Գլխավոր տեղեկություն
Номер
N 27-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.01.23-2023.02.05 Պաշտոնական հրապարակման օրը 26.01.2023
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
25.01.2023
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
25.01.2023
Дата вступления в силу
27.01.2023

600.0027.25.01.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 հունվարի 2023 թվականի

N 27-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կարգի 34-րդ կետի 4-րդ ենթակետում «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին» բառերով.

2) Կարգի 35-րդ կետի 5-րդ ենթակետում «կազմակերպությունների» բառից հետո լրացնել «և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» բառերով.

3) Կարգի 43-րդ կետի 1-ին ենթակետում «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ օրենսդրությամբ նախատեսված այն դեպքերում, երբ շինարարական աշխատանքների ավարտը ենթակա չէ փաստագրման ավարտական ակտով (շահագործման թույլտվությամբ)՝ իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ» բառերը.

4) Կարգի 48-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ նախադասություններով․

«Լողացող արևային կայանների դեպքում սույն ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն կարող է ներկայացվել ջրային օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ լիցենզավորված անձի սեփականության (օգտագործման) իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը (ջրային օբյեկտի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման դեպքում, եթե սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականում առկա չէ նշում վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում՝ նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը. այդ ժամկետները պետք է լինեն լիցենզիայի գործողության ժամկետից ոչ պակաս), իսկ դրա բացակայության դեպքում այդ օբյեկտի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը կամ թույլտվությունը ջրային օբյեկտի վրա հայցվող պարամետրերով և ժամկետով (ժամանակահատվածներով) կայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ, և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված ջրային օբյեկտի հատակագիծը:».

5) Կարգի N 2 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ նախադասություններով․

«Լողացող արևային կայանների դեպքում սույն ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն կարող է ներկայացվել ջրային օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը (ջրային օբյեկտի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման դեպքում, եթե սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականում առկա չէ նշում վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման ժամկետի վերաբերյալ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը, ընդ որում, ենթավարձակալության դեպքում՝ նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը. այդ ժամկետները պետք է լինեն լիցենզիայի գործողության ժամկետից ոչ պակաս), իսկ դրա բացակայության դեպքում այդ օբյեկտի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը կամ թույլտվությունը ջրային օբյեկտի վրա հայցվող պարամետրերով և ժամկետով (ժամանակահատվածներով) կայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ, և համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից կազմված ջրային օբյեկտի հատակագիծը:».

6) Կարգի N 2 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «պատճենը (պատճենները),» բառերից հետո լրացնել «եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է նշված իրավունքների պետական գրանցում, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նշված իրավունքների պետական գրանցում չպահանջվելու դեպքում՝ իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ,» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

25 հունվարի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան