ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱԶԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՓԵՏՐՎԱՐԻ 2021 թվականի N 04-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԶԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 38-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 4-րդ մասով՝
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇԵՑ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արազափ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արազափ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» 38-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ համաձայն հավելվածի։
2. Հաստատել բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը. Վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդ 7364,9 հազար դրամ և ֆոնդային մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդ 19253,5 հազար դրամ։ Բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդն ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -5
ԲԱՔՈՅԱՆ ՖԱՐԱՄԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳՈՐԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԷՄՄԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2021 թվական: