «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքով նախատեսված՝ լիցենզավորված վարկային բյուրոների կողմից տրամադրված՝ վարկային զեկույցների հիման վրա։
8. Սույն կարգի 7-րդ կետին համապատասխան վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցն իրավաբանական անձը մաքսային մարմին ներկայացնում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման նպատակով ներկայացվող դիմումի հետ միաժամանակ և հետագայում՝ երեք տարին մեկ անգամ պարբերականությամբ՝ մինչև երրորդ տարվա վերջին ամսվա 15-ը ներառյալ։
9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված ժամկետի հաշվարկման համար, որպես առաջին տարի, հիմք է ընդունվում իրավաբանական անձին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման մասին վկայականն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև տվյալ օրն ընդգրկող տարվա վերջին օրացուցային օրը։
10. Սույն կարգի 7-րդ կետին համապատասխան վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցը հաստատում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու համար իրավաբանական անձի ֆինանսական կայունությունը, եթե վարկային զեկույցում արտացոլված տվյալներով իրավաբանական անձի համար տեղաբաշխված ակտիվներն իրավաբանական անձի կողմից լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառման համար դիմումի ներկայացման օրվան նախորդող երեք օրացուցային տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի N 39-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի N 2-Ն համատեղ որոշմանը համապատասխան՝ դասակարգված են միայն որպես ստանդարտ ակտիվներ։
11. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված ժամկետում ներկայացվող՝ սույն կարգի 7-րդ կետին համապատասխան վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցը հաստատում է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի ֆինանսական կայունությունը, եթե վարկային զեկույցում արտացոլված տվյալներով իրավաբանական անձի համար տեղաբաշխված ակտիվները վարկային զեկույցի ներկայացման օրվան նախորդող երեք օրացուցային տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի N 39-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի N 2-Ն համատեղ որոշմանը համապատասխան՝ դասակարգված են միայն որպես ստանդարտ ակտիվներ։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
12.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: