Գլխավոր տեղեկություն
Номер
N 85-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.07.2021-15.01.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.07.2021
Принят
Ախթալա համայնքի ավագանի
Дата принятия
15.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
15.12.2020
Дата вступления в силу
23.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 85-Ն

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի, 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով,

 

Ախթալա համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի 2021 թվականի բյուջեն և ծրագրային բյուջեն

Վարչական բյուջե՝

ա/ եկամուտների գծով՝ 349542,1 հազ. դրամ

բ/ ծախսերի գծով՝ 349542,1 հազ. դրամ

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների (հատված 1)։

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման (հատված 2)։

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման (հատված 3)։

5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդ) (հատված 4)։

6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները (հատված 5)։

7. Հաստատել բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման (հատված 6)։

8. Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:

 

Ախթալա համայնքի ավագանու անդամներ՝

 

Կողմ -6

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ԱՄԻՐՋԱՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԱՔԵԼՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ

ԲԵԺԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՅՈՐԳԻ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈՒԴԻԿ

ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ

ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

 

Համայնքի ղեկավար`

Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

 

Հատվածներ 1-6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2021 թվական: