Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 30
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2017-06.10.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
21.03.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
21.03.2017
Дата вступления в силу
22.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2017 թվականի

թիվ 30

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ»` հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2017 թվականի մարտի 21-ի
թիվ 30 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 13-ի «Այն արտադրանքի՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի նշմամբ ցանկը հաստատելու մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելը պետք է ուղեկցվի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 019/2011) պահանջների պահպանումը հաստատող՝ համապատասխանության մասին փաստաթղթերից մեկը մաքսային մարմին ներկայացնելով» թիվ 79 որոշման մեջ՝

ա) անվանման մեջ «արտադրանքի՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի նշմամբ ցանկը հաստատելու մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելը պետք է ուղեկցվի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 019/2011) պահանջների պահպանումը հաստատող՝ համապատասխանության մասին փաստաթղթերից մեկը մաքսային մարմին ներկայացնելով» բառերը փոխարինել «արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 019/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթ ներկայացնելով» բառերով.

բ) նախաբանում «2011 թվականի նոյեմբերի 18-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» պայմանագրի 3-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ»` հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետն իրագործելու նպատակով» բառերով.

գ) 1-ին կետում «արտադրանքի՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի նշմամբ ցանկը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելը պետք է ուղեկցվի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 019/2011) պահանջների պահպանումը հաստատող համապատասխանության մասին փաստաթղթերից մեկը մաքսային մարմին ներկայացնելով» բառերը փոխարինել «արտադրանքի ցանկը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 019/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ ներկայացնելով» բառերով.

դ) նշված որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի նշմամբ ցանկում, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելը պետք է ուղեկցվի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 019/2011) պահանջների պահպանումը հաստատող համապատասխանության մասին փաստաթղթերից մեկը մաքսային մարմին ներկայացնելով՝ անվանման մեջ «արտադրանքի՝

ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի նշմամբ ցանկը, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելը պետք է ուղեկցվի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը հաստատող համապատասխանության մասին փաստաթղթերից մեկը մաքսային մարմին ներկայացնելով» բառերը փոխարինել «արտադրանքի ցանկը, որի նկատմամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ ներկայացնելով» բառերով.

2-րդ վանդակի անվանման մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.

3-րդ վանդակում՝

անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ».

«Հայտարարագրում» բառը փոխարինել «համապատասխանության հայտարարագիր» բառերով, «Հավաստագրում» բառը փոխարինել «համապատասխանության հավաստագիր» բառերով.

1-ին բաժնի «Բարձրությունից պաշտպանվելու և փրկելու այլ միջոցներ» դիրքում «84 28 90 900 0-ից» բառերը փոխարինել «8428 90 900 0-ից» բառերով.

2-րդ և 3-րդ բաժինների «Փոխովի զտիչներ (զտող տարրեր)՝ անհատական պաշտպանության միջոցների համար» դիրքերում «5502 00-ից» բառերը փոխարինել «5502-ից» բառերով.

8-րդ բաժնի «Կենսաբանական գործոնների՝ միջատների ազդեցությունից պաշտպանության միջոցներ» դիրքում «3808 50 000-ից» բառերը փոխարինել «3808 52 000 0-ից, 3808 59 000-ից» բառերով.

ծանոթագրության մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 14-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթեր ներկայացնելով» թիվ 77 որոշման մեջ՝

ա) անվանման մեջ և 1-ին կետում «փաստաթղթերի» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով.

բ) նշված որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկում, որի նկատմամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթեր ներկայացնելով՝

անվանման մեջ «փաստաթղթերի» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով.

5-րդ դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8407 33 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8407 33 200 0 8407 33 800 0» ծածկագրերով.

7-րդ դիրքում՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7304 41 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7304 41 000 8» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8409 91 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8409 91 000 2 8409 91 000 8» ծածկագրերով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 90 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 90 000 0» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 0» ծածկագրով.

12-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 0» ծածկագրով.

13-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7307 99 900 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7307 99 800 9» ծածկագրով.

15-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 90 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 90 000 0» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 0» ծածկագրով.

17-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 0» ծածկագրով.

18-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8714 10 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8714 10 900 0» ծածկագրով.

30-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8714 10 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8714 10 900 0» ծածկագրով.

43-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8714 10 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8714 10 900 0» ծածկագրով.

48-րդ, 64-րդ և 88-րդ դիրքերում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8409 91 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8409 91 000 8» ծածկագրով.

58-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 10 290 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 10 290 0» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 10 890 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 10 890 0» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 20 200 8» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 20 200 0» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 20 800 2 9026 20 800 8» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 20 800 0» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 80 200 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 80 200 0» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 80 800 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 80 800 0» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 90 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9026 90 000 0» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 0» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 90 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 90 000 0» ծածկագրով.

60-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8409 91 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8409 91 000 2 8409 91 000 8» ծածկագրերով.

61-րդ դիրքում՝ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8409 91 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8409 91 000 2 8409 91 000 8» ծածկագրերով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 0» ծածկագրով.

74-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8537 10 910 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8537 10 910 0» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 0» ծածկագրով.

75-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8511 10 000 8» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8511 10 000 9» ծածկագրով.

76-րդ դիրքում՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8504 40 820 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8504 40 820 0» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8511 50 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8511 50 000 8» ծածկագրով.

78-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8536 90 100 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8536 90 100 0» ծածկագրով.

85-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9032 89 000 0» ծածկագրով.

93-րդ դիրքում՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4409 29 910 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4409 22 000 0 4409 29 920 0» ծածկագրերով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7314 41 100 0 7314 41 900 0» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7314 41 000 0» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7314 42 100 0 7314 42 900 0» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7314 42 000 0» ծածկագրով.

97-րդ դիրքում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7317 00 900 1» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7317 00 800 9» ծածկագրով:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 12-ի «Այն արտադրանքի ցանկի հաստատման մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ ներկայացնելով» թիվ 30 որոշման մեջ՝

նշված որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկում, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ ներկայացնելով՝

1-ին դիրքի 1-ին ենթակետում 2-րդ վանդակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8701 91

(բացի 8701 91 100 0-ից)

8701 92

8701 93

8701 94

8701 95».

1-ին դիրքի 3-րդ ենթակետում՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8716 39 510 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8716 39 500 1» ծածկագրով,

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8716 39 590 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8716 39 500 9» ծածկագրով.

2-րդ դիրքի 7-րդ ենթակետում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8409 91 000 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8409 91 000 8» ծածկագրով.

2-րդ դիրքի 10-րդ ենթակետում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4011 61 000 0 4011 92 000 0» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4011 70 000 0» ծածկագրով.

2-ր դիրքի 11-րդ ենթակետում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8407 33 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8407 33 200 0 8407 33 800 0» ծածկագրերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.09.2023, թիվ 136 06.10.2023, թիվ 30
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան