Գլխավոր տեղեկություն
Номер
N 397-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
02.06.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
02.06.2023
Дата вступления в силу
03.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 397-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների (32 տեղ, 6,698.10 կգ ընդհանուր քաշով, 491,096.81 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 13,704 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

02.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 397-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ

 

NN

ը/կ

Ստացողը

Նկարագրությունը

Տեղը

Քաշը

(կգ)

Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Ավանեսյան Անահիտ – Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարություն

դեղեր

5

2,565.08

78,495.60

2.

Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ մանկական

բարեգործական հիմնադրամ

դեղեր

1

307.44

5,651.08

3.

Ավանեսյան Անահիտ – Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

բժշկական նշանակության

պարագաներ

13

2,575.93

254,944.58

4.

Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ

բժշկական նշանակության

պարագաներ

2

474.91

35,300.70

5.

Աղաջանովա Ելենա – ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր

բժշկական նշանակության

պարագաներ

6

640.02

99,727.78

6.

Միրզոյան Սերգեյ - «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական նշանակության

պարագաներ

1

62.6

6,917.46

7.

Սարգսյան Բագրատ – Հայ Օգնության Ֆոնդ

հիգիենիկ

հավաքածուներ

2

16.33

975․78

8.

Գալստյան Տիգրան - «Մեծն Ներսես» բարեգործական

կազմակերպություն

հիգիենիկ

հավաքածուներ

1

40.82

8,733.14

9.

Արուսյակ Սաճոնյան - Անարատ հղիության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան կրոնական կազմակերպություն

հիգիենիկ հավաքածուներ

1

14.97

350.69

   

Ընդամենը՝

32

6,698.10

491,096.81

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

02.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան